Արծրունու քարվանսարա

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

Քարվանսարաներն  ունեին նաև իջևանատան ու հյուրանոցի ֆունկցիա: Հարուստ վաճառականներին տրամադրվում էին հարուստ կահավորված սենյակներ, հատակն ու պատերը զարդարվում էին պարսկական գորգերով: Պատերի տակ թախտեր էին` բմբուլե վերմակներով, մետաքսե ծածկոցներով, անկողնային պարագաներով ու փափուկ մութաքաներով:

Ամենահայտնին Արծրունիների քարվանսարան էր` կառուցված 1818 թվականին, որը գտնվում էր Սիոնի տաճարի մոտ: Դա խոշոր եռահարկ շենք էր: Վերին հարկում 33 բնակասենյակներ էին, միջին հարկում` 25 կրպակ ու խանութ` եվրոպական ու ասիական արտադրության ապրանքներով: Ներքևի հարկում` գետնահարկում, 24 փոքր ու մեկ մեծ նկուղներ էին, որտեղ տարբեր բաժիններ էին: Այստեղ աշխատանքի համար տարածքներ էին վարձակալել “ասիական” հագուստի ու կոշիկի 11 վարպետներ: Քարվանսարայի բակում կար ավազան:

Թիֆլիսի երևելի քաղաքագլուխներից  է եղել Երեմիա Գևորգյան Արծրունին: Նա 1830 թվականին ժառանգում է հայրական կալվածքները` իջևանատունն ու փոխարքայի նստավայրի մոտ գտնվող տունը: 1832 թ. Երեմիա Արծրունին կառուցել է տալիս մի քանի նոր շենքեր, ինչպես նաև հորից ժառանգած իջևանատան վրա ավելացնում է 4-րդ հարկը: 

Երեմիա Արծրունին 1855 թ. կրակի ճարակ դառած կարավանսարայը տարիներ անց վերականգնում է 4-5 ամսվա մեջ` որպես բազմաթիվ շինությունների ամբողջություն: Առանձնահատուկ շքեղ էր Արծրունիների քարվանսարան ներսից, ինչը բավականին լավ է ներկայացնում ռուս հայտնի նկարիչ Գ. Գագարինի նկարը:

Այդ քարվանսարայի մասին “Հայկական Աշխարհը” գրում է, որ քաղաքի առաջնակարգ փողոցում գտնվող այդ համալիրը քաղաքի զարդ է դառնում (“Պետերբուրգի պասաժը գուցե սորա անհավասար հակառակորդ լինի”): Երեմիա Արծրունու մահից հետո Արծրունիների իջևանատունն անցնում է պետական բանկերից մեկին (“… նրան էր պատկանում Թիֆլիսի հսկայական իջևանատունը, որը ներկայումս անցել է թիֆլիսյան ազնվական հողային բանկին”):

Արծրունիների իջևանատունը` քարավանատունը գտնվում էրԿուր գետի աջ ափին, Սբ. Սիոն եկեղեցու և Բեհբուդյանների իջևանատան միջև:

Բացի Արծրունիների քարվանսարայից (1820 թ.) համբավավոր էին նաև Շադինյանների (1830 թ.), Թամամշյանի (1835 թ.), Խալաթյանի (1858 թ.) քարվանսարաները: Առանձնանում էր նաև Զուբալովի հյուրանոցը` կառուցված 1835 թվականին: Այն հետագայում դարձավ Վրաստանի Արվեստի թանգարանը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները