Մատենադարան

Բացառիկ 9.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝  Երևան, Մաշտոցի պող. 53

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:30-17:00

 

 

 

 

Հայ ժողովրդի գրած, ստեղծած, թարգմանած, փրկած ու նորոգած հնագույն ձեռագիր մատյանները հայ ժողովրդի և համայն մարդկության սեփականությունն են:

«Մատենադարանը»` Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտy,  միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհի ամենահարուստ պահոցներից է: «Մատենադարանի» ավելի քան 18300 ձեռագրերն ներառում են հայ հին ու միջնադարյան արվեստի ու գիտության բոլոր բնագավառները` պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, քերականություն, տիեզերագիտություն, իրավունք, տոմարագիտություն, բժշկություն և արվեստ:

«Մատենադարան» տերմինը (բառացի նշանակում է ձեռագրերի շտեմարան) առաջին անգամ գործածել է 5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին` հիշատակելով Էջմիածնի աթոռանիստ եկեղեցուն կից ձեռագրատունը, որտեղ պահվում էին հայերեն և հունարեն ձեռագրեր: Զարմանալի չէ, որ Մատենադարանի հնագույն ձեռագրերի հավաքածուն 1997թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիշողության համաշխարհային մատյանի ծրագրում:

Հայ մատենագիտությունը սկզբնավորվել է գրերի գյուտից անմիջապես հետո: Առաջինը թարգմանել ու ստեղծագործել են Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց առաջին աշակերտները: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից բացի, Մաշտոցն ու Սահակ Պարթև կաթողիկոսը գրել են ճառեր, քարոզներ, շարականներ: «Մատենադարանի» ձեռագրերում պահպանված գեղեցիկ շարականի մեջ Մաշտոցը դիմում է «բարի նավապետին», որպեսզի իր «անձին ապավեն լինի», քանի որ ալեկոծվում է «ամենօրյա կենցաղի ծովում»: «Մատենադարանում» պահպանվում են հայ մատենագիրների (Կորյուն, Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Եզնիկ Կողբացի, Փավստոս Բուզանդ, Դավիթ Անհաղթ, Նարեկացի, Շնորհալի) հայտնի աշխատությունների բազմաթիվ ձեռագրեր: Հին ձեռագրերի ինստիտուտում պահպանվում է հայ գրիչների ընդօրինակած թարգմանական հարուստ  հավաքածու` Պլատոն, Արիստոտել, Հովհան Ոսկեբերան, Եփրեմ Ասորի:

Հայաստանի վանքերում ու դպրանոցներում հազարավոր ձեռագրեր էին ընդօրինակվում: Բայց հայերեն արժեքավոր ձեռագրերը նաև կործանվում էին նվաճողների ներխուժումների ժամանակ: Բագրատունիների թագավորության անկումից հետո (1045թ.)` մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, հազարավոր ձեռագրեր ոչնչացվեցին: Հայտնի դաժան փաստ է, որ 1170թ. սելջուկ թուրքերը Բաղաբերդում վառեցին ավելի քան 10 հազար  հայկական ձեռագրեր:

Եթե 1828թ. «Մատենադարանում» գրանցվել էր ընդամենը 1809 ձեռագրերի հավաքածու, ապա 1914թ. հավաքածուն հարստացավ` հասնելով 4660 ձեռագրի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ձեռագրերը ապահովության համար Էջմիածնից տեղափոխվեցին Մոսկվա և միայն  1922թ. վերադարձվեցին հայրենիք: 

Մեկ տասնամյակ անց ձեռագրական հազվագյուտ հավաքածուն տեղափոխվեց Երևան և պահեստավորվեց Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային  գրադարանում:

1959թ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի որոշումով նոր մասնաշենք կառուցվեց, որն էլ 1962թ. անվանակոչվեց հայոց այբուբենի ստեղծողի`  Մաշտոցի անունով:

2009թ. մայիսի 14-ին «Մատենադարանի» հիմնադրման 50-ամյակը առթիվ Հայաստանի պետական և կրոնական պաշտոնյաների աջակցությամբ սկսվեց Մատենադարանին կից գիտահետազոտական համալիրի շինարարությունը: Կառույցի նորամուտը նշվեց  2011թ. սեպտեմբերին 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի օրը:

«Մատենադարանում» պահպանվող և ուսումնասիրվող  17 հազար ձեռագրերն ու 10 հազար փաստաթղթերի ձեռագրական հավաքածուները վերաբերում են պատմագիտությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, քերականությանը, արվեստի պատմությանը, բժշկությանը:  Հայկական ձեռագրերի հավաքածուից բացի, Մատենադարանի հարստությունն է կազմում տարբեր լեզուներով ձեռագիր մատյանների և պատմական փաստաթղթերի հավաքածուն` արաբերեն, պարսկերեն, հունարեն,  եբրայերեն, ճապոներեն, ռուսերեն, եթովպերեն:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները