Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

1 ամբողջ օր
Հայաստանի վայրի բնությունը

Շատ լավ 8.6
Ըստ կարծիքների

Այս տուրի ժամանակ պրոֆեսիոնալ և լավ վերապատրաստված անտառապահների ուղեկցությամբ կայցելենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, որի տարածքում բնակվող հազվագյուտ կենդանատեսակներից են Կովկասյան լուսանը, Կովկասյան հովազը, Բեզուարյան այծը, Հայկական մուֆլոնը, Կովկասյան արջը, Գառնանգղը, Սև անգղը, Սպիտակագլուխ անգղը, Քարարծիվը,: Հնարավորություն կունենաք տեսնել տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկներից մեկը և ստուգել կենդանական աշխարհի մասին արձանագրված նյութերը: Տուրը պարունակում է նաև այցելություններ պատմամշակութային վայրեր, ինչպիսիք են՝ Գևորգ մարզպետունի ամրոցը, 11-րդ դարի եկեղեցին ու խաչքարերը և այլն:


Տուրի ծրագիրը

09:00
Մեկնում Երևանից
10:30
Ժամանում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (էկո-կենտրոն, ձիարշավարան, բնակեցում, խոհանոցային հարմարություններ): Կարճ ծանոթացում, ֆիլմի ցուցադրություն տեղական վայրի կյանքի մասին (կմատուցվեն թեյ և սուրճ)
11:00
Արտաճանապարհային տուր (Տոյոտա Պրադո, Դեֆենդեր, Վիլլիս)
12:00
Այցելություն Սուրբ Կարապետ եկեղեցին, կառուցված 13-14դդ.-ում, գտնվում է բարձրադիր լեռներում: Մոտակայքում կան նաև հետաքրքիր խաչքարեր:
13:00
Պիկնիկ հիասքանչ բնության ներքո: Մրգերն ու զովացուցիչ ընպելիքները կմատուցվեն սարի գագաթին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի շրջակա բնությունը (պատվերով):
14:00
Կենդանադիտարկում և թռչնադիտարկում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:
17:00
Գևորգ Մարզպետունի ամրոց, որը պարսպապատ կառույց է եկեղեցիով: Մոտակայքում գտնվում է նաև արաբական հին գերեզմանոց:
18:00
Ընթրիք (բացառապես տեղական արտադրության մթերքներից պատրաստված) էկո կենտրոնի բացօթյա ծածկապատշգամբում կամ փակօթյա խոհանոցային տարածքում (պատվերով):
19:30
Մեկնում

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 45000 AMD 35000 AMD 25000 AMD 20000 AMD 10000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

• Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի;

• Ուղեկցորդի ծառայությունը;

• Մեկ անձին՝  երկու  շիշ ջուր;

• Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

• Պիկնիկը տուրի ընթացքում;

• Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

Պատվերի դեպքում կարող ենք տրամադրել թեթև լանչ լեռներում, անձը՝ 6000 դրամ:

Յուրաքանչյուր ջիպ կարող է տեղափոխել 3-4 անձ, գինը՝ 80 000 դրամ:

Ընթրիքը ներառում է. գյուղական ընթրիքը, պատրաստված տեղական արտադրության մթերքներից, ներառում է խորոված (ձուկ, խոզի միս, գառան միս), խաշլամա (շոգեխաշած գառան կամ տավարի միս բանջարեղենով եփած), տեղական պանիր, աղցաններ, զովացուցիչ ըմպելիքներ (այցելուները կարող են բերել իրենց ալկոհոլային խմիչնքները սահմանափակ քանակով): Կմատուցվի թեյ և սուրճ: Գինը՝ 10 000 անձը:

Ցանկության դեպքում կարող ենք կազմակերպել նաև 2 օրանոց քայլարշավներ, ջիպերով, հեծանվային, ձիերով տուրեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում:

Գիշերակացը տրամադրվում է Էկո-կենտրոնում կամ մոտական գյուղի՝ Ուրցաձորի, B&B-երում (հեռավորությունը` 10 րոպե մեքենայով): Բարենպաստ եղանակի դեպում կարող ենք առաջարկել գիշերակաց վրաններում: Քնապարկերը նույնպես մատչելի են  Էկո կենտրոնի տարածքում:

 

 

 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները