Հայոց ցեղասպանության թանգարան

Բացառիկ 9.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11.00-16.00 

 

 

 

 

Հայոց Ցեղասպանության թանգարանը բացեց իր դռները 1995թ., երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի: 

 

Ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում թանգարանն բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից: 

 

Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: 

 

Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժ. Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ: 

 

Թանգարանի երկհարկանի շենքը կառուցված է բարձունքի մի կողմում` չնսեմացնելու համար Հուշահամալիրի խիստ ազդեցիկ տպավորությունը: Թանգարանի տանիքը հարթ է` երեսպատված բետոնե սալիկներով: Այստեղից երևում է գեղատեսիլ Արարատյան դաշտն ու փառահեղ Արարատ լեռը

 

Թանգարանի առաջին հարկը ստորգետնյա է, այստեղ գործում են վարչական, ինժեներա-տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը: Այստեղ են տեղակայված նաև գիտական ու թանգարանային արժեքների պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը տեղակայված է երկրորդ հարկում` ընդգրկելով մոտ 1000քմ տարածք: Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ: 

 

Ցեղասպանության հուշակոթողը կառուցված է հավերժացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց Ցեղասպանության թանգարանի առաքելությունը խառսխված է այն համոզմունքի վրա, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար և նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել: Ցեղասպանության մասին տեղեկություն կարող եք ստանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները