Տուր դեպի Գառնի և Գեղարդ

8 ժամ
Մեկօրյա ճանաչողական տուր

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Եթե դուք ընդամենը երկու օր ունեք Հայաստանը տեսնելու համար և մի օրն արդեն սպառել եք Երևանում շրջայցի վրա, ապա «Գառնի և Գեղարդ» տուրը հենց այն է, ինչ պետք է ընտրել: Հայաստանի ամենասիրված և ճանաչված ճամփորդական երթուղին այլընտրանք չունի, որովհետև գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, ներառում է այցելութուն ճարտարապետական գլուխգործոցներ հանդիսացող կոթողներ, խոստանում է հանդիպում Հայաստանի բնության հրաշալիքների հետ և ընձեռում համով սնվելու և հետաքրքիր տեղաբնակների հետ ծանթանալու հնարավորություն: 

Ըստ էության Գառնու հեթանոսական տաճարն ու Գեղարդի ժայռափոր վանքը իրար հետ ժամանակագրական կամ գաղափարական որևէ կապ չունեցող կառույցներ են: Միակ ընդհանրությունը՝ միմյանց մոտ տեղակայված լինելն է, անշուշտ նաև այն, որ երկուսն էլ հայ ժողովրդի պատմության մի մասն են: 

Տուրը նախատեսված է ցանկացած տարիքի և նախասիրության զբոսաշրջիկների համար: Ըստ նախնական համաձայնության և որոշակի շեշտադրումներ փոխելով շատ հանգիստ այն կարելի է դարձնել ակտիվ արշավականից մինչ գաստրոնոմիական կամ ազգագրական տուր: Որպես հավելյալ ծառայություն առաջարկում ենք նաև Գեղարդի ժայռափոր եկեղեցում հոգևոր և ժողովրդական երգերի կատարում երգչախմբի կողմից կամ հայկական ժողովրդական պարերի ներկայացում և ուսուցում Գառնու տաճարի հարակից հրապարակում:

Գառնի և Գեղարդ այցելությունը կարելի է համակցել նաև Սևանա լիճ այցելության հետ:


Տուրի ծրագիրը

10:00
Մեկնում Երևանից
10:30
Ողջաբերդ գյուղում ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ: Լավ եղանակին այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարտ լեռը:
11:30
Այցելութուն Գառնու հեթանոսական տաճարը: Այն հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում, նվիրված է արև աստված Միհրին: Կառուցվել է մթ 76 թվականին Տրդատ թագավորի կողմից և ծառայել որպես հայ թագավորների ամառային նստավայր: Տաճարի մոտ պահպանվել են հին բերդի եւ թագավորական պալատի, ինչպես նաեւ 3-րդ դարում կառուցված բաղնիքի մնացորդները: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ազատի գետի կիրճ՝ Գառնու ձոր:
12:30
Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» հուշարձանը: Այն կազմված է ձորից մինչ ժայռի գագաթը ձգվող կանոնավոր վեցանկյան ձև ունեցող ուղղահայաց բազալտե սյուներից: Նախնական պատվերի դեպքում արշավը կարող է իրականացվել նաև ձիերով և ձգվել մինչև Խոսրովի արգելոցում գտնվող Հավուց Թառ խոնարհված եկեղեցի:
14:00
Ճաշ Գառնիում, որ լավ եղանակի դեպքում կմատուցվի բացօթյա՝ խնձորենիների այգում: Ավանդական հայկական խորոված` միս և բանջարեղեն պատրաստված թոնիրում, տեղական արտադրության ծիրանի և թթի օղու, գինու համտես, դուդուկի և այլ ժողգործիքների կենդանի ունկնդրում (ըստ նախնական պատվերի): Մասնակցություն թոնիրում լավաշ թխելու արարողությանը:
16:00
Ժամանում Գեղարդի վանքային համալիր: Հենց մուտքի մոտ Գառնեցի տատիկները վաճառում են չրերից պատրատված քաղցրավենիքներ և իրենց բրենդային գաթան. անպայման գնեք և համտեսեք: Գեղարդավանքը կազմված է միակուռ քարից կերտված, երկհարկանի տաճարներից ու կից եկեղեցուց: Վանքն իր անվանումը ստացել է այն հայտնի գեղարդից, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Գեղարդն այժմ պահվում է Էջմիածնի ավանդատանը և ցուցադրվում է այցելուներին: Գեղարդավանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և պահպանում է Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկի համբավը։
18:00
Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 33500 AMD 22000 AMD 14000 AMD 10000 AMD 7850

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը
18 Հունիս AMD 22000
27 Օգոստոս AMD 22000

Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:


Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում: Ըստ ցանկության նախապես կարելի է պատվիրել լանչբոքս, ճաշ երթուղու վրա տեղակայված ռեստորաններից մեկում կամ գյուղական հյուրատներում, մեկ անձը՝ 10$,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

Նշումներ՝

  • Անհատական տուրերի դեպքում ժամանակացույցը և երթուղին կարող է խմբագրվել ըստ ձեր ցանկության,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է: 
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» ընկերության մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է:  



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները