Բուժական հանգիստ Ջերմուկում

12 օր / 11 գիշեր
Առողջարանային հանգիստ և էքսկուրսիաներ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 173կմ հեռավորության վրա: Քաղաքը շրջապատված է անտառապատ գեղատեսիլ լեռնաշղթաներով և հայտնի է իր բուժիչ հանքային աղբյուրներով: Ջերմուկի առողջարաններն առաջարկում են բուժում հանքային տաք ջրերի ներքին և արտաքին օգտագործմամբ, բուժական սնունդ, մարմնամարզություն, քայլաբուժություն, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ և առողջարանային ռեժիմ: Ջերմուկի հանքային ջրերով բուժվում են աղեստամոքսային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական համակարգի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական և նյութափոխանակության խանգարումներով հիվանդություններ: Ջերմուկի մերձակայքում գտնվում են նաև բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ և տեսարժան վայրեր, ինչպիսիք են օրինակ Ջրահարսի վարսեր կոչվող ջրվեժը և Գնդեվանք միջնադարյան վանական համալիրը: Այս տուրի շրջանակներում հնարավորություն կունենաք տեսնել Հայաստանի պատմամշակութային վայրերը և վայելել հանգիստը Ջերմուկ Արմենիա առողջարանում:


Տուրի ծրագիրը

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում, շրջայց քաղաքում: Ողջույնի ընթրիք:
Օր 2

Պատմության թանգարան - Գեղարդ - Գառնի - Երևան

Պատմության թանգարան:Տուր դեպի Գառնի և Գեղարդ: Ճաշ գյուղական տանը:
Օր 3

Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Ջերմուկ

Տուր դեպի Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Ջերմուկ

(տեղավորում Ջերուկ Արմենիա առողջարանում)

4-11 օրեր

Առողջարանային հանգիստ և բուժում Ջերմուկում:

Օր 11

Վարդենյանց քարավանատուն - Նորատուս - Հայրավանք - Սևանա լիճ - Երևան

Ջերմուկ - Վարդենյաց լեռնանցք - Նորատուս - Հայրավանք - Սևանավանք - ճաշ Ծաղկունքում - Երևան (գիշերակաց)
Օր 12

Երևան - Թջմիածին - Զվարթնոց - տեաղափոխում օդանավակայան

Այցելություն Վերնիսաժ - հայկական քաղցրավենիքների շուկա: Ճաշ Երևանում: Տուր դեպի Էջմիածին և Զվարթնոց - Տեղափոխում օդնավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 595000 AMD 510000 AMD 456000 AMD 407000 AMD 370000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

•  Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,

•  Բնակություն 3* հյուրանոցում Երևանում (4 գիշեր): Նախաճաշը ներառված է գնի մեջ,

• Բնակություն Ջերմուկ Արմենիա առողջարանում (8 գիշեր): 3անգամյա սնունդը ու բուժական ծառայությունները ներառված են գնի մեջ,

•  Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,

•  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (5 տուր և դիմավորում/ճանապարհումը),

• 5 ճաշ հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում,

•  Ողջույնի ընթիք Երևանում, որը ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,

•  Մուտքի տոմսերը,

•  Գինու և կոնյակի համտեսները,

•  Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,

•  Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,

•  Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,

•  Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

 

•  Ավիատոմսերը,

•  Ալկոհոլային խմիչքները,

•  Ապահովագրությունը:

 

Նշումներ՝

 

•  Բոլոր առավելապես հարմար չվերթների ցանկը:

•  Անհատական տուրերի դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց,

• Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները