Տուր դեպի Լեռնային Ղարաբաղ

3 օր / 2 գիշեր
Արտաճանապարհային տուր

6.7
Ըստ կարծիքների

Տուրի ծրագիրը

Օր 1
Վաղ առավոտյան մեկնում Երևանից: Ուղևորվում ենք դեպի Լեռնային Ղարաբաղ: Ճանապարհին կայցելենք Սևանավանքը՝ կառուցված 9-րդ դարում: Վանական համալիրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, որն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձր լճերից մեկն է: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ Դադիվանք վանական համալիր: Վերջինս կառուցվել է 9-րդ դարում և տեղակայված է Մռավ լեռան անտառապատ լանջերին և գեղատեսիլ Թարթառ գետի հարևանությամբ: Համաձայն լեգենդի՝ վանքը կառուցվել է Սուրբ Դադե առաքյալի կողմից առաջին դարում: 2007 թվականին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սուրբ Դադե առաքյալի մասունքները: Դադիվանքից կշարժվենք դեպի Ջերմաջուր տաք հանքային ջրեր: Իր բաղադրությամբ և բուժիչ հատկություններով այն մոտիկ է Կառլովի Վարիի տաք ջրերին (Չեխիա) և Ջերմուկին (Հայաստան): Աղբյուրի ջուրը խմելու է, ինչպես նաև հնարավոր է լոգանք այդ հանքային ջրերում: Գիշերակացը Ջերմաջուրում. վրաններում կամ գյուղում:
Օր 2
Նախաճաշ: Ջերմաջուրից կուղևորվենք դեպի Ջրաբերդ միջնադարյան հայկական ամրոց: Բերդը, որն այժմ փլուզված է, գտնվել է ժայռի մեջ՝ Թարթառ և Թրխի գետերի միախառնման ճանապարհին: Թրխին համարվում է լեռնային ամենամաքուր գետերից մեկը, որը հոսում է խորը գեղատեսիլ կիրճով և լեռնային անտառներով: Ջրաբերդից հետո կայցելենք Երից Մանկանց վանքը, որը կառուցվել է 17 դարում: Այս վանքը համարվում է Արցախի ուշ միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ օրինակ: Գիշերակացը վրաններում կամ գյուղում:
Օր 3
Նախաճաշ: Կուղևորվենք դեպի Ջերմաջուր: Լոգանք հանքային ջրերում, քայլարշավ: Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 220000 AMD 190000 AMD 155000 AMD 125000 AMD 95000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

•  Գիշերակաց Ջերմաջուրում, Երից Մանկանցում

•  Տուրի տրանսպորտային սպասարկում (պրոֆեսիոնալ վարորդով),

•  Գիդ-ուղեկցորդի ծառայությունը,

•  Երեքանգամյա սնունդ

•  Մուտքի տոմսերը

•  Մեկ անձին՝ երկու շիշ ջուր;

•  Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

 

•  Ալկոհոլային խմիչքներ

•  Ապահովագրությունը;

 

Նշումներ՝

 

•  Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները