Մելիք-Ազարյանցի տունը Թբիլիսիում

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

Որքան էլ տարօրինակ լինի, Ռուսթավելու պողոտայի այդ հատվածը շատերի համար շարունակում է կոչվել «Զեմել» անունով։ «Զեմել» գերմաներեն նշանակում է «բուլկի»։ Հենց այդ հատվածում, Ռուսթավելու պողոտայի թիվ 37 հասցեն մի հետաքրքիր շինություն է, որ շատ ավելի տարածված է «Մելիք-Ազարյանցի տուն» անվամբ: Այն կառուցվել է 1900 թվականին, ճարտարապետ Օբոլենսկու նախագծով: Սա հսկայական, ամբողջ թաղամասն ընդգրկող շենք է, որը պատկանել է առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցին: Դեռեւս XX դարասկզբին Տունն արդեն ունեցել է իր առանձին էլեկտրո եւ ջրամատակարարումը, ջեռուցման համակարգը, հեռախոսակապը, մանկապարտեզը, կինոթատրոնը, լուսանկարչական սրահը, գեղագիտական պատկերասրահն ու այգին՝ շատրվանով եւ էկզոտիկ բուսականությամբ... Լայն ցուցափեղկերով, բազմանկյուն աշտարակներով բազմամուտք շինությունը, ասես վառ ապացույցն ու վկան է XX դարի շինարարական պոռթկման: Աշտարակներին զետեղված քարե պսակները խորհրդանշում են վաճառականի 25-ամյա մահացած դստեր պատմությունը, ով վախճանվեց տան շինարարությունը դեռ չավարտած: Ասում են՝ երբ փորում էին տան հիմքը, այստեղ ներկա քաղաքի վաճառականները գանձեր էին գցում փոսի մեջ՝ հանուն երջանկության… Բայց, դժբախտաբար, տունը Մելիք-Ազարյանցին երջանկություն այդպես էլ չբերեց, նա մահացավ աղքատության մեջ, արդեն խորհրդային կարգերի օրոք եւ հողին հանձնվեց ընկերների հանգանակությամբ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները