Խոհանոցային տուր. Համեղ Հայաստան

7 օր / 6 գիշեր
Խոհարարական տուր

Բացառիկ 9.75
Ըստ կարծիքների

Հայերն ունեն իրենց չափ հին ու ինքնատիպ խոհանոց՝ հարուստ ճաշացանկով: Ճաշատեսակների մեծ մասը մի քանի հազար տարիների պատմություն ունեն և հիմնված են տեղական սննդամթերքների վրա: Հայկական խոհանոցը սերտ կապ է ունեցել տոնածիսական արարողությունների հետ և բացի զուտ սնունդ լինելը շատ ճաշատեսակներ նաև հոգևոր-արարողակարգային նշանակություն են ունեցել: Այս խոհարարական տուրի ընթացքում Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունները կհամատեղվեն հայկական խոհանոցի հետ ծանոթությամբ, ուտեստների պատրաստման ուսումնասիրությամբ և մասնակցությամբ:


Տուրի ծրագիրը

Օր 1
Ժամանում Հայաստան: Շրջայց Երևանում - այցելություն Մատենադարան, ուր պահպանվում են հայկական հնագույն բաղադրատոմսերով ձեռագրեր: Կոնյակի պատրաստման տեխնոլոգիայի ուսումնասիրություն և հայկական կոնյակների համտես Արարատ կոնյակի գործարանում: Ճաշին թանապուր և հայակակն տոլմայի տեսականի: Ոտքով զբոսանք երեկոյան Երևանով, ընթրիքին՝ հայկական ավանդական ընդունելություն ժողովրդական երգի-պարի համույթի մասնակցությամբ, խաշլամայի համտես:
Օր 2
Մեկնում Երևանից դեպի Ամբերդ: Խաշի համտես Արագած լեռան գագաթին՝ Քարի լճի մոտ: Վերադարձ Երևան:
Օր 3
Մեկնում Երևանից: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք: Մասնակցություն լավաշի թխման արարողության Գառնիում, խորոված մսի և բանջարեղենի պատրաստում թոնիրում, ծիրանի և թթի օղու, ինչպես նաև գաթայի համտես գյուղացու տանը: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան
Օր 4
Մեկնում Երևանից: Տուր դեպի Խոր Վիրապ և Նորավանք վանքեր: Հայկական գինեգործության բնօրրան Արենիում գինու հայկական տեսակների համտես: Գիշերակաց տեղացի գինեգործի հյուրատանը:
Օր 5
Այցելություն Նորատուս, Հայրավանք, Սևանավանք: Սևանա լճի ափամերձ ռեստորանում իշխան և սիգ ձկների, սևանյան խեցգետնից պատրաստված ուտեստների համտես: Ընթիք և գիշերակաց Ծաղկունք հյուրատանը, որը հայտնին է իր ինքնատիպ խոհանոցով: Թոնիրում գառան պատրաստման վարպետության դաս:
Օր 6
Տուր դեպի Սանահին և Հաղպատ վանքեր: Մասնակցություն փռում հացի թխման արարողության, ուլի խաշլամայի և տեղական խոտաբույսերից պատրաստված ճաշատեսակների համտես Լոռիում: Տեղական մրգերից պատասրտված օղու համտես: Վերադարձ Երևան:
Օր 7
Տուր Էջմիածին և Զվարթնոց: Էջմիածնի քյուֆթա ճաշատեսակի հմատես տեղի ռեստորանում: Ճանապարհում օդանավակայան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 388395 AMD 327321 AMD 298485 AMD 238545 AMD 205254

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Տուրի տևողությունը 3* հյուրանոց
5-11.09 AMD 325000
10-16.10 AMD 325000

Տարադրամ :
* Գները նշված են մեկ անձի համար:
Տուրի գինը ներառում է՝
  • Բնակություն երկտեղանոց սենյակներում (3* հյուրանոց Երևանում, Եղեգնաձորում և Դիլիջանում), 
  • Տուրի տրանսպորտային սպասարկում,
  • Զբոսավարի ծառայությունը,
  • Ողջույնի ընթրիքը, նախաճաշը հյուրանոցում, ճաշերը լավագույն ռեստորաններում,
  • Մուտքի տոմսերը,
  • Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Մեկ անձին՝ երկու շիշ ջուր,
  • Հարկերը:
Տուրի գինը չի ներառում՝
  • Ալկոհոլային խմիչքները,
  • Ապահովագրությունը:
Նշումներ՝
  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Հայաստանում,
  • Տուրը կարելի է սկսել Երևանում ցանկացած ձեզ հարմար հասցեից,
  • Երևանի թանգարանները չեն աշխատում երկուշաբթի օրերին,
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար տուրն անվճար է,
  • 6-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:  


Հեղինակ : Светлана, 30 Մարտի 2017, 08:53
Чудесное открытие Армении
"Я голову пред древностью твоей склоняю. И красоту твою целую в алые уста... Страна-кремень, страна-алмаз, страна-мечта!". Эти поэтические строки Городецкого не выходят из головы после посещения вашей прекрасной страны. Вернувшись недавно из Армении, мы уже скучаем по стране окутавшей нас душевным теплом. И все это стало возможным благодаря высокому профессионализму сотрудников вашей компании. Гор и Араик открыли нам Армению, показав ее жемчужины, приоткрыв страницы ее многовековой истории. Спасибо им за радушное гостеприимство. И особо хотелось бы отметить профессионализм Гора и его неиссякаемую позитивную энергию. Светлана и Марина. Нижневартовск.

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները