Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում

Շատ լավ 8.7
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Լոռու մարզ, գյուղ Դսեղ

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

 

 

 

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները։

 

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ և Ալմաստ օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

 

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

 

Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:

 

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը: Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին:

 

Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր…

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները