Խոհանոցային տուրեր Հայաստանում

Գաղտնիք չէ, որ հայկական խոհանոցն աշխարհի հնագույններից մեկը լինելով՝ ինքնատիպ է ու անսովոր: Հայկական ավանդական խոհանոցը տեղական սննդատեսակների վրա հիմնված, հաճախ տոնածիսական ծագում ունեցող կերակուրներն են՝ համեմված տարատեսակ համեմունքներով - մրգերով, սարի կանաչիներով և այլ: Ինչպիսի տուր էլ որ դուք ընտրեք առաջարկվող ցանկից, ճաշերը տուրի ընթացքում կազմակերպված են այնպես, որ յուրաքանչյուր շրջանում դուք հնարավորություն ունենաք ճաշակել այդ վայրին բնորոշ կերակրատեսակը, այսինքն մեր բոլոր տուրերն էլ առանց բացառության՝ կգոհացնեն գուրմաններին: Սակայն մենք ունենք մշակված հենց հայկական խոհարարական և գինեգործական առանձնահատկություններին ծանթանալու համար նախատեսված տուր-փաթեթներ, որոնց ընթացքում դուք հնարավորություն կունենաք Հայաստանի լավագույն ռեստորաններում և գյուղական տներում վայելել հայկական ավանդական այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք են տոլմայի տեսականին, խորովածը, խաշլաման, տեղական ձկնատեսակները, քյուֆթան, հարիսան, թանապուրը, խաշը ինչպես նաև ճաշակել տարբեր գինեգործական շրջանների ինքնատիպ գինիները, հռչակավոր հայկական կոնյակը և մրգային օղիների տեսականին: Գոնե մեկ անգամ Հայաստան այցելած ամեն ոք գիտի, թե ինչ համեղ է այստեղ սնունդը, ինչը վկայությունն է ինչպես Հայաստանի յուրօրինակ արևի, հողի ու ջրի, այնպես էլ էկոլոգիապես մաքուր լինեու:

7 օր / 6 գիշեր

Դասական տուր Հայաստանում

Էքսկուրսիոն ազգագրական տուր

Բացահայտել Հայաստանն ու սիրահարվել մեկըդմիշտ:

7 օր / 6 գիշեր

Ավանդական հայկական խոհանոցի գաղտնիքները

8 օր / 7 գիշեր

Հայաստանը գինեգործության բնօրրան է

8 օր / 7 գիշեր

 

Առաջին եվրոպացիների ծննդավայրը

8 օր / 7 գիշեր

Հայաստան - Վրաստան գինետուր

Խոհանոցային եւ գինու տուր

Կովկասյան ինքնատիպ համն ու հոտը

10 ժամ

Հայաստանի լավագույն գինու հետևից

Ընդամենը : 6, Այս էջում 1 -ից մինչև 6
Էջեր : 1

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները