Շրջայց Երևանում

9 ժամ
Մեկօրյա քաղաքային տուր

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Երևանը բազմաշերտ և բազմադեմ քաղաք է և կարող է անսպասելի ու հետաքրքիր բացահայտումների առիթ դառնալ նույնիսկ բազմամյա երևանցիների համար: Այս էքսկուրսիոն քաղաքային տուրի մեջ փորձել ենք ներառել այն վայրերի այցելությունները, որոնք դուրս են մնում ընդհանուր ճանաչողական շրջայցի մեր սիթի տուր Երևանում դասական ծրագրից: Չտեսնված կամ չերևացող քաղաքի հետ ավելի մոտիկից ծանոթանալու հրաշալի նախագիծ է, որ կարող է գեղեցիկ կերպով լցնել ձեր երկրորդ օրը Երևանում:  


Տուրի ծրագիրը

10:00
Զբոսանք Երևանի Կոնդ թաղամասով, որը գտնվում է բլուրի վրա` քաղաքի կենտրոնից մի փոքր այն կողմ: Սակայն երբ հայտնվում ես այստեղ, թվում է, որ ժամանակակից քաղաքից` իր բիզնես-կենտրոններով ու կաֆեներով, հայտնվել ես բոլորովին այլ միջավայրում: Այստեղ դեռ պահպանվել է այն Երևանը, որը դեռ հիշում են մեր հայրերն ու պապերը. նեղ փողոցներ, կողք-կողքի հարմարված տնակներով, փողոցում խաղացող երեխաներով, սալաքար մայթերով: Սա Երևանի հենց այն կողմն է, որը պետք է զգա ցանկացած ոք, որպեսզի հասկանա քաղաքի բազմակողմանիությունը: Չմոռանաք տեսախցիկը:
11:00
Զբոսանքից հետո կուղևորվենք Մատենադարան` հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան։ Թանգարանում պահպանվում են ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և մոտ 100 հազար հին փաստաթղթեր: Մատենադարանը համարվում է աշխարհի խոշորագույն պահեստարաններից մեկը: Մատենադարանում մենք կհայտնաբերենք շատ հետաքրքիր և նույնիսկ` տպավորիչ ցուցանմուշներ, օրինակ` աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը, որի քաշն է` 19 գրամ:
12:00
Հայկական գինու համտեսում “Մարան” գինեգործարանի մառանում, որը գտնվում է Երևան-Փարաքյար ճանապարհին: Այստեղ միշտ զով է, խորհրդավոր և լուռ: Գինեգործարանում աշխատում են 13 մարդ` Հարությունյանների ընտանիքը ու ևս 5 մարդ: Նրանցից ցանկացածը մեծ հաճույքով կպատմի իր գինու առանձնահատկությունների և Հայաստանի գինեգործության մշակույթի մասին:
14:00
Ճաշ «Այնթափ» ռեստորանում, որտեղ մենք կհամտեսենք արևմտահայկական խոհանոցի բացառիկ ուտեստներ, աղցաններ ու խմիչքներ:
15:30
Այցելություն հայկական ժամանակակաից դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի թանգարան-ինտստիտուտ: Հանճարեղ կոմպոզիտոր, կատարող, երաժշտագետ, որը ամբողջ աշխարհին է ներկայացրել հայկական ժողովրդական երգարվեստը: Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ մեծագույն Կոմիտասի ժառանգության հետ, այցելել մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ:
16:30
Բարձր արվեստից հետո, մենք ունենք մի քիչ ավելի զվարճալի զբաղմունքի իրավունք: Դրա համար էլ կգնանք շոփինգի բացօթյա տոնավաճառ Երևանի կենտրոնում` Վերնիսաժ: Այստեղ կարելի է ձեռք բերել հուշանվերներ, կախազարդեր, ոսկյա և արծաթյա իրեր և զարդեր, նկարներ և այլն:
19:00
Մայրամուտի ժամանակ Երևանը զարդարվում է խորհրդավոր գույներով, և դա հատկապես զգացվում է Կասկադում, որտեղ ներկայացված են ժամանակակից արվեստի անհավանական նմուշներ: Ի դեպ, Կասկադը աշխարհի միակ այգին է, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի միանգամից երեք աշխատանք:
20:00
Ընթրիք «Աֆրիկյաններ» պանդոկում. համեղ ազգային ուտեստներ, ժողովրդական երգերի կենդանի կատարում: Արդյոք կա ավելի լավ ավարտԵրևանի հետ այս հիանալի ծանոթության համար: Սա հռետորական հարց է:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 38000 AMD 28000 AMD 20000 AMD 14000 AMD 10000


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները