Դասական տուր Հայաստանում և Վրաստանում

8 օր / 7 գիշեր
Համակցված Կովկաս տուր

Բացառիկ 9.75
Ըստ կարծիքների

Հայաստաում և Վրաստանում ճամփորդություն առաջարկող այս ծրագիրը նախատեսում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում բավական հագեցած երթուղի կովկասյան հնագույն այս երկու հարևան երկրներով: Հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք անցնող ճանապարհները հենց այստեղ են հատվել՝ ստեղծելով Եվրոպայից և Ասիայից տարբերվող, բայց միևնույն ժամանակ երկու աշխարհաքաղաքական ու մշակութային այդ բևեռների երանգները ներառող մշակութային և պատմական միկրոկլիմա: Բացահայտեք քաղաքակրթությունների խաչմերուկում հայտնված այս երկու հնագույն հարևանների ինքնատիպ մշակույթը, սովորությունները, հարուստ խոհանոցը և հյուրընկալության ավանդույթները:

Այս համակցված տուրի ընթացքում մենք կբացահայտենք ինչպես երկու երկրների ինքնատիպ մայրաքաղաքները, այնպես էլ մարզային փոքրիկ քաղաքներն ու գյուղերն իրենց յուրահատուկ կոլորիտով: Մեր մշակած ծրագիրը ենթադրում է ժամանում Երևան և հետադարձ թռիչք Թբիլիսիից, սակայն անհատական տուրերի դեպքում մենք պատրաստ ենք ամեն ինչ փոփոխել և հարմարեցնել ձեր պահանջներին:


Տուրի ծրագիրը

Օր 1

Օդանավակայան - Էջմիածին - Երևան

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Տուր դեպի Էջմիածնի Մայր տաճար և գանձարան-թանգարան: Ժամանում Երևան և տեղավորում հյուրանոցում: Ճաշ Երևանում: Շրջայց քաղաքում: Հայաստանի պատմության թանգարան: Այցելություն Արարատ կոնյակի գործարան՝ շրջայցի և համտեսի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կասկադ համալիր, Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Ողջույնի ընթրիք ժողովրդական երգ ու պարով:
Օր 2

Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Երևան

Տուրի մեկնարկ Երևանից: Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Շարժվում ենք դեպի Հայաստանի հարավային շրջաններ: Այցելություն 13-րդ դարում կառուցված Նորավանք: Վանք տանող ճանապարհի եզրին է գտնվում հայտնի «Արենի 1» կամ «Թռչունների» քարանձավը, որտեղից պեղվել են աշխարհի հնագույն կոշիկն ու գինեգրործարանը: Այստեղ պեղումները դեռ չեն ավարտվել, սակայն ցանկության դեպքում կարելի է բարձրանալ և տեսնել բացված շերտերը: Գինու համտես Արենի գործարանում: Ճաշ մոտակա ռեստորանում: Վերադարձ Երևան:
Օր 3

Երևան - Գառնի և Գեղարդ - Սևան - Դիլիջան - Հաղարծին - Հաղպատ (գիշերակաց)

Հյուրանոցից մեկնում ճամպրուկներով: Ֆոտո-կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Տուր դեպի հայկական միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ նմուշ հանդիսացող ժայռափոր Գեղարդավանք (12-13 դդ): Տուր դեպի Հայաստանի տարածքում հեթանոսության և հելինիզմի դարաշրջաններից պահպանված միակ հուշարձանը՝ Գառնու տաճար: Ճաշ Գառնի համայնքում՝ գյուղացու տանը, մասնակցություն հայկական լավաշի թխման արարողությանը: Տուր դեպի Սևան՝ ամենամեծ լիճը Կովկասում, այցելություն լճի հյուսիս-արևելյան ափին գտնվող Սևանավանք: Ժամանում հայ-վրացական ընկերության խորհրդանիշ հանդիսացող Դիլիջան քաղաք, այցելություն Դիլիջանի սաղարթախիտ անտառներում գտնվող 10-րդ դարի Հաղարծնի վանք: Մեկնում Հաղպատ գյուղ և տեղավորում հյուրանոցում: Ընթրիք և գիշերակաց Հաղպատում
Օր 4

Հաղպատ - Ախթալա - Բագրատաշեն - Թբիլիսի

Այցելություն 10-րդ դարում հիմնադրված Հաղպատավանք, հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, որ Սանահինի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ախթալա, 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր ուր ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Հայ-վրացական սահմանի անցում Բագրատաշենի անցակետում: Ժամանում Թբիլիսի և տեղավորում հյուրանոցում: Ճաշ: Շրջայց քաղաքում՝ Սիոնի տաճարն: Հենց Քուռ գետի ափամերձ ժայռին գտնվող Մետեխի եկեղեցի, կառուցված 12-րդ դարում: Եկեղեցուց հրաշալի տեսարան է բացվում դեպի Հին Թբիլիսի: Նարիկալա ամրոցային համալիրը Հին Թբիլիսիում, Հին Թբիլիսի և ծծումբի բաղնիքներ, որոնք, ըստ ավանդության Վախթանգ Գորգասալ թագավորն է հայտնաբերել որսի ժամանակ: Բարի գալստյան ընթրիք ազգային երգ ու պարով: Վերադարձ հյուրանոց:
Օր 5

Թբիլիսի - Ջվարի վանք - Մցխեթա - Շատո Մուխրանի - Գորի - Ուփլիսցիխե - Թբիլիսի

Համար 1 մեկնակետը Ջվարի վանքն է, Վրաստանում քրիստոնեության հաստատումից հետո սուրբ Նունեն առաջին խաչն այստեղ է հիմնել: Վանքից հրաշալի բնապատկեր է բացվում. երևում են Մցխեթա քաղաքը, Քուռ գետի կիրճն ու Արագվի գետի հովիտը: Մեկնում Մցխեթա, որ Վրաստանի ամենաառաջին մայրաքաղաքն է եղել: Մցխեթայի երեք գլխավոր կառույցներն են՝ Սվետիցխովելի մայր տաճարը, Սամտավրո վանքն ու Բիբրեսցիխե ամրոցը: Գինետուր, գինու համտես և ճաշ Շատո Մուխրանի դղյակում: Այն կառուցվել է 1873թ, ունի սեփական խաղողի այգիներ և մառան: Ուղևորություն դեպի Գորի քաղաք, որը հայտնի է իր ամրոցով, Գորիսջվարի վանքով և Ստալինի թանգարանով: Գորիից մեկնում Ուփլիսցիխե ժայռափոր քաղաք: Այն հիմնվել է դեռևս մթա 1-ին հազարամյակում և նախաքրիստոնեական շրջանում եղել է սրբավայր և տաճարային համալիր:
Օր 6

Թբիլիսի - Կախեթի - Սղնախ - Միրզաանի - Վելիսցիխ - Նափարեուլի

Թբիլիսիից մեկնում դեպի Կախեթի երկրամաս, վրացական գինեգործության կենտրոնը: Կանգառ Սղնախում, որ հայտնի է իբրև Սիրո Քաղաք, գինու համտես «Փասյանի արցունքներ» գինու մառանում: Այցելություն Բադբիի վանք, ուր գտնվում է Սբ. Նունեի գերեզմանը: Այցելություն նկարիչ Նիկո Փիրոսմանիի տուն-թանգարանը Միրզաանի գյուղում: Ճաշ և շրջայց Նումիսի գինու թանգարանում Վելիսցիխ գյուղում: Այցելություն Նափարեուլի գյուղի Երկվորյակների հին մառան, տուր թանգարանում, քվեվրիներում պատրաստված գինու համտես, ընթրիք և գիշերակաց գինեգործարանի հյուրատանը:
Օր 7

Նափարեուլի - Գրեմի - Ծինանդալ - Թելավ - Իկալտո - Ալավերդի - Թբիլիսի

Նափարեուլիից մեկնում արքայական ամրոց և բերդ՝ Գրեմի: Քաղաքը Կախեթի թագավորության մայրաքաղաքն է եղել 16-17 դարերում, հիմնադրվել է Լեվան Կախեթիացու կողմից և եղել է աշխույժ առևտրական հանգույց Մետաքսե ճանապարհին: Ուղևորություն Ծինանդալ, Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան: Ճաշ Թելավում, այցելություն Հերակլ 2-րդի դղյակ-թանգարանը: Ուղևորություն Իկալտո՝ Կախեթի հնագույն վանքն ու ակադեմիան: Այցելություն Ալավերդի՝ Սուրբ Գևորգի տաճար: Վերադարձ Թբիլիսի և տեղավորում հյուրանոցում:
Օր 8

Թբիլիսի - Շրջայց քաղաքում - տեաղափոխում օդանավակայան

Այցելություն Ծմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարը Թբիլիսիում, Վրացական Ուղղափառ Եկեղեցու գլխավոր մայր տաճարնը: Թբիլիսիի բացօթյա ազգագրական թանգարան` ժողովրդական ճարտարապետության թանգարան, որ ներառում է Վրաստանի տարբեր տարածաշրջաններին բնորոշ ոճով կառուցված շուրջ 70 տուն: Հուշանվերների, գինու, ճաճայի և վրացական այլ ապրանքների գնում ըստ ցանկության: Տեղափոխում Թբիլիսիիի օդանավակայան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 626940 AMD 427194 AMD 332910 AMD 310716 AMD 277425

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
14-21.04 AMD 360450
9-16.06 AMD 360450
23- 30.07 AMD 360450
13-20.09 AMD 360450

Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար:

* Մեկ տեղանոց համարում բնակության համար գործում է հավելավճար:

 

Տուրի գինը ներառում է՝

 

 

  • Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,
  • Երևանում և Թբիլիսիում ողջույնի ընթիքներ, որ ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,
  • Բնակություն 3* հյուրանոցներում՝ 2 գիշեր Երևանում, 1 գիշեր Հաղպատում, 3 գիշեր Թբիլիսիում և 1 գիշեր Նափարեուլիում, նախաճաշը ներառված է գնի մեջ,
  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • 8 ճաշ հայկական և վրացական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (8 տուր և դիմավորում/ճանապարհումը),
  • Գինու և կոնյակի համտեսները,
  • Մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը, Հայաստանի ու Վրաստանի տուրիստական քարտեզները;
  • Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում;
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը
  • Հարկերը:

 

 

Տուրի գինը չի ներառում՝

 

 

  • Ավիատոմսերը,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

 

 

Նշումներ՝

 

 

  • Բոլոր առավելապես հարմար չվերթների ցանկը:
  • Անհատական տուրերի դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:


Հեղինակ : Yulia Eremeeva, 24 Հունիսի 2016, 01:56
Наше большое путешествие по Кавказу
Бари ор уважаемые Друзья. Хочу выразить благодарность всем организаторам нашего путешествия: за интересное и содержательное, а главное очень заинтересованное и неравнодушное, сопровождение нашего гида Рубена, классного и деликатного водителя Араика и конечно.Вам за четкую координацию и профессиональное решение всех вопросов. Спасибо нашему грузинскому гиду Манане Григорян! Мы посетили не только святые для всех места и монастыри, но и прекрасно отдохнули, полюбовались фантастическими горами и долинами, отведали любимую кавказскую кухню и вино. Желаем вам всем процветания и новых туристических маршрутов, а также нам всем МИРА и СЧАСТЬЯ. С уважением. Туристы из Ростова-на-Дону.
Հեղինակ : Сергей Золотаревский , 28 Մայիսի 2016, 03:06

Хочу поблагодарить Вас за отличную организацию тура. Оба гида, и Элиза по Армении, и Лика по Грузии не только были вежливы и предупредительны, но и показали достаточно высокий уровень профессиональных знаний. Особые слова благодарности в адрес нашего бессменного водителя, Араика: всегда был точен, весь маршрут проехал без единой аварийной ситуации, несмотря на сложные временами погодные условия (сильный дождь и туман в горах) и не очень хорошие в некоторых местах дороги. В общем, расстались мы с ними всеми по-дружески и с удовольствием вспоминаем об этой поездке. Так что уже рекомендовали и еще будем при случае Вашу фирму и данный маршрут друзьям и знакомым! Конечно, мы посмотрели далеко не все Ваши достопримечательности. Кроме того, в Татеве хоть и были, но практически ничего не увидели из-за сильного тумана (это, пожалуй, единственное разочарование). Так что, наверное, стоит приехать еще. Предлагайте новые маршруты!)) Удачи Вам! И еще раз примите благодарность за отличную организацию нашей поездки. С уважением, Сергей
Հեղինակ : Jillian , 22 Սեպտեմբերի 2015, 05:06
Georgia and Armenia - Our Caucasus Discovery
Greetings. Our time in both Armenia and Georgia was amazing. We loved everyday and can,t believe how much we were able to see in the short time we had. The itinerary was excellent and we wouldn't change a thing. The driver was excellent and we felt very safe. His skill helped avoid a potential accident when we were in the Georgian mountains! Gor has to be the no. 1 guide in Armenia. He worked really well with the driver and gave us a wonderful time - it was fun travelling with him. Our guide in Georgia, Marika, was very knowledgeable and we enjoyed travelling with her. Thank you for all you did in organizing the trip for us - we had a wonderful time. Warm regards,

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները