Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, «Կասկադ» համալիր

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

 

 

 

Այն շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է հայերին, հատկապես` երևանցիներին, իբրև «Կասկադ»: «ՙԿասկադ՚» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Դժբախտաբար, այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

 

Կասկադի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը` զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով: Կասկադի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ` Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք: Պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002թ. նախաձեռնեց Կասկադի վերջերս ավարտված վերականգնումը: Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների և ծրագրերի լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հրավիրյալ դասախոսների, դասական ֆիլմերի, համերգների և մեծահասակների ու երեխաների համար նախատեսված բազմաբնույթ կրթական ծրագրերն էլ ավելի հագեցած են դարձնում կենտրոնի միջոցառումների հարուստ ժամանակացույցը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները