Էջմիածնի գանձարան-թանգարան

Բացառիկ 9.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Էջմիածին, Մայր տաճար

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:30-19:30, Կիրակի՝ 14:00-16:30

 

 

 

 

Ալեք եւ Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հոկտեմբերի 11-ին: Ժամանակակից հայ ճարտարապետության մեջ գանձատուն-թանգարանը վառ օրինակ է, որը պարունակում է դասական հայ ճարտարապետության նոր եւ յուրահատուկ գծեր: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Այս գեղեցիկ եւ արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլեւ Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:

 

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության եւ բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաեւ գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:

 

Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ եւ փայտե փորագրություններ:

 

Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները եւ ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, եւ նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները:

 

Այստեղ է պահվում նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

 

Վերջերս բացվել է նաեւ առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները եւ հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:

 

2007 թվականի հուլիսին Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջեւ: Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ-ին, իսկ Մարի Մանուկյանը` 1993-ին: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):

 

Մանուկյանները` որպես հայ ազգի եւ Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ եւ մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները