Սիթի տուր Երևանում

10 ժամ
Մեկօրյա քաղաքային շրջայց

Բացառիկ 9.65
Ըստ կարծիքների

Երևանը Հայաստանի մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է, այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Քաղաքի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը, այն ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ։ Երևանը գտնվում է ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա: Երևանի հիմնական դիմագիծը կազմում է 1924թ Ալեքսանդր Թամանյանի նախագծով՝ ազգային եկեղեցական ճարտարապետությամբ միասնական պլանով կառուցված քաղաքը։ Նախաթամանյանական շրջանից պահպանված շինությունները հատուկենտ են և պատմական կենտրոն, որպես այդպիսին, քաղաքը չունի: Թամանյանի նախագծով կառուցված քաղաքն այժմ միայն մեկ համայնքն է` Կենտրոնը, որտեղ էլ գտնվում են քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերը։ Հայաստանի հյուրերին նույնպես խորհուրդ ենք տալիս ամրագրել հյուրանոց Երևանի Կենտրոնում: Երևանի կենտրոնում վարձով բնակարաններ ու հյուրանոցներ կան ցանկացած բյուջեի համար:

Ընտրելով «Սիթի տուր Երևանում» փաթեթը, դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ քաղաքի հիմնական դիմագիծը կազմող կարևոր վայրերին ու կառույցներին, ճանաչել քաղաքի գույները, տրամադրություններն ու բնավորությունը: Գիշերային Երևանը նույնպես հետաքրքիր է ու բազմազան: Գիշերային ժամանցի համար ծանոթացեք Երևանի ակուբների առաջարկվող ցանկին:


Տուրի ծրագիրը

10:00
Շրջայց առավոտյան Երևանով` Էրեբունի ամրոց, Սասունցի Դավթի արձան, Երևանի քաղաքապետարան, Մաշտոցի պողոտա, Օպերային թատրոն, Սարյանի պուրակ, Բաղրամյան պողոտա, Մայր Հայաստան հուշահամալիր:
11:30
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Այստեղ ցուցադրվում են Հայ ժողովրդի դարավոր պատմությունը մեկնաբանող ցուցանմուշներ՝ պալեոլիթից մինչև մեր օրեր: Այստեղ կտեսնեք նաև աշխարհին հնագույն՝ 5000 ամյա կոշիկը պեղված Թռչունների քարանձավից և Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.
13:00
Ճաշ ըստ նախնական պատվերի:
14:15
Այցելություն Երևանի կոնյակի գործարան՝ տուր արտադրամասում, գործարանի թանգարանում և կոնյակի մի քանի տեսակների համտես ըստ ավանդական արարողակարգի: Երևանի կոնյակի գործարանը համարվում է Հայաստանի կարևոր խորհրդանիշներից մեկը: Գործարանի մառաններում պահվում են թանկարժեք կոնյակի սպիրտների հսկայական պաշարներ. որոնցից շատերը տակառների մեջ են լցվել դեռևս 19-րդ դարում:
15:30
Այցելություն ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում, նրա հավաքածուն կազմում են մոտ 1,400 ցուցանմուշներ, որոնց թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, տիկնիկներ և գլխարկներ:
17:00
Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
18:00
Հանգստի ժամ:
20:00
Ընթրիք ըստ նախնական պատվերի:
21:30
Ոտքով զբոսանք երեկոյան Երևանով՝ Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակում մասնակցություն երգող շատրվաններ շոուին:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 40000 AMD 31000 AMD 24500 AMD 18000 AMD 12500

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
16 Հուլիս AMD 27750

Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:


Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսերը,
  • Կոնյակի համտեսը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը և ընթրիքը տուրի ընթացքում: Ըստ ցանկության կարելի է պատվիրել նախապես,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Երկուշաբթի օրերին թանգարանները չեն աշխատում։ 
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները