Նեմրութ լեռ և Արևմտյան Հայաստան

5 օր / 4 գիշեր
Էքսկուրսիոն ազգագրական տուր

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Երվանդունի ծագումով Անտիոքոս արքան, Տիգրան Մեծի ենթական, նույն երազանքն ուներ ինչ մայրական կողմից իր նախնի Ալեքսանդր Մակեդոնացին՝ միավորել Արևելքի և Արևմուտքի ժողովուրդները և մշակույթները, փոքրիկ Կոմմագեն թագավորությունում նա իրականացրեց այս երազանքը և անմահացրեց իրեն Արամազդի, Անահտի և Վահագնի կողքին:


Տուրի ծրագիրը

Օր 1
Մեկնում Երևանից, շրջայց Կարսում, ապա ճանապարհ դեպի Բասենի դաշտ, Հովվի կամուրջ, Արաքս գետ, Խնուսի դաշտ: Ժամանում և գիշերակաց Մուշի հյուրանոցում:
Օր 2
Շրջայց Մուշում, Սուլուխի կամուրջ, Արածանի, Սասունի լեռներ, շրջայց Դիարբեքիրում, Սուրբ Կիրակոս գործող եկեղեցի, Եփրատ գետ: Ժամանում և գիշերակաց Նեմրութի հյուրանոցում:
Օր 3
Նեմրութ լեռան գագաթ, Անահիտի, Արամազդի, Վահագնի հսկա արձաններ, ապա ճանապարհ դեպի Տիգրանակերտ, Բաթմանի կամուրջ, Բիթլիս քաղաք և բերդ: Ժամանում և գիշերակաց Դատվանի հյուրանոցում:
Օր 4
Վանա լիճ, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Բերկրիի ջրվեժ: Ժամանում և գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր 5
Մայրաքաղաք Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ և այլն: Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 150000 AMD 150000 AMD 150000 AMD 150000 AMD 150000


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները