Ժողովրդական արվեստի թանգարան

Լավ 7.1
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Աբովյան 64

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00, Կիրակի՝ 10:00-16:00

 

 

 

 

Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978 թ․, մինչ այդ եղել է Ժողստեղծագործության տուն և խանդավառ ազգագրագետների շնորհիվ մեծ հավաքածու է հավաքել, որի հիման վրա էլ հետագայում ստեղծվել է այժմյան թանգարանը: Թանգարանի հիմնական նպատակն է` ցուցադրել հայկական ժողովրդական արվեստի հնագույն նմուշներ և նորագույն վարպետների ստեղծագործություններ: Թանգարանն իր անմիջական ցուցադրությամբ ներկայացնում է ազգային արվեստի անընդհատականությունը` նպատակ ունենալով պահպանելու և զարգացնելու ազգային ժողովրդական ավանդույթները (Արևմտյան Հայաստանի ասեղնագործության` Վան, Մարաշ և արծաթագործության` Ուրֆա, Մարաշ, Կարին դպրոցները)

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը մշակույթի այն եզակի օջախներից է, որը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, հանրահռչակման աշխատանքներով։

 

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարաններում պահպանվում և ցուցադրվում են գեղանկարիչ, բանահավաք Հովհաննես Շարամբեյանի ջանքերով հավաքված դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի անկրկնելի նմուշներ։

 

Կենտրոնը հիմնադրվել է 2011 թ.-ին, որի հավաքածուի հիմքը կազմել են 1930-ական թթ-ին ստեղծված Ժողովրդական ստեղծագործության տան, ապա և Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանի ցուցանմուշները։

 

Կենտրոնի հավաքածուն (շուրջ 12 000 առարկա) ընդգրկում է փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող աշխատանքներ։

 

Կենտրոնի հավաքածուի ցուցանմուշների մեծ մասը բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման տարբեր փուլերը։

 

Կենտրոնի թանգարանների բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլերկրներում։

 

Թանգարանն ունի մշտական ցուցադրության 4 դահլիճ, որոնցում ցուցադրվում է շուրջ 2 հազար, իսկ ‎ֆոնդերում պահվում են 11 հազարից ավելի ցուցանմուշ, որոնք անընդհատ համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Դահլիճներից երեքը խստորեն մասնագիտացված են և բաժանվում են` փայտարվեստի և խեցեգործության, մետաղագործության, գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի և ձեռագործ արվեստի բաժինների և ենթաճյուղերի, կա մեկ ընդհանուր բաժին-դահլիճ, որտեղ ներկայացվում են գորգարվեստի, խեցեգործության և մետաղագործության նմուշներ, այստեղ անցկացվում են հանդիպումներ, զրույցներ, ժողարվեստին վերաբերող քննարկումներ: Թանգարանում ներկայացվում են նշանավոր արվեստագետներ Արծրուն Բերբերյանի (մետաղագործ), Էդվարդ Ղազարյանի, Ռա‎ֆիկ Բադալյանի (միկրոմինյատյուրիստ), Կարապետ Նորաշխարհյանի, Ռոբերտ Եսայանի (արծաթագործ), Սահակ Սահակյանի, Ժիրայր Չուլոյանի, Վահան Հացագործյանի, Մեսրոպ Ավագյանի (փայտարվեստ), Մամիկոն Մխիթարյանի, Վիլյամ Մուրադյանի (քարարվեստ), Անահիտ Իսունցի, Դավիթ Ջրբաշյանի, Մարի Ղազանչյանի, Սոնա Գարամանյան (Ավստրալիա), Սալոմե Ջրբաշյանի (ձեռագործ) ու նաև տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները: Այստեղ կազմակերպվում են նաև դրսի վարպետների ցուցահանդեսներ: Թանգարանը մասնաճյուղ ունի Դիլիջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոնի հետ: Թանգարանի նյութերը ներկայացվում են արտասահմանում, օրինակ. հայկական այբուբենի տառերով գորգը` Մարսելում, ցուցադրություններ են կազմակերպվել նաև Հունաստանում, ԱՄՆ-ում և այլուր:

 

Ժամանակակից արվեստի բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հաբեթնակ Բաբայանի, Ասատուր Ճերմակյանի, Գևորգ Ոսկանյանի, Հարություն Աթոյանի, Գերասիմ Ամիրյանի, Հովհաննես Համբարձումյանի, քանդակագործ Արտաշես Պետրոսյանի,   դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում՝  Վահան Հացագործյանի, Հակոբ Ազատյանի, Հրաչիկ  Ստեփանյանի, Կարապետ Նորաշխարհյանի, Սահակ Սահակյանի, Արծրուն Բերբերյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռաֆիկ Բադալյանի, Սոնա Գարամանյանի, Մարի Համալյանի և ուրիշների գործերից: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները