Մեկօրյա գինետուր Հայաստանում

10 ժամ
Գինետուր

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Այս հագեցած մեկօրյա գինու տուրը Արագածոտնի մարզում ձեզ հնարավորութուն կտա առանց երկար փոխադրումների հետաքրքիր ու բազմաշերտ ճամփորդություն ունենալ 6000-ամյա պատմություն ունեցող հայոց գինեգործության բոլոր ժամանակաշրջաններով: Այն ներառում է այցելութուններ՝ թանգարան, միջնադարյան ճարտարապետական կոթող, հնձան, մառան, գործող գինեգործարաններ և խաղողի այգիներ: Այս վայրերից յուրաքանչյուրն իր կողմից կլրացնի հայկական ինքնության և մշակույթի մեջ գինեգործության ունեցած էական ազդեցության պատմությունը և ձեզ կպարգևի ինքնատիպ համերի, բույրեր ու գույների վառ զգացողություններ: Տուրի ընթացքում կունենանք հայկական ավանդական խոհանոցի ճաշացանկից մեկ ճաշ և մեկ ընթրիք, կհամտեսենք ինչպես դասական գինիներ, այնպես էլ մրգային և դեղաբույսերից պատրաստված յուրահատուկ գինիներ:


Տուրի ծրագիրը

10:30
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են հայկական գինեգործության 6000-ամյա պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող ցուցանմուշներ:
12:00
Այցելություն Հայաստանի լավագույն գինեգործական ընկերություններից մեկի՝ Մարան ընկերության համտեսի սրահ Արգավանդում: 5 անուն խաղողի և մրգային գինիների համտես և հայկական գինեգործության պատմության և առանձնահատկությունների ներկայացում:
13:30
Այցելություն հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության գլուգործոց համարվող Զվարթնոց տաճար, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Գինոգործության պատմության ուսումնասիրության համար բավականին մեծ արժեք է ներկայացնում համալիրից քիչ հարավ-արևելք գտնվող քարաշեն, փայտածածկ, եռանավ հնձանը: Հնձանը բաղկացած է հինգ մեծ հնձանափոսերից ու խաղողի ճզմման յոթ հարթակներից: Տաճարի պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե երկու մեծ կարասներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 500 լ տարողություն և օգտագործվել է գինու պահպանման համար: Տաճարի արտաքին հարդարանքի հիմնական տարրերն են հանդիսանում նուռն ու խաղողը:
14:30
Ճաշ Էջմիածնում՝ Վան ռեստորանի ծիրանի այգում:
15:30
Սուրբ Էջմիածնի գանձարան-թանգարան, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր և այլն: Սուրբ գեղարդը, Քրիստոսի խաչափայտի մասունք և այլ կարևոր սուրբ մասունքներ նույնպես պահպանվում են այստեղ:
17:00
Դեղաբույսերից պատրաստված յուրահատուկ գինիների համտես «Աշտարակյան գինիներ» ընկերության համտեսի սրահում:
18:00
Այցելություն Ագարակի հնավայր, որն իրենից ներկայացնում է քարակոփ և ժայռափոր կերտվածքների համալիրներով և դրանց շուրջը տարածված բազմաշերտ բնակավայրերով ու դամբարանադաշտերով մի հուշարձանախումբ:
18:00
Գինիների համտես և ընթրիք Նոր Եդեսիա գյուղում գտնվող ԱրմԱս գինեգործարանում, զբոսանք խաղողի այգիներում: Ճանաչողական այցը սկսվում է զբոսանքով ԱրմԱս-ի անծայրածիր խաղողի այգիներոում զբոսանքով: Այնուհետև կշրջենք գինու-կոնյակի գործարանում ուր կծանոթանանք արդի տեխնոլոգիաների ու տակառով հնեցման դարավոր ավանդույթի գաղտնիքներին: Այցի վերջում կմասնակցենք գինու ուսուցողական համտեսին ընկերության Համտեսի սրահում կամ պատշգամբում, որից բացվում է տեսարան դեպի բիբլիական Արարատը: ԱրմԱսի տեսակավոր գինիները կհամտեսենք հացի, պանիրների տեսականու, նրբագեղ խորտիկների և ուտեստների հետ:
20:00
Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD - AMD 55000 AMD 40000 AMD 35000 AMD 33000


Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված ե մեկ անձի համար:

 

Տուրի գինը ներառում է՝

 

 

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • 1 ճաշ և 1 ընթրիք,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Գինու համտեսները,
  • Մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,
  • Հարկերը:

 

Նշումներ՝

 

  • Տուրը նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները