Հեծյալ զբոսանք դեպի Արմաղան լեռ

9 ժամ
Ձիարշավ

Լավ 7
Ըստ կարծիքների

Արմաղանը հրաբխային լեռ է, ծովի մակարդակից բարձրությունը՝ 2828 մ: Գագաթին ունի գեղեցիկ լճակ, փոքրիկ մատուռ: Այստեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Սևանա լիճը և ամբողջ Գեղարքունյաց աշխարհը:


Տուրի ծրագիրը

08:00
Երեւանից մեկնում Մարտունի:
10:30
Հյուրերի դիմավորում Մարտունի քաղաքում և ուղեկցում դեպի Արգիճիի սարահարթ: Փոքրիկ ծանոթացում ձիավարության տարական հմտություններին և հյուրերի ունեցած հմտությունների պարզում:
11:00
Տուրի մեկնարկ: Խումբը ճանապարհը սկսում է Արգիճիի սարահարթով,անցնում է Արգիճի գետի մեծ կամուրջը և ուղևորվում դեպի Արմաղան լեռ: Ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով ու ամենուրեք զմրուխտ կանաչ է բազմագույն ծաղիկներով: Անկրկնելի գեղեցկության կենդանի գորգ:
12:00
Առաջին կանգառը և 20 րոպե հանգիստ: Այնուհետ իծաշարուկ հաշվի առնելով հյուրերի ձիավարական հմտությունները՝ սկսում ենք բարձրանալ լեռը: Ճանապարհը անցնում է արդեն բացված ճանապարհով ու շատ հանգիստ է հեծյալների համար:
13:30
Կլինենք Արմաղանի գագաթին: Այստեղ նախատեսվում է անել 1 ժամանոց կանգառ, որպեսզի հյուրերը կարողանան շրջել, լուսանկարվել, ծանոթանալ տարածքի պատմությանը ու լեգենդներին: Այստեղ նախատեսվում է նաև ճաշել կանխավ վերցված բրդուճներով:
15:00
Նախատեսվում է սկսել վայրեջքը: Նույն ճանապարհով վերադառնում ենք, բայց արդեն տուրը ձգվելու է Արգիճիի գետի վտակներից մեկի ափով դեպի Հին կամուրջներ կոչվող տարածք:
16:00
Նախատեսվում է ևս մեկ կանգառ սարահարթում, հաշվի առնելով, որ հյուրերը կհոգնեն այդքան երկար ձիավարելուց: Կանգառը կարող է տևել 15-20 րոպե:
18:00
Կհասնենք յայլատեղ, որը կոչվում է Ծաղկաշեն: Այստեղ կթողնենք ձիերը ու կվերադառնանք Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 50000 AMD 38000 AMD 32000 AMD 28000 AMD 25000


Տարադրամ :

* Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար:

 

Տուրի գինը ներառում է՝

 

  • Երևանից տեղափոխումը հեծյալ զբոսանքի մեկնակետ և հետադարձ,
  • Ճաշ բնության գրկում.
  • Ուղեկցողի ծառայությունը,
  • Ձիերի վարձակալությունը,
  • Տուրի ծրագիրը, Հայաստանի տուրիստական քարտեզը;
  • Խմելու ջուրը;
  • Հարկերը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները