Մենք ենք մեր սարերը՝ Ստեփանակերտ:Խոր ՎիրապՆորավանքԶորաց Քարեր (Քարահունջ)Թռչունների քարանձավԱրենի գինեգործարան Ущелие УнотԳանձասարՄայրաբերդՏիգրանակերտՂազանչեցոցԺենգյալով հաց


Տուր դեպի Արցախ

3 օր / 2 գիշեր
Էքսկուրսիոն ազգագրական տուր

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Ինչու Արցախ, այլ ոչ թե Ղարաբաղ: Քանզի այս տարածաշրջանը 12-րդ դարի սկզբից Մեծ Հայքի մի մասն էր կազմում որպես Արցախ և անկախության վերականգնումից հետո թուրքական Ղարաբաղ անունը, որը նշանակում է ‹‹Սև այգի››, կիրառումից աստիճանաբար դուրս է գալիս: Երկիրն իսկապես ծանր ժամանակներ է ապրել, բայց այժմ այն խաղաղ, ակտիվորեն զարգացող տարածաշրջան է, որն ամեն տարի ավելի ու ավելի զբոսաշրջիկների է գրավում: Յուրօրինակ ավանդույթները, բնության կախարդանքը, հարուստ մշակութային ժառանգությունը, յուրահատուկ տեղական խոհանոցը Արցախը դարձնում են գրավիչ զբոսաշրջիկների համար: Այստեղ զարգացած են անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ հյուրերին բարձր մակարդակով սպասարկելու համար: Այս շրջանաձև տուրի կարճ ժամանակահատվածում կկարողանաք ծանոթանալ Արցախի ժողովրդի ինչպես պատմամշակութային ժառանգությանը, սովորույթներին, լեգենդներին, այնպես էլ իր հայտնի խոհանոցին, բայց մենք համոզված ենք, որ դուք դեռ կվերադառնաք այստեղ մեծ ճանապարհորդություն կատարելու համար:


Տուրի ծրագիրը

Օր 1
Վաղ առավոտյան մեկնում Երևանից - Խոր Վիրապ - Նորավանք - Զորաց Քարեր (Քարահունջ) - Ստեփանակերտ
Օր 2
Նիկոլ Դումանի թանգարան - Գանձասար - Ճաշ - Ասկերան (Մայրաբերդ) - Տիգրանակերտ - Ստեփանակերտ
Օր 3
Մեկնում Ստեփանակերտից - շրջայց Շուշիում` Ղազանչեցոց եկեղեցի, Հունոտ կիրճ, Շուշի ամրոց - Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 207000 AMD 154000 AMD 121000 AMD 88000 AMD 70000


Տարադրամ :
* Գները նշված են մեկ անձի համար:
Տուրի գինը ներառում է՝
  • Բնակություն երկտեղանոց սենյակներում (3* հյուրանոց Ստեփանակերտում), 
  • Տուրի տրանսպորտային սպասարկում,
  • Զբոսավարի ծառայությունը,
  • Երեքանգամյա սնունդը լավագույն ռեստորաններում,
  • Մուտքի տոմսերը,
  • Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Մեկ անձին՝ երկու շիշ ջուր,
  • Հարկերը:
Տուրի գինը չի ներառում՝
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը:
Նշումներ՝
  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Ստեփանակերտում,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է,
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:  



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները