Տուր դեպի Ջավախք

2 օր / 1 գիշեր
Տարածաշրջանային տուր

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Ջավախքը Մեծ Հայքի հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է եղել, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786–764) վիմագիր արձանագրություններում։ Այժմ այն գտնվում է Վրաստանի կազմում: Այս ուևորության ժամանակ դուք կտեսնեք միջնադարյան բերդեր և պարիսպներ, Ախալքալաք բերդաքաղաքը, հազարավոր սրբավայրեր և, ի հարկե, Փարվանա լիճը: 
Տուրը կսկսենք ուղևորությոամբ դեպի Գյումրի՝ տարածքով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը: Այնուհետև կուղևորվենք Ախալքալաք հինավուրց բերդաքաղաքը, որտեղ կայցելենք Սուրբ Խաչ եկեղեցին՝ կառուցված 19-րդ դարի կեսերին: Ջավախքի մի մասն է կազմում նաև Վարձիա (Վարձունիք) ժայռափոր քաղաքը, որն ունի ավելի քան 800 տարվա պատմություն: Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհին կայցելենք Խերթվիսի բերդը՝ հիմնադրված մ.թ.ա. 2-րդ դարում: Վերջինս գտնվում է Փարվանա և Քուռ գետերի միախառնման կետում և ամենալավ պահպանված բերդերից մեկն է Կովկասում: Տուրը կավարտենք այցելությամբ Գանձա գյուղ, որտեղ ծվնել է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը: Ընտրելով այս տուրը դուք կունենաք հնարավորթյուն ծանոթանալ Ջավախքի բազմաթիվ հոգևոր-մշակութային կոթողներին, պատմական հուշարձաններին, որոնք արտացոլում են տեղի հայ բնակչության դարավոր պատմությունն ու մշակութային կյանքը:


Տուրի ծրագիրը

Օր 1
Երևան - Գյումրի - ժամանում Ախալցիխե քաղաք - տեղավորում Ռաբաթ ամրոցում տեղակայված հյուրանոցում - Շրջայց Ախալցիխեում - այցելություն Ս. Խաչ եկեղեցի - ամրոց - գավառագիտական թանգարան - Երեկոյան ընթրիք
Օր 2
Նախաճաշ հյուրանոցում - Ուղևորություն դեպի Վարզունիք (Վարձիա) քարանձավային քաղաք - ճաշ Վարձիայում - Այցելություն Խերթվիսի բերդ - Այցելություն Թմկա բերդ - վերադարձ հյուրանոց - ընթրիք հյուրանոցում
Օր 3
Նախաճաշ հյուրանոցում - Ողևորություն Ախալցխայի բերդ - Ճաշ ռեստորանում - Ուղևորություն դեպի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղ - Այցելություն բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարան - վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 120000 AMD 105000 AMD 85000 AMD 65000 AMD 55000


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները