Քայլարշավ Լոռվա ձորում

10 ժամ
Ճանաչողական արշավ

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Լոռին Հայաստանի ամենագրավիչ և ամենականաչ մարզերից մեկն է իր գեղեցիկ լանդշաֆտներով, տեղական անտառներով և ծաղիկների զարմանալի բազմազանությամբ:

Այս մարզում կան նաև շատ մշակութային վայրեր, որոնք հիմնականում տեղակայված են թաքնված և վայրի տեղանքներում: Տուրի ընթացքում կիրականացնենք քայլարշավ Քոբայրավանքից, որը հարուստ է հազվագյուտ որմնանկարներով, դեպի Օձուն եկեղեցի: Վերջինս կառուցվել է 5-րդ դարում, իսկ նրա կողքին գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող: Քայլարշավի ընթացքում կայցելենք նաև Հոռոմայր վանքը, որը, միաձուլվելով տեղանքին, թաքնված է ծառերի մեջ: Այն գտնվում է Լոռու կիրճի եզրին: Ողջ ճանապարհը կքայլենք Դեբեդի գեղեցիկ կիրճի եզրով և կտեսնենք աննկարագրելի տեսարաններ:


Տուրի ծրագիրը

8:00
Մեկնում Երևանից դեպի Լոռու մարզ
10:30
Քայլարշավ դեպի Քոբայրավանք, կառուցված 12-րդ դարում, հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:
13:30
Պիկնիկ բնության գրկում:
14:30
Հոռոմայր վանքային համալիր, հիշատակված 7-րդ դարից, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր:
15:15
Օձուն եկեղեցի, որը վաղ միջնադարյան եզակի կառույցներից է:
19:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 45000 AMD 35000 AMD 25000 AMD 15000 AMD 10000

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
28 Մայիս AMD 35000
2 Հուլիս AMD 35000

Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

• Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի;

• Ուղեկցորդի ծառայությունը;

• Մեկ անձին՝ երկու շիշ ջուր;

• Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

 

• Պիկնիկը տուրի ընթացքում (4000 դր.);

• Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

 

• Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,

• Տվյալ տուրը միջին դժվարության է:

• Ցանկության դեպքում կարող ենք կազմակերպել 3 օրանոց քայլարշավ Լոռվա մարզում:

• Անհրաժեշտ իրերի ցուցակ`

Ուսապարկ,

Սպորտային, անջրանցիկ հագուստ,

Լեռնային կոշիկներ,

Դեղարկղիկ,

Լրացուցիչ տաք հագուստ:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները