Ձմեռային տուրեր Հայաստանում

Լեռների և արևի երկիր Հայաստանն առանձնահատուկ գեղեցիկ է նաև ձմռանը: Ձյունածածկ լեռներն աներևակայելի բնապատկերներ են կերտում: Ձմեռային տուրերը Հայաստանում մի քանի սկզբունքային մոտեցումներով տարբերվում են գարնանային, ամառային և աշնանային տուրերից: Ամենակարևոր հանգամանքը ձմեռային ճանապարհների դժվարանցանելիութունն է: Հայաստանի որոշ բնակավայրեր հիմնական ճանապարհներից մեկուսանում են առաջին իսկ ձյան հետ և հասանելի են դառնում միայն գարնանը: Այսպիսով, ձմեռային երթուղիներում մենք ներառում ենք այն տեսարժան վայրերը, որոնք հասանելի են սովորական տրանսպորտային միջոցներով: Մենք առաջարկում ենք նաև ամենագնացներով ջիփինգ տուրեր, որոնց տարածքային ընդգրկումն ու անվտանգությունը ձյունածածկ ճանապարհներին ավելի մեծ է: Ձմեռային էքսկուրսիոն տուրերը Հայաստանում կարելի է համատեղել լեռնադահուկային հանգստի հետ Ծաղկաձորում և բուժական հանգստի հետ Ջերմուկում: Նոր տարին Երևանում դիմավորելը նմույնպես հրաշալի առիթ է Հայաստան այցելելու համար: Ստորև ներկայացված են մեր զուտ ձմեռային և առանց սեզոնային սահմանափակման պատրաստի տուր-փթեթները: Անհատական պատվերի դեպքում տվյալ ծրագրերից յուրաքանչյուրը կարող է հարմարեցվել ձեր պահանջներին կամ ստեղծվել բոլորովին նոր ճամփորդական ծրագիր՝ հենց ձեզ համար:

8 օր / 7 գիշեր

Նոր տարին Հայաստանում 2018

Ձմեռային արձակուրդները Երևանում
8 օր / 7 գիշեր

Նոր տարին Ծաղկաձորում 2018

Ամանորյա հանգիստ
7 օր / 6 գիշեր

Դասական ձմեռային տուր Հայաստանում

Էքսկուրսիոն ձմեռային տուր

Ձյունաճերմակ լեռներ և ջերմ հյուրընկալություն

7 օր / 6 գիշեր

Ձմեռային Հայաստան

Էքսկուրսիոն տուր և լեռնադահուկային հանգիստ

Ձմեռային Սևանի հմայքը և լեռնային դահուկներ Ծաղկաձորում:

5 ժամ

Հայաստանի ձմեռային հեքիաթը

Մեկօրյա տուր և լեռնադահուկային հանգստ

 

Ձմեռային Սևան - Ծաղկաձոր

7 օր / 6 գիշեր

Ձմեռային տուր Վրաստանում

Էքսկուրսիոն տուր և ձմեռային հանգիստ

Հյուրընկալության հազարամյա ավանդույթները

8 օր / 7 գիշեր

Ձմեռը Հայաստանում և Վրաստանում

Մշակութային տուր և լեռնադահուկային հանգիստ

 

Գուդաուրից Ծաղկաձոր:

Ընդամենը : 9, Այս էջում 1 -ից մինչև 9
Էջեր : 1

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները