Վերելք Խուստուփ լեռ

3 օր / 2 գիշեր
Լեռնային արշավ

Հրաշալի 9
Ըստ կարծիքների

Երբեմն շփոթելով Հայաստանն անվանում են Կովկասի մի մասնիկ, երբեմն էլ այն կոչվում է Անդրկովկաս: Այդ աշխարհագրական անունները կրող մասերում կարելի է առանձնացնել և մատերի վրա հաշվել և մյուսներից առանձնացնել այնպիսի յուրօրինակ գեղեցկություն և երկրաբանական կառուցված ունեցող լեռներ, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում հպարտ-հպարտ բազմած Խուստուփ լեռը: Հավատացեք, որ այս լեռը կարծես թե աշխարհի բոլոր լավագույն լանդշաֆտային դիզայներների համատեղ գլուխգործոցը լինի: Սաղարթախիտ անտառներով, ձորակներով ու լեռնային աղբյուրներով ծածկված հսկա լեռնազանգվածի հենց մեջտեղից սարսափելի գեղեցկությամբ ու անսպասելի մեծությամբ և անառիկությամբ վեր է խոյանում Խուստուփ լեռան ժայռագագաթը: Գագաթը բարձր չէ՝ 3200 մետր, սակայն ստորոտից մինչև գագաթ հասնելու համար հարկավոր է 3-4 օր քայլել անընդհատ փոփոխվող բնության ծաղկաշատ արահետներով և վերջում թաքնված գաղտնուղիով բարձանալ ժայռերի վրա ու շունչը պահած հիանալ ամպերից ցած տարածված անհունությամբ:


Տուրի ծրագիրը

Օր 1

Երևան - Կապան - Բաղաբուրջ - Նավչայ լեռնային բնակատեղի

Երևանից դեպի Կապան տանող ավտոճանապարհը բավականին երկար է՝ մոտավորապես 5-6 ժամ, սակայն կանգառներն ու բազմազան լեռնային տեսարանները Ձեր աչքերին անթիվ-անհամար անակնկալներ կմատուցեն: Առավոտյան շուտ մեկնարկի դեպքում կեսօրից քիչ հետո արդեն կլինենք Կապանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ ու գեղեցիկ գյուղում՝ Բաղաբուրջում, որտեղից էլ կսկսենք քայլել Խուստուփ լեռան ստորոտին լաբիրինթների նման տարածվող արահետներից մեկով: Ամբողջ ընթացքում մեզ իր բարի հայացքով կուղեկցի կարծես թե ֆիլմերից վերցված Խուստուփի ժայռագագաթը: Մոտավորապես 5 ժամ քայլելուց հետո կհասնենք լեռան կիրճերից մեկում թաքնված Նավչայ անունը կրող մի բնակատեղի, որտեղ էլ, հենց անտառի ու աննման տեսարանների հարևանությամբ կամրացնենք մեր վրաններն ու համեղ ընթրիքից հետո կգիշերենք աստղազարդ երկնքի ու վայրի գեղեցկության գրկում:
Օր 2

Նավչայ բնակատեղի - «Դարպասներ» - սառն աղբյուր – Խուստուփի գագաթ - Նավչայ լեռնային բնակատեղի

Առավոտյան 09:00-ին նախաճաշելուց հետո կսկսենք քայլել դեպի գագաթը: Ճանապարհին տեսնելու ենք ազատության մեջ ապրող ձիերի երամակների: Մոտ 1 ժամ քայլելուց հետո կհասնենք յուրօրինակ մի վայրի, որի անունը հենց իր հետաքրքիր տեսքի համար դրել ենք «Դարպասներ»: «Դարպասներից» այս կողմ ու այն կողմ ընկած բնությունն ու դրա տեսարանները կարծես տարբեր վայրերից վերցված լինեն և այն կարծես թե ծառայում է որպես կախարդական դուռ՝ երկու աշխարհներն իրար կապելու համար: Դարպասներից հետո սկսելու ենք արդեն ավելի մոտենալ գագաթնամերձ հատվածին: Այստեղ ունենք մի սառնորակ ու շատ համեղ աղբյուր, որտեղ հանգստանալուց ու ջրի պաշարները վերականգնելուց հետո կշարունակենք քայլել դեպի գագաթ: Գագաթնամերձ հատվածում սկսելու են երևալ բավականին մեծ և առաջին հայացքից անմատչելի թվացող ժայռեր, որտեղ շատ հաճախ հանդիպել ենք վայրի քարայծների ու կովկասում արդեն անհետացման եզրին գտնվող վայրի հնդկահավերի երամների: Գագաթի մոտ կտեսնենք հայ ազգի հպարտությունը հանդիսացող, Խուստուփի արծիվ մականունը կրող ֆիդայի, թուրքերի համար ահուսարսափ հանդիսացած Գարեգին Նժդեհի հուշարձանը: Այնտեղից կընտրենք դեպի գագաթ տանող միակ անվտանգ արահետն ու շուտով կհայտնվենք գեղեցիկ տեսարանների՝ ոտքերի տակ տարածվող ամպերից կազմված սպիտակ ծովի, մի ամբողջ լեռնաշխարհի տեսարաններից ծնվող երանության գրկում: Գագաթին հանգստանալուց և նկարվելուց հետո հետ կվերադառնանք դեպի «Դարպասներ» ու Նավչայ լեռնային բնակատեղի:
Օր 3

Նավչայ – Բաղաբուրջ – Սղնախ - Երևան

Սա արդեն վերադարձի օրն է, որի ամբողջ ընթացքում մենք մտքերով դեռ կլինենք Խուստուփ լեռան աննման տեսարաններով գագաթին: Սկզբում 2-3 ժամ քայլելով կվերադառնանք Բաղաբուրջգյուղը, որտեղից արդեն մեքենայով կշարժվենք Երևանի ուղղությամբ: Ճանապարհին կկանգնենք նույնիսկ տեղացիներից շատ քչերին հայտնի մի Սղնախ անունը կրող մի վայրում, որը պաշտպանական նշանակություն է ունեցել և անտեսանելի աչքի նման հսկել է ճանապարհների գլխավոր խաչմերուկները: Հետաքրքիր և էքստրեմալ մի աստիճանով կբարձրանանք այնտեղ, կլսենք տվյալ փոքրիկ ամրոցի մասին, կվայելենք տեսարաններն ու Գորիս քաղաքում համեղ ճաշից հետո կվերադառնանք Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 195000 AMD 150000 AMD 125000 AMD 100000 AMD


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները