Տուր դեպի Սուրբ Էջմիածին

5 ժամ
Մեկօրյա ճանաչողական և հոգևոր շրջայց:

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Հայաստան այցելող հյուրերի կողմից մեր զբոսավարներին ամենից հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե ինչով է տարբերվում Հայ առաքելական եկեղեցին աշխարհի մնացած այլ քրիստոնեական եկեղեցիներից:  Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկիրն է, հարուստ՝ ճարտարապետության, երգարվեստի, գրականության և մանրանկարչության մեջ քրիստոնեական մշակույթի ինքնատիպ դրսևորումներով: Դեպի Էջմիածին տուրը ձեզ հնարավորություն կընձեռի առավել մոտիկից ու հանգամանալից ուսումնասիրել հայկական քրիստոնեության առանձնահատկությունները, հարուստ պատմությունն ու ժառանգությունը: Էջմիածինը Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ քաղաք է, ուր տեղակայված է մեր եկեղեցու գլխավոր սրբավայրը՝ Էջմիածնի մայր տաճարը, մի քանի այլ եկեղեցիներ, թանգարաններ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի նստավայրը և բազմաթիվ այլ եկեղեցապատկան հաստատություններ: Այն նաև անվանում են հայկական Վատիկան:  Էջմիածին այցելությունը առանձնահատուկ հետաքրքիր ու տեսարժան է տաղավար տոների և պատարագների ժամանակ: 


Տուրի ծրագիրը

10:00
Մեկնում Երևանից
10:30
Առաջին կանգառը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այն վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է, համարվում է հայկական եկեղեցաշինությանը բնորոշ խաչաձև հատակագծով կառույցներից առաջինը:
11:30
Այցելութոյւն Սուրբ Գայանե եկեղեցի, որը դասվում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Այնուհետև այցելություն Սուրբ Շողակաթ եկեղեցի, որն ըստ ավանդության կառուցվել է Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում:
12:30
Այցելություն Էջմիածնի Մայր Տաճար` Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը կառուցված 4-րդ դարում: Ըստ ավանդության տաճարի կառուցման վայրը տեսիլքի մեջ Գրիգոր Լուսավորչին հայտնել է Քրիստոսը: Տաճարը կառուցված է հեթանոսական ատրուշանի վրա: Էջմիածնի մայր տաճարը աշխարհի հնագույն քրիստոնեաան եկեղեցիներից մեկն է:
13:30
Սուրբ Էջմիածնի գանձարան-թանգարան, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր և այլն: Սուրբ գեղարդը, Քրիստոսի խաչափայտի մասունք և այլ կարևոր սուրբ մասունքներ նույնպես պահպանվում են այստեղ:
14:30
Բացօթյա ճաշ ծիրանի այգում (ըստ նախնական պատվերի):
16:30
Այցելություն հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության գլուգործոց համարվող Զվարթնոց տաճար, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այն հայկական ճարտարապետության համամար անսովոր՝ շրջանաձև կառույց է, վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար:
17:30
Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 26000 AMD 18000 AMD 13000 AMD 9000 AMD 6000


Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:

 

Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում: Ըստ ցանկության նախապես կարելի է պատվիրել լանչբոքս, ճաշ երթուղու վրա տեղակայված ռեստորաններից մեկում կամ գյուղական հյուրատներում, մեկ անձը՝ 10$,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Մայր աթոռ սուրբ Էջմիածնում գործում են երեք թանգարաններ՝ Գանձարանը, Ավանդատունը և Ռուբեն Սևակի անվան թանգարանը, ծրագրով նախատեսված է այցելություն այս թանգարաններից երևէ մեկը;
  • Կիրակի օրերին և հոգևոր տոների հետ կապված այլ արարողակարգերի օրերին թանգարանները բաց են միայն ժամը 14:00-ից հետո: 
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է:  



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները