ՆորավանքՀարսնաձորի դիտակետՏաթևի վանական համալիրՄայիսյան տոները ՏաթևումՀալիձոր գյուղըՏաթևի Տաթևեր ճոպանուղինՏաթևեր NoravankՆորավանքՆորավանքի գլխավոր եկեղեցին` Սուրբ ԿարապետըՔարահունջ (Զորաց Քարեր)ՔարահունջԱրենի գինեգործարանՏաթևի Մեծ ԱնապատըՏաթևՉրեր վաճառող տաղավար ՏաթևումՏաթևի հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով Տաթևի Վանքը


Տուր դեպի Տաթև

12 ժամ
Մեկօրյա ճանաչողական շրջայց

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Հայ ճարտարապետության բացառիկ գլուխգործոց Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է: Այն միջնադարյան Հայաստանի հնագույն հոգևոր կենտրոններից մեկն է, ինչպես նաև ամենամեծ համալսարանը: Հալիձորից Տաթև գյուղ ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղու` Տաթևերի (5.7կմ) կառուցման շնորհիվ ներկայումս վանական համալիրը Հայաստանի ամենատեսարժան վայրերից է: Տաթևի վերածնունդ նախագծի շնորհիվ Երևանից դեպի Հայաստանի հարավ ձգվող ճամփորդական երթուղին թերևս Հայաստանի ամենաակտիվ և ամենապահանջված ուղղութունն է դարձել ոչ միայն տեղացիների, այլ նաև Հայաստանի հյուրերի կողմից:

Եթե պիտի մեկնեք Երևանից, ապա մենք խորհուրդ ենք տալիս Տաթև այցելել գոնե մեկ գիշերակացով, քանի որ մինչ Տաթև ձգվող ճանապարհը երկար է, իսկ ճանապարհին կան բազմաթիվ հրաշալի տեսարժան վայրեր, որոնք չարժե բաց թողնել: Իսկ եթե ամեն դեպքում ընտրել եք դեպի Տաթև մեկօրյա տուրը, հաշվի առեք որ ժամանակ շահելու համար մենք կանգ կառնենք միայն Արենիում, Նորավանքում և Քարահունջում: Տաթևի վանքային համալիրում կտեսնենք անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպները, հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով, ճոճվող գավազանը՝ բացառիկ միջնադարյան կառույց, Գրիգոր Տաթևացու՝ հայ եկեղեցու վերջին սրբի դամբարանը, եվրոպացի վարպետների հնագույն որմնանկարները: Ճաշի համար դադարը կարելի է անել ինչպես Տաթևատուն ռեստորանում, այնպես էլ Տաթև գյուղում՝ գյուղացու տանը պատրաստված տեղական ճաշատեսակներով:


Տուրի ծրագիրը

8:00
Վաղ առավոտյան մեկնում Երևանից
10:00
Կանգառ Արենի գյուղում, անմիջապես Թռչունների քարանձավի դիմաց, որտեղ վերջերս հայտնաբերվել է աշխարհի հնագույն շուրջ 6000 տարեկան գինեգործարանը: Այս շրջանը հիմա էլ Հայաստանի գինեգործության կենտրոնն է, ուր կարելի է փորձել հրաշալի գինիներ Արենի տեսակի խաղողից: Գինիների համտես կարելի է անել ինչպես փոքրիկ գինեգործարաններից մեկում, այնպես էլ անմիջապես գյուղացիների տանը:
11:30
Վայոց Ձորի մարզում այցելություն Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ: Ինքնատիպ և խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանքը միջնադարյան Սյունիքի հոգևոր կենտրոնն էր: XIVդ. 1-ին կեսին այստեղ գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
13:30
Սիսիան քաղաքի մոտակայքում կանգառ «Քարահունջ աստղադիտարան» կոչվող նախապատմական մեգալիթյան կառույցի մոտ: Որոշակի տրամաբանությամբ ուղղահայաց դասավորված և վերնամասում անցքեր ունեցող հսկա քարերով այս հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. VI հազարամյակով և համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարանը:
14:00
Ճաշ ըստ նախնական պատվերի:
16:00
Հալիձորից Տաթև 5752 մ ձգվող Տաթևեր ճոպանուղով մեկնում դեպի Տաթևի վանք միջնադարյան վանական համալիր: «Տաթևեր» հետադարձելի ճոպանուղին բացվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: Օդային ճանապարհը դեպի վանք տևում է շուրջ 12 րոպե, մինչդեռ Որոտանի կիրճի զառիթափ ոլորանով ձգվող ճանապարհը տևում է շուրջ 40 րոպե:
20:00-22:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 58806 AMD 38880 AMD 32157 AMD 21060 AMD 13284

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
16 Ապրիլ 2017 AMD 32157
11 Հունիս 2017 AMD 32157
04 Նոյմբեր 2017 AMD 32157

Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:


Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Գինու համտեսը Արենիում,
  • Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում: Ըստ ցանկության նախապես կարելի է պատվիրել լանչբոքս, ճաշ երթուղու վրա տեղակայված ռեստորաններից մեկում կամ գյուղական հյուրատներում, մեկ անձը՝ 10$,
  • Հավելյալ ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • «ՏաԹևեր» ճոպանուղին աշխատում է շաբաթական 6 օր, ժամը 10:00-ից մինչև 19:00 բացի երկուշաբթի օրերից: Վերջին ուղեւորափոխադրումը՝ ժամը 18:45-ին: 
  • «Սատանի կամուրջ», Հարսնաձոր և Հին Խնձորեսկ այցելությունները կազմակերպվում են լրացուցիչ համաձայնությամբ:
  • Եթե «Դեպի Տաթև» մեկօրյա տուրը ձեզ համար խիստ ծանրաբեռնված է, կարող եք ընտրել մեկ գիշերակացով տարբերակը և ամրագրել հյուրանոց Գորիսում:   
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է:  


Հեղինակ : Jeity J. Macalalad, 09 Նոյեմբերի 2014, 00:57
Day tour to Tatev monastery
We had a great time exploring Armenia and we have learned a lot of interesting details and information from our very good tour guide Karine. We love & enjoyed our long way day tour to Tatev. I also want to mention that the driver is good although he did not speak but his driving was very good. We were able to follow as per the program although there were some wasted time like during lunch time we have waited for almost an hour to serve the food in little river restaurant. We love the food there and beautiful ambiance of the restaurant. Nevertheless, every stops were all very fine. With regards to Tatev Monastery program, at first we thought that we still have time exploring the whole place (Tatev monastery) and still have time for picture taking but suddenly we were advised that we have to hurry back to the cable way station due to change in time to ride in the cable car time. All in all the tour was excellent and recommendable. Please give our thanks & regards to Karine.

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները