Հարսանիք Հայաստանում

5 օր / 4 գիշեր
Հարսանեկան տուր

8.9
Ըստ կարծիքների

Ամուսնությունն ամենակարևոր իրադարձություններից մեկն է մարդու կյանքում և բոլորն են երազում, որ իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպված լինի բարձր մակարդակով, լինի տպավորիչ և հիշարժան ողջ կյանքի համար: Հարսանիքը Հայաստանում բոլորովին նոր, բայց մեծ պահանջարկ վայելող ծառայություն է: Նախ, որովհետև Հայաստան ճամփորդությունը և հարսանեկան արարողությունը անսովոր ու հետաքրքիր փորձառություն է, հետո, դա շատ ավելի մատչելի է:

Բարև Արմենիա ընկերության միջոցառումների կազմակերպման բաժինը սիրով կստանձնի Հայաստանում ձեր հարսանիքի կազմակերպման գործը: Հաշվի առնելով ձեր անհատական պահանջները, մեր մասնագետները կկազմեն ձեր հարսանեկան արարողության մանրամասն սցենարը, ինպես դա արդեն արել է բազմաթիվ զույգերի համար: Հարսանեկան արարողությունը կարելի է կազմակերպել ինչպես միայն ամուսնացող զույգի՝ հարսի ու փեսայի, այնպես էլ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Հարսանեկան արարողության սրահի ընտրությունը, ճաշացանկի կազմումը, թամադայի ընտրությունը, շոու ծրագրի կազմակերպումը, պատշաճ տրանսպորտային միջոցների տրամադրումը, հարսի և փեսայի պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան Հայաստանի գեղատեսիլ վայրերում, հյուրերերի դիմավորումը, տեղավորումը հյորանոցներում ու նրանց հետաքրքիր ժամանցի կազմակերպումը վստահեք մեր մասնագետներին:

Ստորև ներկայացնում ենք շատ ընդհանրական և նախնական ծրագիր, ձեր անհատական պահանջներին և նախընտրություններին, ինչպես նաև հյուրերի քանակին համապատասխան ծրագիրը կարող է փոփոխվել: Միայն կապվեք մեր մասնագետների հետ և մենք ամեն ինչ կկազմակերպենք: Հիշեք, որ Հայկական հարսանիքը թանկ չէ, նորաձև է և աննկարագրելի գեղեցիկ:


Տուրի ծրագիրը

Օր 1
Հյուրերի ժամանում Երևան և տեղափոխում հյուրանոցում:
Օր 2
Շրջայց Երևանում, ծանոթացում քաղաքին:
Օր 3
Հարսանեկան արարողություն ըստ նախապես հաստատված ծրագրի:
Օր 4
Հյուրերև և նորապսակների տուր դեպի Գառնի - Գեղարդ և Սևան:
Օր 5
Հյուրերի ճանապարհում օդանավակայանից:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 450000 AMD 350000 AMD 285000 AMD 220000 AMD 200000


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները