Մայիսյան տոները Հայաստանում 2018

7 օր / 6 գիշեր
Տոնական ճանաչողական շրջայց

Բացառիկ 9.8
Ըստ կարծիքների

Մայիսը Հայաստանում ամենագեղեցիկ ամիսներից է, երբ բնությունը գարնանային զարթոնքի մեջ է և ամենուր ծաղկած ծառերի անուշաբույրն է տարածվում: Ճակատագրի բերումով Հայաստանի պատմության ամենավճռորոշ իրադարձությունները, որոնցից մեր ժողովուրդը պատվով է դուրս եկել, բաժին են ընկել հենց այս ամսին, այդ պատճառով մայիսը Հայաստանում անվանում են հաղթանակների ամիս: Ավանդաբար մեծ շուքով նշվող, միջազգայնորեն հայտնի՝ Հաղթանակի և խաղաղության տոնին ու Աշխատանքի տոնին անկախության շրջանում ավելացել են նաև Երկրապահի օրը՝ մայսի 8-ին, հայերիս համար կարևոր՝ Շուշիի ազատագրության տոնը մայիսի 9-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված Հանրապետության տոնը՝ մայսի 28-ին:

Մայիսը Հայաստան այցելելու լավագույն ժամանակներից մեկն է, երբ Երևանում պաշտոնական տոնակատարություններին մասնակցույթունը կարելի է համատեղել էքսկուսիոն տուրերի հետ, իսկ ճանապարհների անցանելիությունն ու բնության գեղեցկությունը գրավիչ են նաև արշավային տուրերի համար: Առաջարկվող ծրագրում Երևանում գիշերակացով օրական տուրերը համատեղված են մարզերում գիշերակացով շրջանաձև տուրերի հետ, որոնց ընթացքում մենք կանցնենք Հայաստանի ամենահայտնի ու սիրված երթուղիներով, նաև այն վայրերով, որ կապված են մայիսյան տոների հետ, ինչպիսին օրինակ Սարդարապատի թանգարանն է: Շրջագայության ամենահետաքրքիր հատվածը Սյունիքի մարզում գտնվող Տաթևի վանք այցելությունն է աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որ կոչվում է Տաթևեր

Հաշվի առնելով պետականորեն սահմանված ոչ աշխատանքայն օրերը, այս տուրը կարելի է պատվրել երաշխավորված մեկնումով խմբային տուրերի օրերին: Իսկ եթե դուք հարաբերականորեն ազատ եք պաշտոնական արձակուրդներից, ապա այս տուրը կարող է փոփոխվել և հարմարեցվեծ ձեր ցանկացած պահանջին: 


Տուրի ծրագիրը

Օր 1
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և փոխադրում Երևանում գտնվող հյուրանոց: 11:00 Տուրի մեկնարկ, այցելություն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշ հանդիսացող Զվարթնոց տաճարի ավերակներ: 11:00 Ուղևորություն Էջմիածին՝ Հայաստանի հոգևոր կենտրոն և Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր, այցելություն Էջմիածնի Մայր Տաճար և Էջմիածնի գանձարան-թագարան: 14:00 Ճաշ Սարդարապատ համալիրից ոչ հեռու գտնվող «Հազարաշեն» ռեստորանում: 15:30 Սարդարապատ հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան։ 18:00 Վերադարձ Երևան 19:00 Ողջույնի ընթրիք ժողովրդական երգ ու պարով:
Օր 2
Նախաճաշ հյուրանոցում: 08:30. Տուրի մեկնարկ: 9:30 Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: 10:00 Շարժվում ենք դեպի Հայաստանի հարավային շրջաններ: Այցելություն 13-րդ դարում կառուցված Նորավանք: Վանք տանող ճանապարհի եզրին է գտնվում հայտնի «Արենի 1» կամ «Թռչունների» քարանձավը, որտեղից պեղվել են աշխարհի հնագույն կոշիկն ու գինեգրործարանը: Այստեղ պեղումները դեռ չեն ավարտվել , սակայն ցանկության դեպքում կարելի է բարձրանալ և տեսնել բացված շերտերը: Գինու համտես Արենի գործարանում: 13:30 Ճաշ մոտակա ռեստորանում: 15:30 Հալիձոր համայնքից աշխարհի ամենարկար ՝«Տաթևեր» ճոպանուղիով ուղևորություն Տաթևի վանք: 17:30 Հին Խնձորեսկ գետնափոր գյուղ: 19:30 ժամանում Գորիս և տեղավորում հյուրանոցում: 20:00 Ընթրիք հյուրանոցում:
Օր 3
Նախաճաշ հյուրանոցում: 09:00 Տուրի մեկնարկ: 10:00 Այցելույթուն Քարահունջ/Զորաց Քարեր՝ հնագույն աստղադիտարան, որ հայտնի է իբրև «հայկական Սթունհենջ»: 12:00 Արևմտյան Ասիայից մինչ Միջերկրական ձգվող հետ միացնող Մետաքսի Ճանապարհին տեղակայված Վարդենյաց (Սելիմի) իջևանատուն: 13:00 Նորատուս՝ Հայաստանի տարածքում գտնվող խաչքարների ամենամեծ գերեզմանոցը: 14:00 Ճաշ ափամերձ ռեստորանում: 15:00 Տուր դեպի Սևան՝ ամենամեծ լիճը Կովկասում, այցելություն լճի հյուսիս-արևելյան ափին գտնվող Սևանավանք: 17:00 Ժամանում Ծաղկունք հյուրատուն, հանգիստ և ընթրիք հյուրատան ռեստորանում: 21:00 Մեկնում Ծաղկաձոր գիշերակացի:
Օր 4
Նախաճաշ հյուրանոցում: 09:00 Տուրի մեկնարկ 13:30 Ֆոտո-կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: 12:20 Տուր դեպի հայկական միջնադարյան ճարտարապետության յուրահատուկ նմուշ հանդիսացող ժայռափոր Գեղարդավանք (12-13 դդ): 12:30 Տուր դեպի Հայաստանի տարածքում հեթանոսության և հելինիզմի դարաշրջաններից պահպանված միակ հուշարձանը՝ Գառնու տաճար: 14:00 Ճաշ Գառնի համայնքում՝ գյուղացու տանը, մասնակցություն հայկական լավաշի թխման արարողությանը, կենդանի դուդուկի ունկնդրում: 17:00 Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում: * Ազատ երեկո:
Օր 5
Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Ճանաչողական շրջայց Երևանում՝ Սասունցի Դավթի արձան, Հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղից գեղեցիկ համայնապատկերն է բացվում Երևանի վրա: Կասկադ համալիր, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն, ոտքով զբոսանք Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ: 12:30 Հայաստանի պատմության թանգարան: 14:00 Ճաշ Երևանում: 15:30 Այցելություն Արարատ կոնյակի գործարան՝ շրջայցի և համտեսի: 17:30 Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Օր 6
Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Տուրի մեկնարկ: 11:00 Ամբերդ՝ 7-րդ դարի ամրոցից և 11-րդ դարի եկեղեցուց կազմված պատմական պաշտպանական համալիր Արագած լեռան լանջին: 14:00 Ճաշ Երևանում՝ «Գայանե» հյուրատանը, ջերմ և հյուրընկալ մթնոլորտում: 16:00 Այցելություն Մատենադարան՝ հին ձեռագրերի և թաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, հայ ձեռագրերի մեծագույն հավաքածուն: 17:30 Տեղական արտադրության քաղցրավենիքի գնում: 18:30 *Ազատ երեկո:
Օր 7
Նախաճաշ հյուրանոցում: 09:30 Ճամպրուկներով մեկնում հյուրանոցից: 10:30 Վերնիսաժ հուշանվերների շուկա: 13:00 Տեղափոխում օդանավակայան և ճանապարհում:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD - AMD 327321 AMD 271836 AMD 240975 AMD 205254

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
05-11 Մայիս AMD 283420

Տարադրամ :

*Տուրփաթեթի գինը նշված ե մեկ անձի համար:

*Մեկ տեղանոց համարում բնակության հավելավճարը:

 

Տուրի գինը ներառում է՝

 

 

  • Անհատական դիմավորում և ճանապարհումը օդանավակայանում,
  • Ողջույնի ընթիք Երևանում, որ ներառում է ազգային երգ ու պարով շոու ծրագիր և գինի,
  • Բնակություն 3* հյուրանոցներում՝ 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Ծաղկաձորում: Նախաճաշը ներառված է գնի մեջ,
  • Տրանսպորտային սպասարկումը հարմարավետ մեքենաներով,
  • 6 ճաշ և 2 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, ազգային կոլորիտով հյուրատներում և գյուղական տներում,
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը (7 տուր և դիմավորում/ճանապարհումը),
  • Գինու և կոնյակի համտեսները,
  • Մուտքի տոմսերը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցությունը,
  • Հարկերը:

 

 

Տուրի գինը չի ներառում՝

 

 

  • Ավիատոմսերը,
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը: 

 

 

 

Նշումներ՝

 

 

  • Բոլոր առավելապես հարմար չվերթների ցանկը:
  • Անհատական տուրերի դեպքում կարող եք ընտրել ցանկացած այլ հյուրանոց,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուր փաթեթը անվճար է, 6-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները