Վերելք Աժդահակ լեռ

10 ժամ
Քայլարշավ

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների
Դեպի Գեղամա հրաբխային լեռների ամենաբարձր և Հայաստանի երրորդ գագաթ` Աժդահակ լեռ (3597մ) այս արշավը Հայաստանում լեռնային տուրերի և քայլարշավների թվում ամենապահանջվածներից մեկն է:
Տարվա մեծ մասը Աժդահակ լեռը ծածկված է ձյունով։ Լանջերը լերկ են։ Այն կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։ Լեռան գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի խառնարանում գտնվող լիճը և շրջակա լեռնաշխարհը: 
Աժդահակը, հայ և իրանական առասպելաբանության մեջ չար վիշապ է՝ Աժի Դահական անունով։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան:
Ճանապարհը կրճատելու և մեկ օրվա մեջ տեղավորվելու համար ուղու սկզբնական հատվածն անցնելու ենք ամենագնաց մեքենայով, ինչն ավելի կհետաքրքրացնի և կկրճատի մեր վերելքը: Բարձունքը հաղթահարելու ընթացքում ականատես կլինենք բնության ուժերի միֆականացման և երկրպագության հնագույն վկայությունները՝ ժայռապատկերներ և վիշապաքարեր, որ միայն հայկական լեռնաշխարհին բնորոշ ինքնատիպ կոթողներ են: 

Տուրի ծրագիրը

8:00
Մեկնում Երևանից դեպի Գեղարդ գյուղ: Գեղարդ գյուղից վեր գտնվող սարահարթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ազատի կիրճն ու Արարատ լեռը:
10:30
Գեղարդ գյուղից լեռնային ամենագնացով ուղևորություն դեպի Աժդահակ լեռան ստորոտը: Ճանապարհին դադար վիշապաքարերով հայտնի Վանք լճի կամ Վիշապալճի մոտ:
11:00
Եզդի հովիվների բնակատեղիի մոտից կսկսենք վերելքը դեպի իր հրաշագեղ խառնարանային լճակով հայտնի Աժդահակ լեռան գագաթը՝ (3597մ): Ճանապարհին կհանդիպենք բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցով հայտնի են Գեղամա լեռները:
20:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 66500 AMD 47800 AMD 35500 AMD 30000 AMD 20000

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
23 Հուլիս AMD 33500
20 Օգոստոս AMD 33500

Տարադրամ :
*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:

Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Լեռնային ուղեկցող ծառայությունը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝
  • Պիկնիկը բնության գրկքում: Ըստ ցանկության կարելի է լանչբոքսեր,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝
  • Անհրաժեշտ իրերի ցանկ` ուսապարկ,  սպորտային, անջրանցիկ հագուստ,  լեռնային կոշիկներ, դեղարկղիկ,  լրացուցիչ տաք հագուստ, սնունդ, եթե չեք պատվիրել ընկերությանը:
  • Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում:
  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր։ 
  • Մինչև 15 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում: 
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները