Նվաճելով հայոց լեռները

5 գիշեր / 6 օր
Կորպորատիվ ակտիվ տուր

8.4
Ըստ կարծիքների

Այս բավականին հագեցած, բայց միևնույն ժամանակ բացարձակապես չհոգնեցնող ծրագիրը նախատեսում է այցելություններ մշակութային և պատմական հուշարձաններ, հայկական հարուստ խոհանոցի համտես, գինու և կոնյակի համտես, ինչպես նաև ակտիվ հանգստի տարրեր:

Ծրագիրը հիմնականում կազմված է Երևան վերադարձով մեկօրյա տուրերից: Բնակությունը՝ Երևանի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Անի Պլազայում: Երեկոյան ընթրիքը ևս մատուցվում է իսկական երևանյան կոլորիտով հետաքրքիր ռեստորաններում: Այս փաթեթի մի մասն է կազմում նաև հարավային Հայաստանով շրջանաձև տուրը, որի շրջանակներում մենք կանգ կառնենքԳորիսի կենտրոնում տեղակայված  Միրհավ հարմարավետ հյուրանոցում՝, որտեղ տիրում է յուրահատուկ մթնոլորտ, հայկական հյուրընկալություն և տեղի բնակիչների ինքնատիպ հմայքը:

Համեմատաբար փոքր տարածքի վրա մենք կտեսնենք Հայաստանի բնության և եղանակի ապշեցուցիչ բազմազանությունն ու տարբերությունը: Նախատեսված են նաև մի քանի թեթև քայլարշավներ, ձիարշավ Գառնու կիրճում և վերելք դեպի Արագած լեռը՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը: Սա բավականին թեթև արշավ է և առանձնահատուկ ֆիզիկական պատրասվածություն չի պահանջում, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունեք: Տուրը ներառում է գինու համտես և խողողի բերքահավաք կախված սեզոնից: Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա մենք մեր հյուրերին մատուցում ենք համեղ և բազմազան սնունդ լավագույն ռեստորաններում:


Տուրի ծրագիրը

Օր 1

Օդանավակայան – Երևան – Շրջագայություն քաղաքով

Դիմավորում օդանավակայանում: Տուրի մեկնարկ: Ճանաչողական շրջայց Երևանում՝ Սասունցի Դավթի արձան, Հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղից հիասքանչ համայնապատկերն է բացվում Երևանի վրա: Կասկադ համալիր, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոն, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն, ոտքով զբոսանք Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ: Հայաստանի պատմության թանգարան: Ճաշը Կովկաս ռեստորանում: Այցելություն Արարատ կոնյակի գործարան՝ շրջայց և համտես: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Եղեռնի զոհերին: Ողջույնի ընթրիք, ազգային երգ ու պար Երևան պանդոկում:
Օր 2

Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Տուրի մեկնարկ: Ֆոտո-կանգառ Չարենցի կամարի մոտ: Այցելություն հայկական միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ նմուշ հանդիսացող ժայռափոր Գեղարդավանք (12-13 դդ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այցելություն Հայաստանի տարածքում հեթանոսության և հելինիզմի դարաշրջաններից պահպանված միակ հուշարձանը՝ Գառնու տաճար: Ճաշ Գառնիում՝ գյուղացու տանը, մասնակցություն հայկական լավաշի թխման արարողությանը, կենդանի դուդուկի կատարում: Ձիարշավ Գառնու կիրճում՝ Քարերի Սիմֆոնիա, Խոսրովի արգելոց: Ժամանում հյուրանոց, հանգիստ: Ընթրիքը Գարեջրի Ակադեմիա ռեստորանում. տեղական օրգանիկ գարեջուր և Սևանի խեցգետին:
Օր 3

Երևան-Ամբերդ-Արագած-Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Տուրի մեկնարկ: Հայոց այբուբենի հուշարձան: Ամբերդ՝ 7-րդ դարի ամրոցից և 11-րդ դարի եկեղեցուց կազմված պատմական պաշտպանական համալիր Արագած լեռան լանջին: Քարի լիճ՝ տեղակայված Արարած լեռան ստորոտին: Ճաշ՝ հայկական ազգային խաշ, օղիով (երկրորդ տարբերակ՝ թեթև ճաշ և վերելք դեպի Արագած լեռը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ամեբարձր կետը): Ժամանում Երևան: Ընթրիք հայտնի Մալխաս ջազ-ակումբում, որտեղ կվայելեք բարձրակարգ ջազ երաժշտությունը հայտնի երաժիշտների կատարմամբ:
Օր 4

Խոր Վիրապ - Նորավանք – Արենի – Տաթև - Խնձորեսկ - Գորիս

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Շարժվում ենք դեպի Հայաստանի հարավային շրջաններ: Այցելություն 13-րդ դարում կառուցված Նորավանք: Վանք տանող ճանապարհի եզրին է գտնվում հայտնի «Արենի 1» կամ «Թռչունների» քարանձավը, որտեղից պեղվել են աշխարհի հնագույն կոշիկն ու գինեգրործարանը: Այստեղ պեղումները դեռ չեն ավարտվել, սակայն ցանկացողները կաող են բարձրանալ և տեսնել բացված շերտերը: Տեղական գինու համտես Արենի գործարանում: Ճաշ Լճակ ռեստորանում: Հալիձոր համայնքից աշխարհի ամենաերկար ՝«Տաթևեր» ճոպանուղիով ուղևորություն Տաթևի վանք: Հին Խնձորեսկ: Ժամանում Գորիսի հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում:
Օր 5

Գորիս – Վարդենյաց – Նորատուս – Սևան – Ծաղկունք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Տուրի մեկնարկ: Այցելութուն Քարահունջ/Զորաց Քարեր՝ հնագույն աստղադիտարան: Արևմտյան Ասիայից մինչ Միջերկրական ձգվող Մետաքսի Ճանապարհին տեղակայված Վարդենյաց (Սելիմի) իջևանատուն: Նորատուս՝ Հայաստանի տարածքում գտնվող խաչքարների ամենամեծ գերեզմանոցը: Ճաշ ափամերձ ռեստորանում: Ուղևորություն դեպի Սևան՝ ամենամեծ լիճը Կովկասում. այցելություն լճի հյուսիս-արևելյան ափին գտնվող Սևանավանք: Հանգիստ և ընթրիք Ծաղկունք հյուրատանը: Վերադարձ Երևան:
Օր 6

Երևան – Զվարթնոց – Էջմիածին – Նոր Եդեսիա – Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն տեղական արտադրության քաղցրավենիքի և չրերի շուկա: Տուր դեպի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշ հանդիսացող Զվարթնոց տաճարի ավերակներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ուղևորություն դեպի Էջմիածին՝ Հայաստանի հոգևոր կենտրոն և Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր, այցելություն Էջմիածնի Մայր Տաճար և Էջմիածնի գանձարան-թագարան: Մասնակցություն խաղողի բերքահավաքին ԱրմԱս ընկերությունում՝ պրեմիում դասի գինիների արտադրող: Ճաշ և համտես: Տեղափոխում օդանավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD - AMD 530000 AMD 485000 AMD 450000 AMD 425000


Տարադրամ :

Գինը ներառում է՝

 

  • Անհատական դիմավորում և ճանապարհում օդանավակայան;
  • Բնակություն. 5 գիշեր Երևանի 4* հյուրանոցում. 1 գիշեր Գորիսի 3+* հյուրանոցում;
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ  Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսով; 
  • 6 ճաշ և 5 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում; 
  • Ողջույնի ընթրիք, որը նեառում է ազգային երգ ու պար և գինի;
  • Զբոսավարի ծառայություն;
  • Նշված բոլոր թանգարանների և մշակութային կենտրոնների մուտքի տոմսերը;
  • Գինու և կոնյակի համտեսներ;
  • Տրանսպորտում անսահմանափակ քանակությամբ խմելու ջուր;
  • Հարկերը;
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը;
  • Շուրօրյա հեռապոսային աջակցությունը: 

 

 

Գինը չի ներառում՝

 

  • Ավիատոմսերը;
  • Ապահովագրությունը;
  • Ալկոհոլային խմիչքները: 

 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները