Գյուղական տուր Գետիկի հովտում

2 օր / 1 գիշեր
Գյուղական և էկո տուր

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Կապուտակ Սևանի հյուսիս-արևելքում, Միափոր և Արեգունի լեռնաշղթաների միջև կա գողտրիկ մի անկյուն` Գետիկի հովիտը, որի միջով անցնում է համանուն գետը: Ինչպես Հայաստանում ամենուր, Գետիկի հովտում նույնպես կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք ունեն իրենց ուրույն հմայքն ու հետաքրքրությունը: Իսկ գեղատեսիլ բնությունն իր անտառներով, առվակներով ու աղբյուրներով, հովիտներով ու լեռներով ուղղակի հրաշք է: Մի քանի գյուղացիների ջանքերի համատեղումով Գետիկը դարձել է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացող կենտրոն: Այն հազվադեպ վայրերից մեկը Հայաստանում, ուր իսկական գյուղացիների հետ կարելի է պատրաստել տեղական ուտեստներ, սովորել ավանդական արհեստաձևերը, մեկնել քայլարշավի ու ձիարշավի, զբաղվել ձկնորսությամբ, մասնակցել տոնածիսական արարողակարգերի: Մեր մշակած ծրագիրը նախատեսում է նաև մեկ գիշերակաց Գետիկի հյուրատանը, բայց ցանկության դեպքում կարելի է մեկնել նաև առավել երկար ժամկետով:


Տուրի ծրագիրը

Օր 1

Երևան – Գետիկ – Չաթինդարի ջրվեժ - Կարմիր Եղցի - Գետիկ

08:00
Մեկնում Երևանից
10:00
Ժամանում Գետիկ գյուղ, թեյի, սուրճի հյուրասիրություն:
10:30
Վարպետության դաս. ցորենի մշակում,աղանդերի պատրաստում
12:00
Հանդիպում մեղվաբույծի հետ: Մասնակցություն մեղվապահության աշխատանքներին: Մեղրի համտես: Այստեղ կարող եք ձեռք բերել մեղվաբուծական մթերքներ,որոնք օգտագործվում են նաև որպես դեղամիջոց:
13:30
Քայլարշավ դեպի Կարմիր Եղցի, որը գտնվում է անտառի խորքում՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ:
14:30
Պիկնիկ Չաթինդարի ջրվեժի մոտ, որի բարձրությունը հասնում է մոտ 10 մետրի:
16:00
Այցելություն Կարմիր Եղցի: Կառուցված 9-12-րդ դդ.-ում՝ այն եղել է մեծ վանական համալիր: 12-րդ դարում երկրաշարժից ամբողջությամբ ավերվել է, բայց մինչ այժմ պահպանվել են ճարտարապետական բարդ լուծումներով խաչքարեր, եկեղեցու բեմը և այլ հետաքրքիր քանդակներ:
17:30
Վերադարձ Գետիկ գյուղ, հանգիստ:
18:00
Փայտից, քարերից, բնական թելերից, ծաղիկներից և այլ բնանյութերից ձեռագործ հուշանվերներ: Հուշանվերների պատրաստման վարպետության դաս (ըստ նախնական պատվերի):
19:00
Ընթրիք (տեղական և ավանդական ուտեստներ), գիշերակաց B&B-ում
Օր 2

Գետիկ - Աղջալայի բերդ – Ձկնորսական լճակ – Երևան

08:30
Նախաճաշ
09:30
Վարպետության դաս. մոթալ պանրի պատրաստում ավանդական եղանակով կամ տնական պանրի պատրաստում /թել և հորած/: Մոթալ պանիրը, որի բաղադրատոմսը դարեր շարունակ մեզ է հասել մեր նախնիներից, պատրաստվում է այծի կաթից: Մոթալը հանդիսանում է տարածաշրջանի բրենդ՝ շնորհիվ իր միակության:
10:30
Այց Գետիկի գորգագործական արհեստանոց: Ծանոթացում գորգագործությանը, ավանդական եղանակով թելի ստացման պրոցեսին: Վարպետության դաս. բրդի գզում, թելի մանում, գորգի և կարպետի գործում:
12:00
Քայլարշավ դեպի Աղջալայի բերդ, որը գտնվում է Մուրղուզ լեռան (2993մ) ստորոտին: Բերդը հանդիսանում է կայան բերդ և կառուցվել է շրջակա տարածքի համար թշնամու գալուստը զգուշացնելու նպատակով:
14:00
Պիկնիկ բնության գրկում
17:30
Վերադարձին այցելություն Գետիկում գտնվող գեղեցիկ փոքրիկ լճակ, որը նաև ժամանցի գոտի է հանդիսանում: Ցանկացողները կարող են ձկնորսությամբ զբաղվել: Զբոսանք ձիով լճի շրջակայքում (ըստ նախնական պատվերի):
19:00
Ընթրիք (Տեղական ձկան համտես)
22:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 137000 AMD 81000 AMD 56000 AMD 45000 AMD 35000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

 

  • Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի; 
  • Գիշերակացը Գետիկ գյուղի B&B-ում; 
  • Տեղական գիդ-ուղեկցորդի ծառայությունը; 
  • 3 անգամյա սնունդ;
  • Վերոնշյալ վարպետության դասերը;
  • Մեկ անձին՝ երկու շիշ ջուր; 
  • Հարկերը: 
Տուրի գինը չի ներառում՝ 
  • Ապահովագրությունը; 
  • Հուշանվերների պատրաստումը; 
  • Ձիով զբոսանքը 
Նշումներ՝
  • Ցանկության դեպքում քայլարշավների փոխարեն կարող ենք կազմակերպել արտաճանապարհային տուրեր:

 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները