Տուր դեպի Դիլիջան և Իջևան

9 ժամ
Մեկօրյա ճանաչողական տուր

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Տուրի ծրագիրը

9:00
Մեկնում Երևանից
11:00
Սևանա Լիճ` ամենախոշորը Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից: Սևանավանք՝ 9-րդ դարի պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն:
12:00
Դիլիջան՝ իր բնակլիմայական պայմաններով եզակի բնակավայրեր:
12:20
Գոշավանք` 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:
13:30
Հաղարծին՝ ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական վանքերի լավագույն նմուշներից է:
14:30
Ճաշ ըստ ցանկության
16:00
Իջևան, որը հայտնի է իր գորգագործությամբ: Այստեղ է Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Մակարավանք, որն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:
20:00
Ժամանում Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 45000 AMD 20000 AMD 18000 AMD 15000 AMD 12000


Տարադրամ :

* Գները նշված են մեկ անձի համար:

 

Տուրի գինը ներառում է՝

  • Բոլոր փոխադրումները՝ ըստ ծրագրի (մեր ավտոպարկը);
  • Զբոսավարի ծառայությունը;
  • Հայաստանի տուրիստական քարտեզը;
  • Մեկ անձին՝ երկու շիշ ջուր;
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում (4500 դր.);
  • Ալկոհոլային խմիչքները;
  • Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:  



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները