Տուր դեպի Խոր Վիրապ, Նորավանք և Ջերմուկ

8 ժամ
Մեկօրյա ճանաչողական տուր

Հրաշալի 9.3
Ըստ կարծիքների

Այդպիսի հայտնի կատակ կա, որ Հայաստան այցելած առաջին զբոսաշրջիկը Նոյն էր իր տապանով, իսկ առաջին տուրօպերատորը՝ Աստված: Երևանից դեպի հարավ՝ Արարատի մարզվով դեպի Վայոց ձորի մարզ այս հրաշալի ճամփորդությունը կսկսենք հենց Նոյի մասին լեգենդից՝ մոտենալով ընդհուպ մինչև Արարատի ստորոտը հայ-թուրքական սահմանին: Ինչպես գիտեք հայերիս ամենակարևոր խորհրդանիշը՝ Արարտ լեռը Հայաստանի հանրապետության տարածքում չէ գտնվում, այնուամենայնիվ Արարատով հիանալու լավագույն դիտակետը Խոր Վիրապն է, ուր և նախատեսված է մեր առաջին կանգառը:

Մեր ճամփորդության հիմնական մասը կանցնի Վայոց Ձորի մարզում՝ Արենի գինեգործական շրջանում, ուր կուսումնասիրենք Հայաստանում գինեգործության ծագման հնագույն վկայություններից մեկը՝ 6000 տարեկան գինեգործարանը, որ դեռևս պողվում է ու նոր բացահայտումներ խոստանում: Կհամտեսենք նաև հնագույն ժամանակներից այստեղ մշակված և աճող «Սև Արենի» խաղողից պատրաստվող գինին: Առանձնահատուկ հետաքրքիր է այստեղ հայտնվել Արենի գինու փառատոնին: Կայցելենք միջնադարյան հոյակերտ Նորավանքը:

Տուրը կավարտենք Հայաստանի և հարակից երկրների ամենաճանաչված առողջավայրերից մեկի՝ Ջերմուկ քաղաքի այցելությամբ: Քաղաքի տեսարժան վայրերն այցելելուց և հանքային ջրերի տեսականին փորձելուց հետո ամենագնացներով կայցելենք տաք հանքային աղբյուրներն ուր կարելի է լոգանք ընդունել և թոթափել հագեցած օրվա հոգնածությունը:


Տուրի ծրագիրը

9:00
Մեկնում Երևանից
10:00
Առաջին կանգառը՝ Խոր Վիրապ, հիրավի լեգենդար վայր, որի հիշատակումով է սկսվում Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը: Պարզկա եղանակին այստեղից հրաշալի տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը:
12:00
Արենի գինեգործական շրջանում այցելութուն «Թռչունների» կամ «Արենի 1» քարանձավ, որտեղ գտնվել է աշխարհին՝ 6000 տարեկան գինեգործարանն ու ամենահին կոշիկը:
12:30
Այցելություն Արենի: Վայոց Ձոր մարզի այս բնակավայրում և հարակաից մի քանի շրջաններում աճում է աշխարհի հնագույն խաղողի տեսակներից մեկը՝ Արենին: Այստեղ կան բազմաթիվ մեծ ու փոքր գինեգործարաններ, համտեսի սրահներ և գինեգործ գյուղացիներ: Այս հաստատություններից որևէ մեկում կհամտեսենք տեղական արտադրության կարմիր գինին:
13:00
Այցելություն խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ: Նորավանքը միջնադարյան Սյունիքի հոգևոր կենտրոնն էր, այն հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: 2002 թ-ին վանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
14:00
Ըստ նախնական պատվերի ճաշ Արենի գյուղում: Ճաշելու վայրի ընտրությունը բազմազան է. կարելի է ընտրել քարանձավի մեջ կառուցված ռեստորանը, գետի ափին տեակայված փայտաշեն գեղեցիկ ռեստորանը կամ գինոգործ գյուղացու տունը
16:00
Ճաշից հետո մենք կմեկնենք Ջերմուկ, որտեղ Ջեմուկի ջրվեժը, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև Կեչուտի ջրամբարն է գտնվում: Քաղաքում շրջայցից հետո ամենագնացներով կբարձրանանք Ջերմուկի տաք բուժիժ աղբյուրներ, ուր կարելի է լոգանք ընդունել ցանկացած եղանակի:
20:00
Վերադարձ Երևան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 47000 AMD 27000 AMD 20500 AMD 15000 AMD 11500


Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:


Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Գինու համտեսը Արենիում,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում: Ըստ ցանկության նախապես կարելի է պատվիրել լանչբոքս, ճաշ երթուղու վրա տեղակայված ռեստորաններից մեկում կամ գյուղական հյուրատներում, մեկ անձը՝ 10$,
  • Հավելյալ ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է:  



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները