Արտաճանապարհային տուրեր Հայաստանում

Ակտիվ հանգստի սիրահարների համար Հայաստանը կատարյալ վայր է: Դժվար անցանելի, երբեմն ընդհանրապես բացակայող լեռնային ճանապարհները ահռելի կիրճերի եզրով մենք կհաղթահարենք հուսալի ամենագնաց մեքենաներով: Ադրենալինի առողջարար չափաբաժինն ու Հայաստանի անհավանական գեղեցիկ բնապատկերներով հիացմունքը մեր off-road և ջիփինգ տուրերի հիմնական ուղեկիցներն են: Արտաճանապարհային տուրերը սպասարկում են փորձառու վարորդներ, ովքեր աշխատանքային բազմամյա փորձ ունեն այս ոլորտում: Ցանկության դեպքում մեր հրահանգիչի ուղեկցությամբ կարող եք նաև ինքնուրույն վարել մեքենան՝ փորձելով անձամբ նվաճել հայոց անառիկ լեռները: Դժվարանցանելի ճանապարհներով ձգվող մեր ճամփորդական երթուղիները հիմնականում նախատեսում են այցելություն գողտրիկ վայրերում տեղակայված տեսարժան վայրեր, գիշերակացներ հյուրընկալ և ջերմ մթնոլորտով հյուրատներում, յուրաքանչյուր շրջանում այդ բնակավայրին բնորոշ օրիգինալ ուտեստների համտես, հաճախ նաև բնության գրկում՝ պիկնիկ: Ստորև ներկայացված են որոշ մշակված փաթեթային առաջարկներ, բայց երթուղիների թիվն իրականում շատ-շատ է և միշտ կարող է հարմարեցվել հյուրերի պահանջներին:

3 գիշեր / 4 օր

Կորպորատիվ հանգիստ Հայաստանում

Թիմային ոգու ամրապնդում

Կորպորատիվ հանգիստ Հայաստանում

1 ամբողջ օր

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Հայաստանի վայրի բնությունը

 

Ներդաշնակություն բնության հետ

10 ժամ

Հայաստանի բնության թաքնված գանձերը

5 գիշեր / 6 օր

Նվաճելով հայոց լեռները

Կորպորատիվ ակտիվ տուր

Իրական արկածներ

8 օր / 7 գիշեր

Վերելք Արարատ լեռ

Լեռնագնացություն, ուխտագնացություն

Վերելք սրբազան բիբլիական լեռը

5 օր / 4 գիշեր

Նեմրութ լեռ և Արևմտյան Հայաստան

Էքսկուրսիոն ազգագրական տուր
10 օր / 9 գիշեր

Հայկական լեռնաշխարհ

Քայլարշավ, լեռնագնացություն

Հայոց լեռների գանձերը

8 ժամ

Տուր դեպի Ամբերդ ամրոց

Մեկօրյա էքսկուրսիա և քայլարշավ

Ամբերդ - Արագած լեռ - Քարի լիճ - Տեղեր վանք

10 օր / 9 գիշեր

Չտեսնված Հայաստան

Ջիփինգ, արտաճանապարհային տուր

Հայաստանի լեռնային ճամփեքով

7 օր / 6 գիշեր

Հայոց բերդեր

Քայլարշավ

Շրջայց հայոց անառիկ բերդերով և ամրոցներով

Ընդամենը : 12, Այս էջում 1 -ից մինչև 10
Էջեր : 1 2

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները