Տուր դեպի Լաստիվեր

10 ժամ
Քայլարշավ

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Ձեզ ենք առաջարկում տուր դեպի հեքիաթների աշխարհ՝ Լաստիվեր, որը յուրովի գեղեցիկ էտարվա բոլոր եղանակներին: Այնտեղ կտեսնենք հնադարյան խորհրդավոր քանդակներով Լաստիվեր և Անապատ կոչվող փոքրիկ քարանձավները, ջրվեժների կասկադներ, ծառերի վրա կառուցված տնակներ և Իջևանի սաղարթախիտ կուսական անտառը: Տուրն իր մեջ ներառում է թեթև քայլարշավ, որը սկսվում է Ենոքավան գյուղից` Ապագա հյուրանոցից, և տևում է մոտ 1,5 ժամ: Եթե ցանկանում եք ականատես լինել աննկարագրելի գեղեցիկ բնապատկերների, ապա գրանցվեք այս տուրին: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել 2 օր տևողությամբ տուր իբրև քայլարշավ, ջիփինգ տուր և ձիարշավ:


Տուրի ծրագիրը

8:00
Մեկնում Երևանից դեպի Իջևան, Ենոքավան գյուղ
10:15
Քայլարշավ դեպի Լաստիվեր
11:45
Լաստիվերի գեղեցիկ բացատում թեյ և սուրճ ըմպելուց հետո ուղեկցորդի հետ կուսումնասիրեք շրջակա հիասքանչ տարածքը: Բարենպաստ եղանակի դեպքում կարող եք լողալ այնտեղով հոսող Խաչաղբյուր գետում: Կկազմակերվեն հետաքրքիր խաղեր: Կարող եք համտեսել խարույկի վրա տեղում պատրաստված խորովածը (պատվերով):
16:00
Մեկնում Լաստիվերից
20:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 40000 AMD 30000 AMD 15000 AMD 8000 AMD 5000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի;

Ուղեկցորդի ծառայությունը;

Մեկ անձին՝  մեկ  շիշ ջուր;

Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

Պիկնիկը տուրի ընթացքում (4000 դր.);

Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,

Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում:

Անհրաժեշտ իրերի ցուցակ` 

Ուսապարկ, 

Սպորտային, անջրանցիկ հագուստ, 

Լեռնային կոշիկներ, 

Դեղարկղիկ, 

Լրացուցիչ հագուստ:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները