Հնագիտական ​​տուր. Հեթանոս Հայաստան

8 օր / 7 գիշեր
Հնագիտական ​​տուր Հայաստանում

Լավ 7.7
Ըստ կարծիքների

Դասական հնագիտական տուր Հայաստանում


Տուրի ծրագիրը

Օր 1
Ժամանաւոմ վաղ առավոտյան: Դիմավորում, ճանապարհում հյուրանոց: Այցելություն Էրեբունի ուրարտական քաղաք-ամրոց և հնագիտական թանգարան։ Երևանի «անձնագիրը»։ Շենգավիթ հնավայր։ Երևանի տարածքի ամենահին նստակյաց բնակատեղին, որի պեղումները դեռ չեն ավարտվել։ Ճաշից հետո այցելություն Հայաստանի պատմության պետական թանգարան։ Այստեղ կարող եք ծանոթանալ մեր երկրի պատմությանը նախապատմական՝ ստորին պալեոլիթի շրջանից մինչև երրորդ հանրապետության փուլ։
Օր 2
Երևանից ոչ հեռու գտնվում են Լուսակերտի՝ դեռևս պեղումների փուլում գտնվող միջին պալեոլիթյան (250000-35000) քարայրները։ Վաղագույն որսորդների այս բնական ապրելատեղիներից պեղված գտածոները դուք արդեն տեսել եք նախորդ օրը՝ Պատմության թանգարանում։ Շարժվելով քիչ հյուսիս՝ կհայտնվենք Քարաշամբի դամբարանադաշտում, որի նորագույն շրջանի պեղումները սկսվել են 2008թ և շարունակվում են մինչ օրս։ Պեղված նյութերի հիման վրա դամբարանադաշտն ընդգրկում է բավականին լայն շրջափուլ՝ միջին բրոնզից մինչև վաղ երկաթի դար /մթա 2400-900թթ/։ Ոչ հեռու են գտնվում նաև երկաթեդարյան ամրոցի և վաղ միջնադարան կիսավեր եկեղեցու ավերակները։ Այնուհետև կուղեվորվենք Գառնի։ Այստեղ կճաշակենք հայկական ավանդական ուտեստներ, ինչպես նաև կհետևենք լավաշի՝ հայկական հացի թխման պրոցեսին։ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեզ սպասում են 1970-ականներին լիովին վերականգնված հեթանոսական տաճարը, ինչպես նաև արքայական բաղնիքը, պարսպի մնացորդներն ու 7-րդ դարի եկեղեցու ավերակները։
Օր 3
Առավոտյան կայցելենք Մեծամոր հնագիտական թանգարան և հնավայր, որը հայտնի է իր պղնձաձուլարաններով։ 1965թ-ից մինչ այժմ պեղվող այս հուշարձանի թանգարանում դուք կտեսնեք հնագիտական բացառիկ նմուշներ, օրինակ բաբելոնյան տիրակալ Ուլամ Բուրարիաշի գորտ-կշռաքարը՝ պատրաստված ագաթից։ Մեծամորից ոչ հեռու է գտնվում հայոց ամենահին մայրաքաղաքներից մեկի՝ Արմավիրի միջնաբերդը։ Մի քանի տարի առաջ բլրի գագաթին բացվել է մի ուրարտական տաճար, որի ավերակները նույնիսկ կխոսեն այստեղի բնակիչների՝ կառուցողական բարձր վարպետության մասին։ Արմավիրից ոչ հեռու՝ փոքր բլրաշարքի վրա են գտնվում մթա 776թ հիմնադրված ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները։ Այստեղ կարող եք տեսնել նաև քաղաքը պեղող հնագետին նվիրված միակ կոթողը Հայաստանի տարածքում։ Ճաշից հետո կայցելենք Սարդարապատի ազգագրական թանգարան, որի հավաքածուն ամենախոշորներից է Հայաստանի տարածքում։ Թանգարանի շենքն ինքնին հայ ճարտարապետության բացառիկ նմուշներից է։ Թանգարանի տարածքում կհանդիպեք նաև բարձր լեռնային գոտիներից այստեղ տեղափոխված և միայն Հայաստանում հանդիպող նախնադարյան կոթողների՝ վիշապների։
Օր 4
Առավոտյան կայցելենք Դվին՝ վաղ միջնադարյան Հայաստանի երբեմնի մայրաքաղաք, որտեղ բացի պեղվող տարածքները կտեսնենք կաթողիկոսական պալատի ու մայր տաճարի ավերակները։ Այնուհետև կշրջենք պատմության անիվը քիչ հետ ու կհատնվենք հեթանոս Հայաստանի վերջին ու ամենահայտնի մայրաքաղաքի ավերակներում՝ Արտաշատ հնավայրում։ Արտաշատի 11 բլուրներից մեկի վրա է տեղակայված Խոր Վիրապը, որը նախկինում ծառայել է որպես արքայական բանտ և որտեղ 13 տարի է անցկացրել Գրիգոր Լուսավորիչը։ Ներկայիս վանական համալիրը հայերի ամենակարևոր ուխտատեղիներից է։
Օր 5
Օրվա սկզբին կայցելենք Ագարակ հնավայր։ Այստեղ մեզ սպասում է բրոնզեդարյան սրբավայր, ժայռակերտ գինեգործարան և Հայաստանում առայժմ միակ՝ ուրարտական ժայռափոր դամբարան։ Ճանապարհը կշարունակենք դեպի հյուսիս և կհայտնվենք Շամիրամում, որտեղ կտեսնենք եռաշերտ պարիսպներով ամրացված բնակավայրի ավերակները։ Ճանապարհին է գտնվում նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Արուճի տաճարը, որից քիչ հեռու է գտնվում վերջերս վերականգնված քարավանատունը։ Ճաշից հետո կայցելենք Կաքավաձորի՝ դեռևս չպեղված հնավայր, որտեղ կտեսնենք անհիշելի ժամանակներից մեզ հասած քարե փորվածքներ, տաճարի մնացորդներ և ժայռապատկերներ։ Դե իսկ օրվա վերջում մեզ է սպասում Օշականը։ Այստեղ կայցելենք երկու՝ իրարից երկար դարերով բաժանված հուշարձան՝ բլրի գագաթին գտնվող ուրարտական տաճար և հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարան։
Օր 6
Առավոտյան կուղեվորվենք Սևանի ավազան՝ հետազոտելու լճի հարավային ափին գտնվող հնագիտական հուշաձանները։ Սկզբում կայցելենք Լճաշեն, որտեղ կտեսնենք լճի իջեցման հետևանքով բացված արքայական դամբարանների խցերը, ինչպես նար բրոնզեդարյան ամրոցն ու ուրարտական արքայի քարակերտ արձանագրություն։ Քիչ ավելի արևելք կտեսնենք Բերդկունքի երեքհազարամյա ամրոցը, այնուհետև՝ Օձաբերդը՝ Ռուսա Ա ուրարտական արքայի ժայռակերտ արձանագրությամբ։ Դեպի Վայոց ձոր կուղեվորվենք Վարդենիսի լեռնանցքով, որտեղ կտեսնենք մթա 6000-10000թթ թվագրվող ժայռագրեր, ինչպես նաև Մետաքսի ճանապարհին գտնվող քարավանատներից մեկը։ Կգիշերենք Հերմոն գյուղի հյուրանոցում։
Օր 7
Առավոտյան Հերմոն գյուղից ամենագնացներով կբարձրանանք Մուրադսար և կտեսնենք նախնադարյան մարդու ժայռապատկերային արվեստի անհամար նմուշներ։ Ճաշից հետո կվերադառնանք Երևան, հետդարձին չմոռանալով այցելել Թռչունների քարայր, որտեղ գտնվել են աշխարհի ամենահին կոշիկն ու մարդկային ուղեղի մնացորդները։ Կտեսնենք նաև պնձեդարյան գինու հնձանը։
Օր 8
Ճանաչողական շրջայց Երևանում, ազատ ժամանակ գնումների համար: Տեղափոխում օդանավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 320000 AMD 280000 AMD 240000 AMD 205000 AMD -


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները