Շարդենի փողոցը Թբիլիսիում

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

Բամբակե շարքի աջ մասում է գտվում Շարդենի փողոցը: Այն անվանել են ի պատիվ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, ով 1673 թվականին այցելել է Թբիլիսի՝ թողնելով քաղաքի նկարագրի մասին հուշագրություններ եւ որոշ նկարներ: Հենց այս փողոցը դեռ միջնադարում համարվել է թիֆլիսյան ամենաաշխույժն ու բանուկը, որի վրա այնքան կրպակ ու ծածկ է եղել, որ, լույսի բացակայության պատճառով, նույնիսկ Մութ շարք (վրաց.՝ «Բնելի րիգի») է անվանվել: Փողոցի վերականգնումից հետո, այստեղ բացվել են հուշանվերների խանութներ, ժողովրդական արհեստները «ցուցադրող» մի քանի վարպետաց սրահներ, ինչպես նաեւ ամառային ռեստորաններին ու սրճարաններին բնորոշ սեղանիկներ: Մի խոսքով, փողոցն այսօր շատ հարմար է զբոսաշրջության համար եւ ունի հետիոտնային երթեւակարգ: Շարդենի փողոցի վերջում, ափամերձ մասում, կանգնեցված է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) անզուգական արձանը: Այն պատրաստվել է Իտալիայում՝ վրացի քանդակագործ Վաժա Միքաբրիձեի էսքիզներով եւ թբիլիսցի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարի օրինակով: Լուսանկարը «ծնվել է» Փարաջանովի «թռիչք» կատարելու պահին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները