Վերելք Արագած լեռ

11 ժամ
Լեռնագնացություն և քայլարշավ

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Արագածը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրոդը: Այն նաև Անդրկովկասի ամենաբարձր գագաթն է: Արագածը հանգած հրաբուխ է, որի խառնարանի շուրջ վեր խոյացող 4 գագաթները հրաշալի երևում են Երևանից, Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզրեից: Գագաթներից ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4095մ (ըստ որոշ աղբյուրների՝ 4090մ), իսկ ամենացածրը՝ հարավայինը (3879մ), որի հաղթահարումն էլ մեր այսօրվա տուրի վերջնանպատակն է: Հյուսիսային գագաթի հաղթահարումը լեռնագնացության հմտությունների, փորձառության ու պատրաստվածության ավելի բարձր պահանջներ ունի, իսկ հարավային գագաթի հաղթահարումը՝ անհրաժեշտ հրահանգավորման դեպքում հասանելի է գրեթե բոլորին:

Լեռը բարձրանալու լավագույն ամիսները հուլիսն ու օգոստոսն են, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Երբ գագաթն ամբողջությամբ ձյունածածկ է, բարձրանալ կարող են միայն հմուտ լեռնագնացները՝ դահուկներով:

Արագած անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ. հավանաբար Արագած նշանակում է՝ Արայի գահ։  Տվյալ ուղղության ժամանակ կայցելենք Հայոց այբուբենին նվիրված հուշակոթող՝ Տառերի պուրակ հուշարձանն ու Ամբերդ ամրոց բերդաքաղաքը: Այնուհետև մեքենան կտանի մինչև Քարի լիճ (3200մ), որտեղից քարակատարով կբարձրանանք Արագածի հարավային գագաթ, կլինենք ամպերից էլ վեր, կվայելենք գագաթից բացվող հիասքանչ տեսարանները դեպի խառնարանի անդունդն ու ամպերից կախված Արարատ լեռը: 


Տուրի ծրագիրը

07:30
Մեկնում Երևանից:
08:30
Ճանապարհից չշեղվելով առավոտյան Արագած լեռան արևելյան լանջին փոքրիկ դադար կանենք Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ, որն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները: Կառուցվել է հայոց գրերի գյուտի 1600 ամյակի առթիվ 2005 թ-ին:
09:30
Շարունակելով ճանապարհը՝ մեքենայով կհասնենք շուրջ 3200 մ բարձրության վրա գտնվող Քարի լիճ: Այն սառցե գոյացություններից առաջացած մոտ 9 մ խորությամբ լիճ է:
10:00
Քարի լճի մոտից մոտ 5-6 ժամ տևող հանգիստ քայլքով խումբը լեռնային ուղեկցողի առաջնորդությամբ կբարձրանա Արագածի հարավային գագաթ:
13:00
Ճաշի դադար բնության գրկում
18:00
Արագածի գագաթը նվաճելուց և ցած իջնելուց հետո լեռան հարավային լանջին կայցելենք Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոցը: Այն Հայաստանի տարածքում լավ պահպանված փոքրաթիվ ամրոցներից մեկն է, որ թվագրվում է 10-րդ դարով: Հարևանությամբ, հսկա անդունդի եզրին է տեղակայված Վահրամաշեն եկեղեցին:
19:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 35000 AMD 22000 AMD 14000 AMD 8500 AMD 5000

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
12 Օգոստոս AMD 15000
21 Սեպտեմբեր AMD 15000

Տարադրամ :
*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:

Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Լեռնային ուղեկցող ծառայությունը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝
  • Պիկնիկը բնության գրկքում: Ըստ ցանկության կարելի է լանչբոքսեր,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝
  • Անհրաժեշտ իրերի ցանկ` ուսապարկ,  սպորտային, անջրանցիկ հագուստ,  լեռնային կոշիկներ, դեղարկղիկ,  լրացուցիչ տաք հագուստ, սնունդ, եթե չեք պատվիրել ընկերությանը:
  • Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում:
  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր։ 
  • Մինչև 15 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում: 
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է: 


Հեղինակ : Gunnar Innvær , 13 Սեպտեմբերի 2015, 00:52
Aragats tours
Today we had the pleasure of reaching Aragats (south summit 3879 m and west summit 4010 m). Full of admiration and respect of this mythical and impressive mountain and the hospitality of the Armenian people!
Հեղինակ : Jonathan and Angela Baulk, 02 Սեպտեմբերի 2015, 03:45
Honeymoon trip to Armenia
Dear Barev Team, Angela and I wanted to write to say a huge thank-you to you and your team for the two amazing tours we had on our recent honeymoon trip to Armenia. We would like to give a special mention to both Sargis and Hrach for making our excursions truly unforgettable. They were both extremely professional and knowledgeable whilst also being very friendly and fun guys to talk to and hang out with. Our driver was great as well- punctual, polite and very good at missing potholes! We would also like to say how much we enjoyed Armenia. It is a truly beautiful country filled with great surprises, awesomes sites, kind people and delicious food. We are already recommending it to our friends and family as a destination and Barev Armenia as the best tour operator to show them around. We wish you continued success. With kindest regards, Jonathan and Angela Baulk
Հեղինակ : Milenka , 04 Մայիսի 2015, 08:41
Hiking tour to Aragats Mount
The hiking passed really well, we really enjoyed it! Some of the participants did find the tour more challenging than expected and at some points it felt like some training or experience beforehand was necessary. But besides that it was an amazing experience!

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները