Դասական ձմեռային տուր Հայաստանում

7 օր / 6 գիշեր
Էքսկուրսիոն ձմեռային տուր

Հրաշալի 9.3
Ըստ կարծիքների

Տուրի ծրագիրը

Օր 1
Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Ճաշ ռեստորանում: Սիթի տուր Երևանում: Ողջույնի ընթրիք ռեստորանում ազգագրական երգ ու պարով: Զբոսանք երեկոյան Երևանով:
Օր 2
Գեղարդի վանք, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Այց Գառնի՝Հարաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը: Ճաշ Գառնիում գյուղական տանը: Մասնակցություն լավաշ թխելու արարողությանը: Դուդուկի ընկնդրում (ըստ նախնական պատվերի): Սևանա լիճ, որը աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Այցելություն Սևանավանք՝ կառուցված 9-րդ դարում: Վերադարձ Երևան:
Օր 3
Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան: Կեչառիս վանական համալիր՝ կառուցված XI—XIIIդդ.-ում: Ծաղկաձորի ճոպանուղի: Ճաշ Ծաղկունք հյուրատանը: Վերադարձ Երևան:
Օր 4
Մատենադարան. հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն: Տուր դեպի Սուրբ Էջմիածին, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Մայր տաճարի թանգարան, որտեղ պահվում է Սուրբ Գեղարդը, Նոյան տապանի մասունքը: Զվարթնոց. ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան:
Օր 5
Աշտարակ տուր: Հովհաննավանք վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում: Այս Սաղմոսավանք. գլխավոր եկեղեցուն կից գրատանը տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Հայկական ավանդական խաշ Աշտարակի մարզում: Երեկոյան այցելություն Մալխաս ջազ ակումբ:
Օր 6
Խոր Վիրապ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը, որն յուրովի գեղեցիկ է ձմռանը: Նորավանք վանական համալիր. համարվում է Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկը: Թռչունների քարանձավ, որտեղ վերջերս գտնվել էեն ամենահին կաշվե կոշիկը և գինեգործարանը: Համտես Արենի գինու գործարանում: Ճաշ տեղական ռեստորանում:
Օր 7
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Արարատ կոնյակի գործարան: Այցելություն Վերնիսաժ: Հայկական քաղցրավենիքների շուկա: Տեղափոխում օդանավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 370000 AMD 286000 AMD 235000 AMD 205000 AMD 190000

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
20-26.02 AMD 252000

Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

  • Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,
  • Ողջույնի ընթիք Երևանում, որ ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,
  • Բնակություն 3* հյուրանոցներում՝ 6 գիշեր Երևանում: Նախաճաշը ներառված է գնի մեջ,
  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • 6 ճաշ և 1 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում,
  • Ընթրիք Մալխաս ջազ ակումբում,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (7 տուր և դիմավորում/ճանապարհումը),
  • Գինու և կոնյակի համտեսները,
  • Մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ավիատոմսերը,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Բոլոր առավելապես հարմար չվերթների ցանկը:
  • Անհատական տուրերի դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:


Հեղինակ : ВЕГА лайф, 21 Հունվարի 2015, 04:59
Наш зимний тур в Армению из Перми
Хотим поздравить Вас и всю вашу команду с прошедшими праздниками и от души поблагодарить за проведенный тур! Наша группа осталась в восторге от грамотной организации тура и теплого отношения! Именно поэтому, мы не задумываясь решили повторить тур в майские праздники.

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները