Գինեգործության բնօրրան. գինետուր Հայաստանում

8 օր / 7 գիշեր
Սննդի եւ գինու տուր

Բացառիկ 9.75
Ըստ կարծիքների

Եթե դուք գինու գիտակ եք և փնտրում եք նոր տպավորություններ ու փորձառություն, ապա գինեգործական Հայաստանի բացահայտումը ձեզ համար իսկական իրադարձություն կդառնա: Ձեզ սպասվում է անսովոր համերի, բույրերի, գույների ու զարմանալի պատմությունների մի իրական հրավառություն: Ինքնատիպ, հնագույն, միայն այս տարածաշրջանին բնորոշ ուտեստների ու տեղական աբորիգեն սորտերից պատրաստված գինիների համադրությունը այս տուրի գլխավոր շեշտադրումն է: Հայաստանն անշուշտ գինեգործության հնագույն հայրենիքներից մեկն է։ Այդ մասին է վկայում Արենի տարածաշրջանում հայտնաբերված 6000 ամյա քարանձավային գինեգործարանը: Պատմական Հայաստանի բոլոր փուլերում գինու ստեղծման և գինեգործական մշակույթի առանցքային դերը կիրառական արվեստի տարբեր ոլորտներում իր վառ արտահայտությունն է գտել: Խաղողի վազերով ու ողկույզներով պատկերաքանդակներն ամենուր են մեր միջնադարյան եկեղեցիների պատերին և մանրանկարչությամբ ծաղկած հնագույն ձեռագիր մատյանների էջերին: Սովետական ժամանակաշրջանում գինեգործութունը զանգվածային կերպով իր դիրքերը զիջել է կոնյակի արտադրությանը և շատ գինեգործական ավանդույթներ կորսվել կամ նահանջել են: Սակայն ի ուրախություն մեզ վերջին տարիներին գինեգործությունը բուռն զարգացում է ապրում նոր Հայաստանում և արդեն իսկ հրաշալի բարձրակարգ գինիներ ունենք: 

Այս տուրի շրջանակներում մենք նախատեսում ենք այցելություն Հայաստանի հիմնական գինեգործական շրջաններ՝ Վայոց Ձորի մարզ, Երևան, Արմավիրի մարզ և հյուսիսային՝ Տավուշի մարզ: Բոլոր շրջաններն ունեն իրենց ինքնատիպ գինիներն ու մշակման հետաքրքիր ավանդույթները: Մեր բոլոր երթուղիներում բացի գինիների համտեսից մենք կհամտեսենք նաև համապատասխան տեղական ուտեստը և կայցելենք բազմաթիվ պատմամշակութային և բնական տեսարժան վայրեր Հայաստանում:


Տուրի ծրագիրը

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

Ժամանում Հայաստան: Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից հետո շրջայց քաղաքում և այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Ճաշ Սալոն դու Վին ռեստորանում: Այցելություն Երևանի կոնյակի-գինու Նոյ գործարան: Գործարանի թանգարանում շրջայց կատարելուց հետո կհամտեսենք Նոյ կոնյակներն ու գինիները: Ոտքով զբոսանք Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրում այցելություն ժամակակից արվեստի Գաֆեսճյան թանգարանի փակ և բացօթյա ցուցասրահներում: Սարյանի պուրակ: Ընթրիք ազգային երգ ու պարով ռեստորանում, տնական կարմիր գինու հյուրասիրություն խաշլամայի հետ: Ոտքով զբոսանք մինչ հանրապետության հրապարակ, ուր ականատես կլինենք «Երգող շատրվաններ» շոույին:
Օր 2

Գինետուր Երևանում և մերձակա շրջաններում

Երևանից ոչ հեռու Մարան գինեգործարանի ստորգետնյա համտեսի սրահ-մառանում կհամտեսենք ընկերության 7 անուն գինիներ: Չորս տեսակի խաղողի գինի՝ սպիտակ անապակ «Բագրատունի», կարմիր անապակ «Նորավանք», կարմիր կիսաքաղցր «Արենի Եղեգնաձորի», կիսաաղանդերային սպիտակ, կամ վարդագույն, կամ կարմիր «Ավագինի»: Ընկերությունն արտադրում է նաև մրգային գինիներ, որոնցից կհամտեսենք նռան կիսաքաղցր «Փարաջանով» և ծիրանի կիսաքաղցր «Ծիրան Մարանի»: Այցելություն հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության գլուգործոց համարվող Զվարթնոց տաճար, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Ճաշ Էջմիածնում՝ Վան ռեստորանի ծիրանի այգում: Կհամտեսենք հայկական ավանդական խորոված: Այցելություն Սուրբ Էջմիածնի գանձարան-թանգարան, որտեղ ցուցադրվում են Հայ առաքելական եկեղեցու պատմությանը վերաբերվող բազմաթիվ արժեքավոր իրեր և սրբազան մասունքներ: Այցելություն լենուղի գյուղ՝ Մապ գործարանի գինու և կոնյակի արտադրամասեր: Ընկերությունը Արարատյան դաշտավայրում տեղակայված իր 140 հեկտար այգիներից արտադրում է ալկոհոլային խմիչքների մեծ անվանացանկ: Շրջայց ընկերության հսկա մառանում և գինիների համտես: Վերադարձ Երևան: *Ազատ երեկո
Օր 3

Երևան - Գինետուր Վայոց Ձորի մարզում

Իրերով դուրսգրում հյուրանոցից և մեկնում դեպի Հայաստանի հարավային գինեգործական շրջան՝ Վայոց Ձորի մարզ: Առաջին կանգառը՝ Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը: Այստեղ կհիշենք Նոյի լեգենդն, ով մարդկություն փրկելուց հետո առաջին բանն ինչ արեց՝ խախողի որթ տնկելն ու գինի ստանալն էր: Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Չնայած պեղումներ դեռ շարունակվում են, մենք այնուամենայնիվ հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչ է կատարվում մոգական քարանձավում: Այցելություն խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ: Հենց այստեղ՝ Արենի գինեգործական շրջանում է արտադրվում արենի կարմիր գինին՝ տեղական համանուն խաղողից: Այստեղ գործող փոքրիկ գինեգործարաններից որևէ մեկում կամ գյուղացի գինեգործի տանը կհամտեսենք այդ նույն գինին: Ճաշ «Լճակ» ռեստորանում: Ռինդ գյուղում այցելութուն Կարասի Զորահ հռչակավոր գինու գործարան: Ինչպես գիտեք 2012 թվականին Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg Businessweek-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ Bloomberg-ն այդ գինին առանձնացրել է 4000 գինիներից՝ իր անկրկնելի համի և նրբության շնորհիվ։ Ընթրիք և գիշերակաց «Հին Կամուրջ» ընտանեկան գինեգործարան-հյուրատանը:
Օր 4

Ուղևորություն դեպի հյուսիսային գինեգործական շրջաններ

Վաղ առավոտյան մեկնում Արենիից: Կանգառ Վարդենյաց (Սելիմի) քարավան-սարայի մոտ, որը երկար ժամանակ ծառայել է որպես կարևոր առևտրային կետ Մետաքսի ճանապարհին: Այցելություն Նորատուս. խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը ժամանակակից Հայաստանի տարածքում: Ճաշ առափնյա «Ծովածոց» ռեստորանում, ուտեստ սիգ տեղական ձկից և սևանի խեցգետիններից պատրաստված «բրենդային» քյաբաբ: և կհամտեսենք տեղական արտադրության գարեջուր: Տուր դեպի Սեվանա լիճ, որը Կովկասի ամենամեծ լիճն է համարվում: Հյուսիս-արևելյան լճափին մենք կայցելենք Սևանավանք վանական համալիր: Հանգիստ և ընթրիք ինքնատիպ «Ծաղկունք» հյուրատանը, որտեղ շեֆ-խոհարարը կանցկացնի թոնիրում գառ պատրաստելու վարպետության դաս (10+ քանակով խմբերի համար): Տեղափոխում Դիլիջան և տեղավորում Տուն Արմենի գեղեցիկ հյուրատանը:
Օր 5

Գինետուր Տավուշի մարզում - Երևան

Վաղ առավոտյան Դիլիջանից մեկնում Իջևան: Այսօրվա գլխավոր մեկնակետը Իջևանի գինու-կոնյակի գործարանն է: Այցի ընթացքում կշրջենք գործարանի տարածքում: Փորձառու էքսկուրսավարը կծանոթացնի գործարանի պատմությանը և կներկայացնի ողջ արտադրական գործընթացը, արտադրատեսակները: Շրջայց կկատարենք գինու արտադրամասի, գինու մառանի, կոլեկցիոն գինու մառանի, կոնյակի հնեցման արտադրամասերի տարածքներում: Արտադրական տարածքներ շրջայցից հետո կկազմակերպվի գինիների և կոնյակների համտեսը: շ Համտեսի ժամանակ կտրամադրվեն 6 տեսակ գինիներ (սպիտակ չոր, կամիր չոր, կարմիր կիսաքաղցր, մրգային կիսաքաղցր և խաղողի քաղցր): Ինչպես նաև կհամտեսենք 2 տեսակ կոլեկցիոն հին գինիներ, ինչպես նաև 20տ կոնյակ: Ճաշ Ալավերդիում: Այցելություն միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և կրթական կենտրոններից մեկը՝ Հաղպատի վանական համալիր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան:
Օր 6

Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

Հայաստանը 301 թվականին հրաժարվել է հեթանոսությունից և առաջինն աշխարհում պետականորեն ընդունել քրիստոնեություն: Փոխվել են հեգևոր արժեքներն ու պաշտամունքային արարողակարգերը, սակայն գինին շարունակել է իր մշտարդիական ներկայութունն ինչպես կենցաղում, այնպես էլ ծիսակարգերում: Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի ժայռափոր եկեղեցի այցելություններ ներառող այս ուղևորությունը շատ խորհրդանշական է այդ առումով: Գառնիում տեղացի գյուղացու տանը ճաշին կհամտեսենք թոնրի մեջ պատրաստված հայկական լավաշ, բանջարեղեն և միս՝ գյուղական հրաշալի գինու կամ ծիրանի օղու հետ: Վերադարձ Երևան: Ազատ երեկո Երևանում:
Օր 7

Երևան - Գինետուր Արմավիրի մարզում - Երևան

Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան Մատենադարան: Այցելություն Արարատ կոնյակի գործարան՝ Երևանի գլխավոր այցելության վայրերից մեկն ուր գործարանի պատմության և ըստ ության նաև հայկական կոնյակագործության պատմության թանգարանում ճանաչողական շրջայցից հետո կհամտեսենք երեք տեսակի կոնյակներ՝ երեք, հինգ և տաս տարվա հնության: Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան և հայկական մրգերի, քաղցրավենիքների և չրեղենի շուկան: Ճաշ Երևանում՝ արևմտահայկական ճաշացանկով Այնթաբ ռեստորանում: Ճաշից հետո կմեկնենք Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում գտնվող Արմաս գինեգործարան: Ճանաչողական այցը սկսվում է ԱրմԱս-ի անծայրածիր խաղողի այգիներոում զբոսանքով: Այնուհետև կշրջենք գինու-կոնյակի գործարանում ուր կծանոթանանք արդի տեխնոլոգիաների ու տակառով հնեցման դարավոր ավանդույթի գաղտնիքներին: Այցի վերջում կմասնակցենք գինու ուսուցողական համտեսին ընկերության Համտեսի սրահում կամ բացօթյա պատշգամբում, որից բացվում է տեսարան դեպի բիբլիական Արարատը: Վերադարձ Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 471582 AMD 349515 AMD 314685 AMD 308448 AMD 294030

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
12-18 Մայիս AMD 314685
22-28 Սեպտեմբեր AMD 314685
17-23 Նոյեմբեր AMD 314685

Տարադրամ :
- Տուրփաթեթի գինը տրված է մեկ անձի համար՝
խմբում նշված քանակով անձանց առկայության դեպքում:

Տուրփաթեթի գինը ներառում է՝ 
  • Անհատական դիմավորում և ճանապարհում օդանավակայանում:
  • Բնակություն 3* հյուրանոցներում նախաճաշով:
  • Տուրի տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • 7 ճաշ և 3 ընթրիք հայկական խոհանոցով լավագույն ռեստորաններում, կամ գյուղական հյուրատներում:
  • Ողջույնի ընթրիք մշակութային ծրագրով և գինու հյուրասիրությամբ:
  • Զբոսավարի ծառայություն:
  • Մուտքի տոմսեր:
  • Գինիների և կոնյակների բոլոր համտեսները:
  • Խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Տուրի ծրագիր և Հայաստանի տուրիստական քարտեզ:
  • Շուրջօրյա հեռախոսային աջակցություն:
  • Հարկեր: 

Տուրի գինը չի ներառում՝
  • Ավիատոմսեր:
  • Ալկոհոլային խմիչքներ:
  • Ապահովագրություն:
 
Նշումներ՝
  • 18 տարեկանը չլրացած անձինք չեն կարող մասնակցեկ այս տուրին:
  • Տվյալ հրապարակումը «Բարև Արմենիա» տուրօպերատորի մտավոր սեփականությունն է և նրա ամբողջական կամ մասնակի պատճենումը հեղինակային իրավունքի խախտում է: 


Հեղինակ : Игорь Шадеркин , 08 Օգոստոսի 2016, 05:44
За гостеприимство!
Огромное спасибо! Мы в восторге!!! Полученные впечатления превзошли все наши ожидания! Отдельная благодарность Гору и Давиду за их высокий профессионализм, гостеприимство и внимание. Критических замечаний нет, до дома добрались хорошо, довезли все 22 бутылки вина и коньяка в целости и сохранности. Уезжая, мы поняли, что хотим приехать ещё раз (может более многочисленной компанией). Вам спасибо за терпение и доверие при подготовке тура! До новых встреч! С уважением, Игорь.

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները