Ճամփորդություն դեպի ՀայաստանՀայկական ծիրանըՉարենցի կամարըԳառնու հեթանոսական տաճարԾաղկաձորի ճոպանուղինՔաղցրավենիքՍևանավանքն ու Սևանա լիճըԳեղարդավանքԱրենի խաղողի բերքըԱրարատյան տապակաԷջմիածնի մայր տաճարԿասկադԵրևան - սիրո քաղաք:Տաթևեր ճոպանուղինԶվարթնոց հնագիտական հուշարձանն ու Արարատ լեռըՀայկական մրգերը շուկայումԽորովածի և լավաշի պատրաստումը թոնիրում


Դասական տուր Հայաստանում

7 օր / 6 գիշեր
Էքսկուրսիոն ազգագրական տուր

Բացառիկ 9.85
Ըստ կարծիքների

 

Եթե պատրաստվում եք Ձեր առաջին ճամփորդությանը Հայաստան, ապա այս տուր փաթեթը ձեզ համար է: Ծրագիրն այնպես է մտածված, որ ընդամենը մեկ շաբաթում հասցնեք հնարավորինս համակողմանի ճանաչել Հայաստանը` հինավուրց ժամանակներից պահպանված ավանդույթները, հետաքրքիր ու կարևոր պատմական փաստերը, լինել Հայաստանի կարևոր պատմամշակութային և հոգևոր կենտրոններում, շփվել մարդկանց հետ, համտեսել բուն հայկական ուտեստներ, անգամ մասնակցել հայկական հացի` լավաշի ու խորովածի պատրաստմանը, հետևել հռչակավոր հայկական կոնյակի պատրաստման գործընթացին և համտեսել: Տուրը կառուցված է այնպես, որ դուք տեսնեք Հայաստանի բնության զարմանալի բազմազանությունը` գրեթե ողջ շրջագայության ընթացքում գտնվելով բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո:


Տուրի ծրագիրը

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

14:00 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: 15:30 Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան Մատենադարան: 16:30 Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Սասունցի Դավթի արձանի և Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարան, Օպերային թատրոն: 19:00 Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում: 21:00 Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: 23:00 Վերադարձ հյուրանոց:
Օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում Սուրբ Էջմիածին, որը Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Քաղաքը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մենք կայցելենք 4-րդ դարում կառուցված Էջմիածինի Մայր Տաճարը, Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ 14:00 Բացօթյա ճաշ «Վան» ռեստորանի ծիրանի այգում: 16:00 Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում:
Օր 3

Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս

Նախաճաշ հյուրանոցում: 8:00 Դուրսգրում հյուրանոցից և մեկնում դեպի Հայաստանի հարավ: 09:00 Առաջին կանգառը՝ Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը: 11:00 Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Չնայած պեղումներ դեռ շարունակվում են, մենք այնուամենայնիվ հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչ է կատարվում մոգական քարանձավում: Հենց այստեղ՝ Արենի գինեգործական շրջանում է արտադրվում արենի կարմիր գինին՝ տեղական համանուն խաղողից: Այս գինեգործարաններից որևէ մեկում կամ գյուղացի գինեգործի տանը կհամտեսենք այդ նույն գինին: 12:00 Այցելություն խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ: 13:30 Ճաշ «Լճակ» ռեստորանում: Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք: 19:30 Գրանցում Գորիս քաղաքի «Միրհավ» հյուրանոցում, ուր և կլինի գիշերակացը: 20:00 Ընթրիք հյուրանոցում:
Օր 4

Գորիս - Քարահունջ - Սելիմ - Նորատուս - Սևան - Ծաղկունք - Ծաղկաձոր

Նախաճաշ հյուրանոցում: 08:00 Մեկնում: 09:00 Կանգառ Քարահունջում (Զորաց Քարեր), որը մ.թ.ա VI հազարամյակի մեգալիթյան կառույց է: Համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարան, որը կոչում են նաև «Հայկական Սթոունհենջ»: 12:00 Այցելութուն Վարդենյաց (Սելիմի) քարավան-սարայ, որը երկար ժամանակ ծառայել է որպես կարևոր առևտրային կետ Մետաքսի ճանապարհին: Այս տեսակ կառույցները որպես գիշերակացի վայրեր են ծառայել այն բազմաթիվ քարավանների համար, որոնք մեկնում էին Եվրոպայից Արևելք և հակառակը: 13:00 Նորատուս. խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը ժամանակակից Հայաստանի տարածքում: 14:00 Ճաշ առափնյա «Ծովածոց» ռեստորանում, ուտեստ սիգ տեղական ձկից և սևանի խեցգետիններից պատրաստված «բրենդային» քյաբաբ: 15:00 Տուր դեպի Սեվանա լիճ, որը Կովկասի ամենամեծ լիճն է համարվում: Հյուսիս-արևելյան լճափին մենք կայցելենք Սևանավանք վանական համալիր: 17:00 Հանգիստ և ընթրիք ինքնատիպ «Ծաղկունք» հյուրատանը, որտեղ շեֆ-խոհարարը կանցկացնի թոնիրում գառ պատրաստելու վարպետության դաս (10+ քանակով խմբերի համար): 21:00 Տեղափոխում Ծաղկաձոր և տեղավորում հյուրանոցում:
Օր 5

Ծաղկաձոր - Գեղարդ - Գառնի - Քարերի Սիմֆոնիա - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում հյուրանոցից: 10:15 Ծաղկաձորի ճոպանողով կբարձրանանք Թեղենիս լեռ: 11:00 Այցելություն Կեչառիսի վանքային համալիր Ծաղկաձորում: 11:30 ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: 12:00 Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: 14:00 Ճաշ Գառնու գյուղական տներից մեկում, մասնկացություն հայկական լավաշի պատրաստմանը: 15:30 Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: 16:30 Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: 18:00 Վերադարձ Երևան և տեղավորում հյուրանոցում, ժամանակ հանգստի համար: Ազատ երեկո:
Օր 6

Երևան - Գնումներ - Ամբերդ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում: 10:30 Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը: 12:30 Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան և հայկական մրգերի, քաղցրավենիքների և չրեղենի շուկան: 14:00 Ճաշ Երևանում՝ արևմտահայկական ճաշացանկով նրբաճաշակ Չարենցի 28 ռեստորանում: 15:30 Որից հետո մենք կուղեվորվենք միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ, որը կազմում են VII դարի դղյակն ու XI դարի եկեղեցին: Այն Հայաստանի տարածքում լավ վիճակում պահպանված եզակի ամրոցներից մեկն է: Ազատ երեկո:
Օր 7

Երևան - Օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում: 09:30 Դուրսգրում հյուրանոցից: 10:00 Մեկնում օդանավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 405000 AMD 327321 AMD 271836 AMD 240975 AMD 205254

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
18-24 Հուլիս AMD 320000
05-11 Սեպտ AMD 320000

Տարադրամ :
- Տրված գինը մեկ անձի համար է:
- Մեկտեղանոց սենյակում բնակության համար գործում է հավելավճար:

Գինը ներառում է՝ 
  • Դիմավորում և ճանապարհում օդանավակայանում:
  • Բնակություն 3* հյուրանոցներում նախաճաշով:
  • Տուրի տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • 5 ճաշ և 2 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, կամ գյուղական հյուրատներում:
  • Ողջույնի ընթրիք մշակութային ծրագրով և գինու հյուրասիրությամբ:
  • Զբոսավարի ծառայություն:
  • Մուտքի տոմսեր:
  • Գինու և կոնյակի համտես:
  • Խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Տուրի ծրագիր և Հայաստանի տուրիստական քարտեզ:
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցություն:
  • Հարկեր: 

Տուրի գինը չի ներառում՝
  • Ավիատոմսեր:
  • Ալկոհոլային խմիչքներ:
  • Ապահովագրություն:
 
Նշումներ՝
  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել որևե այլ հյուրանոց Հայաստանում:
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է:
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները