Քրիստոնյա Հայաստան

8 օր / 7 գիշեր
Կրոնական տուր

Լավ 8.2
Ըստ կարծիքների

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Հայ Լուսավորչական եկեղեցին (Հայ առաքելական եկեղեցի) հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է. տարբերվում է մնացածից մի շարք գաղափարական և ծիսական առանձնահատկություններով, որոնց մեջ կարող ենք գտնել հայկական հեթանոսական արմատներ: Եկեղեցին կոչվում է Առաքելական` ի պատիվ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների` Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչների: Ի պատիվ Գրիգոր Լուսավորչի` եկեղեցին նաև կոչվում է Լուսավորչական. 301 թվկանին նա մկրտեց հայությանը` դառնալով առաջին Ամենայն հայոց կաթողիկոս: Հայ կրոնի մի մասն է կազմում նաև կաթոլիկությունը, որը ընդունվեց  1198 թվականին Կիիլիկյան թագավորությունում` տարածվելով մի խումբ հավատացյալների մոտ:


Ձեզ հնարավորություն կընձեռնվի տեսնել յուրօրինակ մանրանկարչություն, խաչքարներ, հնագույն վանքեր, բնակավայրեր եկեղեցիներ, գանձարաններ, ականատեսը լինել հայկական պատարագի, և, վերջապես, տեսնել բիբլիական Արարատ լեռը:


Մենք առաջարկում ենք տուրեր Հայաստանում, որոնք ներառում են փոխադրում օդանավակայնից, ամրագրում Երևանի հյուրանոցներում, շրջայց Երևանով,  ուխտագնացություն սրբավայրեր, ինչպես նաև այցեր մարզերում` գիշերակացով:


Տուրի ծրագիրը

Օր 1
Դիմավորում օդանավակայանում - Շրջայց Երևանում՝ Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Սարգիս եկեղեցի
Օր 2
Երևան - Էջմիածնի Մայր տաճար - Էջմիածնի գանձարան - Սբ. Գայանե - Սբ. Հռիփսիմե - Սբ. Շողակաթ - Զվարթնոց - Երևան - Արարատ կոնյակի գործարան
Օր 3
Երևան - Հառիճավանք - Գյուղ Ազատան, կաթոլիկ հայերի համայնք - Երերույք - Մարմաշեն - Գյումրի
Օր 4
Գյումրի - Քոբայր - Օձուն - Ախթալա - Հաղպատ
Օր 5
Հաղպատ - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Սևանավանք - Հայրավանք - Նորատուս - Հերմոն
Օր 6
Եղեգնաձոր - Նորավանք - Տաթև - Երևան
Օր 7
Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
Օր 8
Տեղափոխում օդանավակայան

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 465000 AMD 355000 AMD 280000 AMD 250000 AMD 225000


Տարադրամ :

Տուրի գինը ներառում է՝

 

• Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,

• Բնակություն 3* հյուրանոցներում՝ 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Գյումրիում, 1 գիշեր Հաղպատում, 1 գիշեր Հերմոնում: Նախաճաշը ներառված է գնի մեջ,

• Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,

• Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (8 տուր և դիմավորում/ճանապարհումը),

• 7 ճաշ և 3 ընթրիք մարզերում  հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում,

• Ողջույնի ընթիք Երևանում, որը ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,

• Մուտքի տոմսերը,

• Գինու և կոնյակի համտեսները,

• Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,

• Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,

• Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,

• Հարկերը:

 

Տուրի գինը չի ներառում՝

 

• Ավիատոմսերը,

• Ալկոհոլային խմիչքները,

• Ապահովագրությունը:

 

Նշումներ՝

 

• Բոլոր առավելապես հարմար չվերթների ցանկը:

• Անհատական տուրերի դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց,

• Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները