Սարդարապատ թանգարան

Բացառիկ 9.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս գյուղ

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր`11:00 – 18:00

 

 

 

 

«Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը կառուցվել է 1978 թվականին` 1918  թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտի վայրում. հայ զինվորները համառ պայքարի շնորհիվ փայլուն հաղթանակ տարան թուրքական զորքի նկատմամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը, օգտվելով ռուսական զորքի տունդարձից, խախտեցին Երզնկայի զինադադարը և փորձեցին իրականացնել ոչ միայն Արևմտյան,  այլև Արևելյան Հայաստանի գրավման ծրագիրը:  Սակայն մայիսի 22-26-ին թուրքական զորքը տապալվեց. կռվի դաշտում էին բացարձակապես բոլորը` և ծերերը, և կանայք, և երեխաները:

 

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտահաղացմամբ հուշահամալիրից ձախ կառուցվեց կարմիր տուֆից այս թանգարանը: Դրսի կողմից երկհարկանի այս կառույցն ունի շքամուտք և երկու անկյունային պատուհաններ` մեկը ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը. ոչ մի պատուհան ճակատից: Թանգարանի մուտքի մոտ է վիշապը` հնագույն առասպելական արարածը, ջրի ոգին: Շենքում գտնվող այդ մեծ ցուցասրահները լուսավորվում են ներքին բակերի պատուհաններով: Միմյանց հաջորդող ցուցասրահները տեղակայված են երկհարկանի շինության պարագծով մեկ: Վերջիններս կարծես ձուլված լինեն մի ծավալի մեջ և կազմում են ավարտուն միասնական կոմպոզիցիա: Թանգարանի սրահների միագույն մարմարը, բարձր պատերը գրավում են գեղեցկությամբ:  Շենքի կենտրոնական սրահի առաստաղը կամարաձև է: Այն նախագծվել է հայկական ավանդական տների  գմբեթաձև տեսքով: «Սարդարապատ»  պետական ազգագրության թանգարանի կառուցման հիմնական նպատակը մայիսյան ճակատամարտին վերաբերող բոլոր նյութերի պահպանումն էր: Կենտրոնական ցուցասրահը նվիրված է հենց այդ իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը: Թանգարանում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր դարաշրջաններից պահպանված նյութական մշակույթի  առարկաներ` բրոնզե դարի գործիքներից մինչև ազգային տարազներ և XX-րդ դարի գորգեր: Այս ամենը թույլ է տալիս պատկերացում կազմել տարբեր դարաշրջաններում արհեստի զարգացման, հայկական ապրելակերպի յուրահատկությունների մասին: 

 

Այս թանգարանը գտնվում է «Սարդարապատ » հուշահամալիրի տարածքում, ուստի մոտակայքում ձեր առջև կբացվի մի մեծ տարածք, որտեղ կտեսնեք զանգակատունը, աջ և ձախ կողմից կանգնած թևավոր ցլերը, ազգագրության թանգարան տանող արծիվների պուրակը:  Համալիրը կառուցվել է 1968 թվականի մայիսին` ի պատիվ 1918 թվականի մայիսի 26-ին թուրքական զորքի տապալմանը` այդ պատմական ճակատամարտի 50-ամյակին: Եվ այն ժամանակակից ամենահրաշալի կառույցներից մեկն է:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները