Վարդանի կամուրջըՍբ. Առաքելոց եկեղեցին ԿարսումԱնիի Մայր ՏաճարըՀայ-թուրքական սահմանը Անիի մոտԴարոյնքի բերդըԲերկրիի ջրվեժըՍուլուխի կամուրջըՄհերի դուռըՎանի բերդըՎանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցինԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցինԱպրանից վանական համալիր


Արեւմտյան Հայաստան տուր

7 օր / 6 գիշեր
Ուխտագնացություն

Հրաշալի 9
Ըստ կարծիքների

Նախնիների կորուսյալ հայրենիքը տեսնելու բացառիկ հնարավորություն՝ տուր դեպի Արևմտյան Հայաստան: Էրգիրը ճանաչելու առավել արդյունավետ ճամփորդական երթուղիներից կազմված այս ծրագիրը մեկնարկում է Երևանից և ավարտվում Երևանում: Այն ներառում է այցելություն հայոց համար սրբազան համարվող բազմաթիվ բնակավայրեր՝ Կարս, Անի, Վան, Մուշ, այլ հոգևոր և մշակութային կենտրոններ: Հայտնի պատճառներով անհանգստացող մեր հաճախորդներին վստահեցնում ենք, որ այս ուղևորությունը բացարձակ անվտանգ է: Ներքևում կարող եք ծանոթանալ դեպի Արևմտյան Հայաստան մեկնումների չվացուցակին: Եթե ձեր նախընտրած բնակավայրը մեր երթուղիներում չկա, ապա այն կարող է ներառվել՝ ծրագրից շատ չշեղվելու և խմբի մնացած անդամների հետ համաձայնության դեպքում: Ուղևորությունները սպասարկվում են բարձրակարգ հարմարավետ մեքենաներով, իսկ խմբի քանակը սովորաբար չի անցնում 15-ը: Արտասահմանից նախապես ժամանող հյուրերը կարող են ամրագրել հյուրանոց Երևանում մինչ մեկնելը և մեկնելուց հետո բնակության համար:  


Տուրի ծրագիրը

Օր 1
Կարս քաղաք, «Վարդանի» կամուրջ, Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ
Օր 2
Հայոց 11-րդ մայրաքաղաք Անի, Բայազեդ քաղաք, Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ, Բերկրիի ջրվեժ
Օր 3
Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Վարագավանք, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի
Օր 4
Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդ, Նեմրութ լեռ և լիճ` «Նեբրովթի բանակ» և «Շամիրամի արցունքներ»
Օր 5
Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո «Սուլթան» Սուրբ Կարապետ, Մշո Առաքելոց վանք
Օր 6
Ապրանից վանք, աշխարհի ամենաբարձր խաչքարեր, Էրզրում քաղաք, բյուզանդական ամրոց, Չիֆթե Մինարե կրոնական դպրոց, Հովվի կամուրջ
Օր 7
Արդահան քաղաք և բերդ

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD - AMD 245000 AMD 230000 AMD 225000 AMD 220000


Տարադրամ :

Գները ներկայացված են մեկ անձի համար և ներառում են.

  • Բնակությունը բարձրակարգ հյուրանոցներում (երկտեղանոց սենյակում 2 հոգի),
  • Ծրագրով նախատեսված բոլոր փոխադրումները,
  • Երեք անգամյա սնունդը,
  • Գիդի ծառայությունը,
  • Մուտքի տոմսերը,
  • Ապահովագրությունը:
  • Արևմյան Հայաստանի ճանապարհային քարտեզը և այլ տեղեկատվական նյութեր,
  • Օրեկան երկու շիշ ջուր:

Տուրի գինը չի ներառում.

 

  • Վրաստանի (ՀՀ քաղաքացիների համար անվճար) և Թուրքիայի (15$) մուտքի վիզան:

 

Նշումներ.

  • Հայաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ սահմանին:
  • 12 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար գործում է 20% զեղչ:
  • Հյուրանոցի Single (մեկ անձ համարում) բնակության դեպքում կկիրառվի հիմնական արժեքին 10-15% հավելավճար, կախված կոնկրետ ուղևորությունից: 
  • Կանխավճարը կազմում է 30% հիմնական արժեքից և վճարվում է ուղևորության մեկնման ժամկետից առնվազն 14 օր առաջ: 
  • Ծրագրում ներառված քաղաքների և տեսարժան վայրերի այցելության հերթականությունը և ժամկետները կարող են փոփոխվել կոնկրետ տուրի յուրահատկություններից ելնելով, այսուհանդերձ, տեսարժան վայրերից և ոչ մեկը ծրագրից դուրս չի թողնվի (բացառությամբ այն դեպքերի, երբ այցելությունը հնարավոր չի լինի օբյեկտիվ պատճառներով):
  • Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական բնակավայրերի, մշակութային ու հոգևոր ժառանգության հետ կարող եք ծանոթանալ այստեղ



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները