Ձիարշավ Գառնու կիրճում

8 ժամ
Ձիավարություն

Բացառիկ 9.65
Ըստ կարծիքների

Այս տուրի ընթացքում հնարավորություն կենանաք տեսնել Հայաստանի հիասքանչ վայրերից մի քանիսը՝ Գառնու կիրճը, որը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք բաղկացած են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Դրանք տարածվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են քարերի սիմֆոնիա կամ բազալտե երգեհոն անունը, Գառնու տաճարը, որը Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, Հավուց թառը, որը գտնվում է շատ գողտրիկ և գեղեցիկ վայրում, Գեղարդ վանական համալիրը, որի մեծ մասը փորված է հենց ժայռի մեջ: Իսկ այս ողջ ճանապարհը կանցնեք շատ խելացի, հասկացող և հավատարիմ կենդանիների՝ ձիերի հետ: Արշավի ընթացքում կշփվեք ձիերի հետ, կզգաք նրանցից եկող հանգստությունը և առանց հոգնելու կշրջեք այս հրաշք կիրճով:


Տուրի ծրագիրը

09:00
Մեկնում Երևանից
10:00
Այցելություն Գեղարդ վանական համալիր, որտեղ պահվել է Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցվել է խաչված Հիսուսը: Կերտված միակուռ ժայռից՝ Գեղարդը ընդգրկած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
11:00
Այց Գառնու հեթանոսական տաճար, կառուցված I դարում, ծառայել է որպես թագավորական ամառանոց: Տաճարին կից պահպանվել են հին ամրոցի, թագավորական պալատի և 3-րդ դարում կառուցված բաղնիքի մնացորդները:
11:40
Ծանոթացում ձիերի հետ: Ձիավարության հիմնական պրակտիկ դաս:
12:00
Գառնու կիրճ, Քարերի սիմֆոնիա կոչվող բնության հրաշք, միջնադարյան կամուրջ
13:30
Հավուց թառ վանքային համալիր, որը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր:
14:30
Պիկնիկ բնության գրկում:
17:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 60500 AMD 39000 AMD 35000 AMD - AMD -

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
13 Մայիս AMD 38850
15 Հուլիս AMD 38850

Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

•  Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի;

•  Ուղեկցորդի և գիդի ծառայությունը;

•  Ձիավարության հիմնական պրակտիկ դաս;

•  Մուտքի տոմսերը;

•  Մեկ անձին՝ երկու շիշ ջուր;

•  Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

 

•  Պիկնիկը տուրի ընթացքում (4000 դր.);

•  Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

 

•  Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,

•  Ձիարշավի տևողությունը՝ 2 ժամ:

•  Տվյալ տուրը չի պահանջում հատուկ ֆիզիկական պատրաստվածություն:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները