Մեկօրյա տուրեր Հայաստանում

Մայիսյան տոներից մինչ բերքառատ աշունը Հայաստանում տուրիստական սեզոնն իսկական եռուզեռի մեջ է: Հայաստանում էքսկուրսիաների ավելի լավ է մեկնել հենց այս ժամանակահատվածում` վայելելու երկրի արևն ու բնությունը: Եթե որոշել եք ճամփորդել Հայաստանով և ուզում եք տուր պատվիրել, ապա մենք խորհուրդ ենք տալիս դրա համար հատկացնել առնվազն մեկ շաբաթ: Սակայն եթե Երևանում եք գործերով կամ ազատ եք միայն շաբաթ և կիրակի օրերին, ապա մեր մեկօրյա տուրերը հենց այն են, ինչ պետք է ձեզ: Մեկ օրվա համար նախատեսված տուրիստական երթուղները հարմար են նաև ուսումնական և աշխատանքային կոլեկտիվների համար: Բարև Արմենիա տուրօպերատորը առաջարկում է անհատական և խմբային մեկօրյա տուրերի ամենամեծ ընտրությունը Հայաստանում: Մենք ներառել ենք Հայաստանում ճամփորդության բոլոր հնարավոր երթուղիները, որոնցով կարելի է շրջել ողջ երկրով մեկ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք` այցելելով Հայաստանի բնության ու պատմության հայտնի և անհայտ տեսարժան վայրերը: Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տուրերի երթուղիներին ու գներին բոլոր մանրամասներով: Անհատական պատվերի դեպքում ցանկացած երթուղի կարող է փոփոխվել ըստ պատվիրատուի նախընտրության: Բոլոր տուրերի համար տրամադրվում են բարձրակարգ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, տուրերը սպասարկվում են հմուտ էքսկուրսավարների կողմից: 

9 ժամ

Տուր դեպի Դիլիջան և Իջևան

Մեկօրյա ճանաչողական տուր

Սևանա լիճ - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Իջևան - Մակարավանք

8 ժամ

Անիպեմզա Տուր

Մեկօրյա ճանաչողական տուր

Էջմիածին - Սարդարապատ - Երերույք - Անի - Հառիճավանք

5 ժամ

Հայաստանի ձմեռային հեքիաթը

Մեկօրյա տուր և լեռնադահուկային հանգստ

 

Ձմեռային Սևան - Ծաղկաձոր

Ընդամենը : 23, Այս էջում 21 -ից մինչև 23
Էջեր : 1 2 3

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները