Քայլարշավ Գեղամա լեռներում

5 օր / 4 գիշեր
Լեռնային արշավ

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Ցանկացած մշակույթ, ցանկացած պատմություն, ցանկացած երկիր ունի իր գողտրիկ ու ոչ բոլորին հասանելի ու հասկանալի անկյունները, որոնք կողքից դիտյողի համար հորինվածք կամ չափազանցություն են թվում: Սակայն հայտնվելով նման վայրերում, դուք միանգամից հասկանում եք, որ հրաշքներն իսկապես գոյություն ունեն, և հենց տվյալ պահին դուք շրջապատված եք հրաշքներով և դեռ մի բան էլ ավելին՝ կարող եք ինքներդ դառնալ հրաշքի, իրականում կատարվող արկածի մի մասը կամ, ինչու ոչ, հենց գլխավոր հերոսը: Այսպիսով, առաջարկում ենք Ձեզ մի կողմ թողնել սովորական ու մոխրագույն առօրյան ու առանց մի վայրկյան անգամ վարանելու նետվել ամենամիստիկ լեռնաշխարհներից մեկի՝ Գեղամա լեռների գիրկը: Գեղամա լեռները տարվա բոլոր եղանակներին ունեն իրենց հմայքը, սակայն առանձնահատուկ գեղեցիկ են մայիս, հունիս և հուլիս ամիսներին՝ լի բազմագույն ծաղիկներով, ձյունոտ գագաթներով ու բազմաթիվ առվակներով, գետակներով ու լճակներով: Դե իսկ մշակույթի, հանելուկների և նախապատմական կոթողների սիրահարների համար այստեղ մի ամբողջ կյանքի տևողությամբ ուսումնասիրություններ կան անելու: Խորհրդավոր ժայռապատկերներն ոի վիշապաքարերը բազմաթիվ լեգենդների ու ավանդազրույցների շուրջ խոսելու առիթ կդառնան մեզ համար:


Տուրի ծրագիրը

Օր 1

Զբոսանք Երևանում

Հանդիպում Երևանում, տեղափոխում հյուրանոց: Այս օրը Ձեզ համար կկազմակերպենք զբոսանք Երևան քաղաքում, որն ավելի հին է քան հենց մայրաքաղաքների մայրաքաղաք համարվող Հռոմը: Կշրջենք քաղաքի կենտրոնում, կծանոթանանք հին ու նոր կառույցների, երևանյան մոռացված կամ աղմուկ հանած դեպքերի, դեմքերի հետ: Պատմության թանգարանում էքսկուրսիայից հետո Ձեզ ավելի հասկանալի ու հարազատ կթվան Հայաստանը, հայերն ու հայկական ավանդույթները, սովորությունները:
Օր 2

Չարենցի կամար - Գեղարդավանք - Արտիս գյուղ - Վիշապալիճ և վիշապաքարեր

Վաղ առավոտյան կշարժվենք դեպի Գեղարդի վանական համալիր, որտեղ անչափ հետաքրքիր մշակութային կոթողի՝ ժայռի մեջ փորված Գեղարդավանքում զբոսանքի ժամանակ կլսենք ոչ միայն այնտեղ ժամանակին պահված սբ գեղարդի, այլ նաև գեղարդի և նման մի քանի այլ խորհրդավոր մասունքների համար մի ամբողջ որս կազմակերպած Ադոլֆ Հիտլերի ու այլ հետաքրքիր բաների մասին: Մինչև Գեղարդավանք հասնելը հատուկ դիտակետից կհիանանք բիբլիական Արարատ լեռով, կլսենք բազմաթիվ լեգենդներ ու իրական դեպքեր այդ լեռան մասին: Վանական համալիրում զբոսնելուց հետո անմիջապես կմեկնենք դեպի Արտիս գյուղ, որտեղից էլ կսկսեն բուն արկածները: Առաջին օրվա ընթացքում քայլելու ենք մոտավորապես 15 կմ (5-7 ժամ): Մեր ճանապարհն անցնելու է հենց Գեղարդավանքի վերևով, որտեղից կհիանանք ու կզարմանանք Ազատ գետի կիրճի գեղեցկությամբ ու հզորությամբ: Այնուհետ արահետները մեզ կտանեն ծաղիկներով ու թիթեռներով լցված սարահարթերով ու վերջում կհանդիպենք լեռնային գեղեցկուհուն՝ Վիշապալճին: Լճի հարևանությամբ երկու քաջ զինվորների նման մեզ են ողջունելու 7000-8000 տարվա պատմություն ունեցող վիշապաքարերը, որոնց հետ կապված վարկածներն ու գիտական բացատրությունները ցնցվելու աստիճան կզարմացնեն Ձեզ: Այս օրը մեր վրանային ճամբարը կլինի հենց վիշապաքարերի հարևանությամբ և դուք հանգիստ քուն կմտնեք նրանց բազմադարյան օրորի ներքո:
Օր 3

Վիշապալիճ - Նազելի լեռ - Աժդահակ լեռ - երկնաքարի խառնարան

Պատկերացնում եք թե որքան հիասքանչ է առավոտը լեռնային լճակի ափին՝ թռչունների ծլվլոցի ներքո՝ մի բաժակ տաք սուրճի կամ թեյի հյուրասիրությամբ: Բայց դա դեռ օրվա սկիզբն է միայն: Համեղ նախաճաշից հետո կսկսենք քայլել դեպի լեգենդներն ու իրական հրաշքները: Այս օրվա ընթացքում նույնպես քայլելու ենք մոտավորապես 6-7 ժամ՝ 13կմ: Մեր առաջին անհավատալի հանդիպումը կլինի Գեղամա ժայռապատկերների հետ: Այդ ժայռապատկերների թվում կտեսնեք ոչ միայն որսի և ծիսական թեմատիկայով ժայռապատկերներ, այլ նաև իսկական օրացույց, որն ավելի հին է քան հայտնի մայա ցեղի օրացույցը: Գիտենք, որ Ձեզ մեծ դժվարությամբ ենք այդ պատկերներից պոկելու, սակայն օրվա մեծ մասը դեռ առջևում է և մեզ ոչ պակաս հետաքրքիր բաներ են սպասվում: Ժայռապատկերներից հետո կբարձրանանք Նազելի անունը կրող լեռան գագաթը (3312մ), որի խառնարանում մեզ իր կատարյալ մաքուր ու կապույտ ջրերով կզարմացնի մի փոքրիկ ու թաքնված լճակ: Այստեղի թամբով անցում կանենք արդեն ամբողջ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը (3597մ), որտեղ կհանդիպենք էլ ավելի մեծ ու ավելի գեղեցիկ խառնարանային լճակի: Աժդահակ լեռան գագաթից կտեսնենք ամբողջ Կովկասի ամենամեծ լիճը համարվող Սևանը, կվայելենք 360 աստիճան տարածվող անկրկնելի տեսարաններն ու իջնելով հազարավոր տարիներ առաջ երկիր մոլորակ ընկած երկնաքարի խառնարանի մոտ մի հարմար վայրում կկազմակերպենք մեր վրանային ճամբարը այսօրվա գիշերակացի համար:
Օր 4

Աժդահակի ստորոտ - Կարմիր սար - Ակնա լիճ

Այս օրը ամբողջովին նվիրելու ենք վայրի կենդանական աշխարհին և լեռնային գեղեցիկ տեսարաններին: Ամբողջ 6-7 ժամ քայլելու ընթացքում (10կմ) կհանդիպենք բազմաթիվ գետակների, փոքրիկ լճակների ու ամենուրեք կտեսնենք վայրի կենդանիների հետքեր: Եթե բախտավոր լինենք, կարող ենք նույնիսկ հանդիպել արջի կամ գայլի, որոնք նույնիսկ մարդու հոտն առնելիս արդեն աշխատում են հեռու մնալ և ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Օրվա վերջում կհասնենք մեզ համար այս լեռնաշղթայում ամենագեղեցիկը համարվող Ակնա լճին, որը համաձայն լեգենդի Վիշապալճում հանգչող վիշապի դեպ կռված քարացած Աժդահակի արցունքներից է գոյացել: Իմիջիայլոց, ասում են, որ Աժդահակի սիրտը այնուամենայնիվ լեռան մի մասնիկ չի դարձել և նրա բաբախյունը երբեմն-երբեմն լսվում է լճակի տարածքում, այնպես որ ուշադիր եղեք և ականջ դրեք: Գիշերելու ենք հենց Ակնա լճի ափին՝ անսահման կանաչ ու անսահման գեղեցիկ մի բացատում:
Օր 5

Ակնա լիճ - լեռնային բնակատեղի - Ծաղկաշեն գյուղ

Այսօր մենք մոտավորապես 7 ժամ (14կմ) քայլելու ենք դեպի Սևանա լիճը տանող հեշտ ու գեղեցիկ լեռնային ճանապարհով: Ճանապարհին կհանդիպենք ու կծանոթանանք լեռնային բնակատեղիում ժամանակավոր կացարաններ ու վրաններ ստեղծած հովիվների հետ, հարցուփորձ կանենք նրանց առօրյայի մասին, կվայելենք իսկական լեռնային հյուրասիրություն: Օրվա վերջում կհասնենք Ծաղկաշեն գյուղի մերձակա տարածքը ու հետաքրքիր մի վայրում կկազմակերպենք մեր վրանային հանգիստը՝ տնական գինիով և ավանդական հայկական խորովածով:
Օր 6

Ծաղկաշեն գյուղ - Սևանա լիճ - Երևան

Այս օրը մեքենան մեզ կտանի դեպի Սևանա լճի ամենագեղեցիկ լողափերից մեկը, որտեղ կատարյալ մաքուր ջրերում զովանալուց հետո կվերադառնանք Երևան՝ հրաժեշտի համեղ ու հետաքրքիր խնջույքը վայելելու համար:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 258500 AMD 183300 AMD 145700 AMD 105000 AMD 90000

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
08-13 Օգոստոս AMD 150000

Տարադրամ :


Հեղինակ : ‎Gor Ayzak Hovhannisyan, 26 Հոկտեմբերի 2015, 01:35
Welcome to Armenia!
Guiding is sharing... experience, knowledge, enthusiasm, moments, roads, sunsets and sunrises, flights of the soul! Guiding is being in the same places for many times, but feeling in a very different ways each time with each group! Guiding is being proud, being in love with your country, being one of the smallest, but for the same time the brightest part of your land, culture, history! Guiding is not only showing churches, food, sights. Guiding is even showing the ugly truth and telling sad stories of the past and being excited about the unknown future. Guide doesn't have tourists, guides have guests and friends in the end. Guiding: being the zipped version of your land !!!

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները