Գարնանային Հայաստան

6 օր / 5 գիշեր
Ճանաչողական տոնական տուր

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Տուրի ծրագիրը

Օր 1

Դիմավորում օդանավակայանում – փոխադրում հյուրանոց

Թռիչք դեպի Երևան: Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում և փոխադրում Երևան: Ողջույնի ընթրիք և ազգային երգ ու պար Երևան Պանդոկում (Տերյան փողոց):
Օր 2

Օդանավակայան – Երևան – Շրջագայություն քաղաքով

Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական տուր Երևանում՝ Սասունցի Դավթի արձան, Հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի ամբողջ քաղաքը: Կասկադ համալիր, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոն, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն, ոտքով զբոսանք Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ: Հայաստանի պատմության թանգարան: Ճաշը ռեստորանում: Այցելություն Արարատ կոնյակի գործարան՝ շրջայց և համտես: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Եղեռնի զոհերին:
Օր 3

Երևան - Խոր Վիրապ - Նորավանք – Արենի – Քարահունջ – Տաթև - Ջերմուկ

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից հրաշալի համայնապատկեր է բացվում դեպի Արարատ լեռը: Շարժվում ենք դեպի Հայաստանի հարավային շրջաններ: Այցելություն 13-րդ դարում հիմնադրված Նորավանք: Վանք տանող ճանապարհի եզրին է գտնվում հայտնի «Արենի 1» կամ «Թռչունների» քարանձավը, որտեղից հայտնաբերվել են աշխարհի հնագույն կոշիկն ու գինեգրործարանը: Այստեղ պեղումները դեռ չեն ավարտվել, սակայն ցանկացողները կարող են բարձրանալ և տեսնել բացված շերտերը: Տեղական գինու համտես Արենի գործարանում: Ճաշ Լճակ ռեստորանում: Հալիձոր համայնքից աշխարհի ամենաերկար ՝«Տաթևեր» ճոպանուղիով այց Տաթևի վանք: Ժամանում Ջերմուկի հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում:
Օր 4

Ջերմուկ - Վարդենյաց – Նորատուս – Սևան – Ծաղկունք – Ծաղկաձոր

Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Ջերմուկում՝ Ջերմուկի ջրվեժ, հանքային ջրի աղբյուրների տաղավար: Արևմտյան Ասիայից մինչ Միջերկրական ձգվող Մետաքսի Ճանապարհին գտնվող Վարդենյաց (Սելիմի) իջևանատուն: Նորատուս՝ Հայաստանի տարածքում գտնվող խաչքարների ամենամեծ գերեզմանոցը: Ճաշ ափամերձ ռեստորանում: Ուղևորություն դեպի Սևան՝ ամենամեծ լիճը Կովկասում. այցելություն լճի հյուսիս-արևելյան ափին տեղակայված Սևանավանք: Վարպետության դաս շեֆ-խոհարարի կողմից և ընթրիք Ծաղկունք բուտիք ռեստորանում: Ժամանում Ծաղկաձոր և գիշերակաց:
Օր 5

Ծաղկաձոր - Գեղարդ - Գառնի -Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Շրջայց Ծաղկաձորում. Կեչառիս վանք, ճոպանուղիով բարձրանում ենք մեկ մակարդակ: Ֆոտո-կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Այցելություն հայկական միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ նմուշ հանդիսացող ժայռափոր Գեղարդավանք (12-13 դդ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ճաշ Գառնիում՝ գյուղացու տանը, մասնակցություն հայկական լավաշի թխման արարողությանը, կենդանի դուդուկի կատարում: Այցելություն Հայաստանի տարածքում հեթանոսության և հելինիզմի դարաշրջաններից պահպանված միակ հուշարձանը՝ Գառնու տաճար: Ժամանում Երևանի հյուրանոց: *Ազատ երեկո:
Օր 6

Երևան – Զվարթնոց – Էջմիածին –Երևան– Փոխադրում օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշ հանդիսացող Զվարթնոց տաճարի ավերակներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ուղևորություն դեպի Էջմիածին՝ Հայաստանի հոգևոր կենտրոն և Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր, այցելություն Էջմիածնի Մայր Տաճար և Էջմիածնի գանձարան-թագարան: Այցելություն Մատենադարան՝ հին ձեռագրերի և թաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, հայ ձեռագրերի մեծագույն հավաքածուն: «Գրանդ Քենդի» տեղական քաղցրավենիքի վաճառքի սրահ: Այցելություն «Վերնիսաժ» հուշանվերների շուկա: «Տաշիր» կենտրոնի տեղական արտադրության քաղցրավենիքի և չրերի բաժին:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 424000 AMD 327500 AMD 238500 AMD 222000 AMD 205500

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
06-11 Մարտ AMD 226393
07-12 Մարտ AMD 226393

Տարադրամ :

Գինը ներառում է՝

 

  • Անհատական դիմավորում և ճանապարհում օդանավակայան;
  • Բնակություն՝ 4 գիշեր Երևանի հյուրանոցում, 1 գիշեր Ջերմուկում, 1 գիշեր Ծաղկաձորում: Ամենօրյա նախաճաշը ներառված է;
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ Mercedes-Benz Sprinter  միկրոավտոբուսներով (17 նստատեղ);
  • 6 ճաշ և 3 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում;
  • Ողջույնի ընթրիք, որը ներառում է ազգային երգ ու պար և գինի;
  • Զբոսավարի ծառայություն;
  • Ծրագրում նշված բոլոր թանգարանների և մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
  • Գինու և կոնյակի համտեսներ;
  • Տրանսպորտում անսահմանափակ քանակությամբ խմելու ջուր;
  • Հարկեր;
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզ;
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցություն:

 

 

 

 

Գինը չի ներառում՝ 

 

  • Ավիատոմսեր;
  • Ապահովագրություն;
  • Ալկոհոլային խմիչքներ:

 



Հեղինակ : Татьяна Георгиевна Добросклонская, 26 Մարտի 2017, 08:07
Весна в Армении
Дорогие менеджеры Барев тур, хочу выразить искреннюю признательность за великолепную организацию тура Мартовская Армения (7-12 марта). Всё было просто замечательно: программа, гостинцы, питание, транспорт. Особую благодарность хотела бы передать вашему замечательному гиду Гору Карапетяну, который не просто увлекательно рассказывает о достопримечательностях, но и прекрасно общается с людьми. Надеюсь, что мне удастся совершить с вами и другие путешествия. Гор говорил, что он водит пешие туры в горы, я бы хотела узнать об этом поподробнее, потому что именно в таком виде туризма заинтересован мой сын, ровесник Гора.

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները