Երևանից տուր դեպի Թբիլիսի

2 օր / 1 գիշեր
Մեկօրյա քաղաքային տուր

Շատ լավ 8.6
Ըստ կարծիքների

Թբիլիսին Վրաստանի հնագուն մայրաքաղաքն է, որտեղ այժմ ապրում է 1,5 մլն մարդ: Այն հիմնադրվել է 5-րդ դարում վրացի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից: Այսօր այն գրավում է իր հարուստ պատմական ժառանգությամբ, մշակութային բազում իրադարձություններով և զբոսաշրջիկների սպասարկման հաստատությունների առատությամբ: Թբիլիսիի հայկական համայնքը ահռելի դեր է խաղացել քաղաքի, որպես Անդրկովկասի երբեմնի մշակութային և քաղաքական կենտրոն կայացման գործում: Հին Թիֆլիսում, հայկական Հավլաբար և Սոլոլակ թաղամասերում ահռելի քանակությամբ հայկական մշակութային ու պատմական ժառանգություն է պահպանվել: 


Տուրի ծրագիրը

9:00
Մետեխի եկեղեցի, կառուցված Վախթանք Գորգասալ տիրապետության ժամանակ` 5-րդ դարում: Եկեղեցուց հրաշալի տեսարան է բացվում դեպի Հին Թբիլիսի:
10:00
Սուրբ Երրորդության (Սամեբա) մայր տաճարը ոչ միայն Վրաստանի, այլ նաև ողջ Անդրկովկասի ամենամեծ եկեղեցին է համարվում: Տաճարի բարձրությունը 100 մետր է: Նրա տարածքում 12 եկեղեցիներ կան:
11:00
Հին Թբիլիսի և ծծումբի բաղնիքներ, որոնք, ըստ ավանդության Վախթանգ Գորգասալ թագավորն է հայտնաբերել որսի ժամանակ: Այսպիսով քաղաքի անվան ծագումը կապվում է վրացերեն "Թբիլի" բառի հետ, որ նշանակում է ջերմ:
12:30
Այցոլություն Նարիկալա ամրոցային համալիրը Հին Թբիլիսիում: Ամրոցի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, բայց 7-րդ դարում այն արդեն գոյություն է ունեցեկ և կոչվել է Շուրիս-Ցիխե: Դավիթ Շինարարարի տիրապետության ժամանակ արաբական պատը նորոգվել և մեծացվել է: Համարվում է, որ ժամանակակից անվանումը մոնղոլական ծագում ունի:
13:30
Քուր գետի ափին գտնվող նորակառույց Ռիկե այգուց ճոպանուղով բարձրանում ենք դեպի Մայր Վրաստան հուշարձան, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաքը:
16:00
Ուղևորություն դեպի Մցխեթ` Վրաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որ գտնվում է Քուր և Արագվի գետերի խառնարանում: Այստեղ գտնվող քաղաքի ավերակները թվագրվում են ք.ա. I հազարամյակին: Մցխեթը վաղ վրացական Իբերիա թագավորության մայրաքաղաքն է եղել մթա 5-3րդ դարերում: Մցխեթի պատմական հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության ցանկում:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 70000 AMD 60000 AMD 50000 AMD 45000 AMD 35000


Տարադրամ :

Այս ծրագիրը նախատեսված է արդեն Թբիլիսիում գտնվող հյուրերի համար: Պատվիրելիս խնդրում ենք հաշվի առնել Թբիլիսի հասնելու անհրաժեշտությունը: Երևան - Թբիլիսի երթուղու անհատական ուղևորափոխադրության արժեքին կարող եք ծաոթանալ Մանրամասներ բաժնում:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները